Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Իլհամ Ալիևի հարցազրույցը France 24-ին՝ իր բովանդակությամբ, ձևակերպում է Բաքվի իրական քաղաքական գիծը՝ ոչ միայն Արցախի նախկին ղեկավարության, այլ ընդհանրապես Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։

Ալիևը փաստացի բացառել է Բաքվում պահվող արցախցի նախկին պաշտոնյաների ազատ արձակման որևէ սցենար՝ հարցը քաղաքականից տեղափոխելով «դատական» դաշտ։

Նա հաստատել է, որ Բաքվի այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է հայ բանտարկյալների հարցը, սակայն Բաքվի արձագանքը սահմանափակվել է «Ադրբեջանի դիրքորոշման» ներկայացմամբ։ Այս ձևակերպումը բացահայտում է իրավիճակի էությունը․ խոսքը քննարկման կամ միջնորդության մասին չէ, այլ վերջնական դիրքորոշման, որը վերանայման ենթակա չէ։

Հարցազրույցի ամենավտանգավոր հատվածը Ալիևի կիրառած պատմական համեմատությունն է։ France 24-ի լրագրողի առաջարկին՝ ներում շնորհել և «թերթել այդ էջը», Ադրբեջանի նախագահը պատասխանել է Նյուրնբերգյան դատավարության օրինակով՝ հայտարարելով, թե Արցախի նախկին ղեկավարների «հանցագործությունները նույնն են կամ նույնիսկ ավելի ծանր, քան նացիստների կատարածները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում»։

Սա քաղաքական ուղերձ է՝ ուղղված միջազգային լսարանին։ Նյուրնբերգը եղել է միջազգային համաձայնությամբ ստեղծված տրիբունալ՝ անկախ դատական կազմով, պաշտպանական իրավունքների լիարժեք ապահովմամբ և համաշխարհային կոնսենսուսի հիմքով։ Բաքվում ընթացող դատավարությունները դրա հակապատկերն են․ դրանք անցկացվում են առանց անկախ փաստաբանների, իրավապաշտպանների և միջազգային դիտորդների, լուսաբանվում են բացառապես պետական քարոզչամիջոցներով և չեն համապատասխանում արդար դատաքննության որևէ հիմնարար չափանիշի։

Սեփական դատարանը Նյուրնբերգին հավասարեցնելով՝ Ալիևը փորձում է քաղաքական հաշվեհարդարը ներկայացնել որպես միջազգային արդարադատություն։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նացիստ առաջնորդների հետ նույնացնելով՝ նա հստակ ազդակ է փոխանցում․ այս հարցում քաղաքական լուծում գոյություն չունի և չի կարող լինել։

Այս հայտարարությամբ միաժամանակ փլուզվում է ևս մեկ պատրանք՝ թե հայ ռազմագերիների ազատ արձակումը հնարավոր է ԱՄՆ-ի միակողմանի ճնշումների միջոցով։ ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունների կառուցվածքը նման պարտադրանք չի ենթադրում։ Բաքուն Վաշինգտոնի հետ խոսում է գործարքի լեզվով։ Իսկ դա նշանակում է, որ գերիների հարցը վերածվում է սակարկության գործիքի․ արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է կամ ցանկանում է ինչ-որ բան առաջարկել Ալիևին հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց։

Ալիևի հնչեցրած թեզերի խորքային իմաստը սակայն ավելի լայն է։ Երբ նա Բաքվի դատարանը ներկայացնում է որպես Նյուրնբերգի շարունակություն, իսկ արցախցի առաջնորդներին՝ որպես նացիստներից էլ «ավելի ծանր հանցագործներ», նա Հայաստանին հասկացնում է, որ խոսքը խաղաղության մասին չէ։ Սա խաղաղության առաջարկ չէ, այլ համապարփակ կապիտուլյացիայի պահանջ։

Այդ պահանջի բովանդակությունը պարզ է․ պատմական մեղավորության ընդունում, Հայաստանի քաղաքական սուբյեկտության լիակատար մերժում:

Այն, որ այս ուղերձը հնչեցվում է ոչ թե Բաքվի ներքին քարոզչական հարթակներից, այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի եթերում, այն դարձնում է առանձնապես վտանգավոր։ Եթե այս համեմատությունները և պնդումները չմերժվեն քաղաքական և դիվանագիտական մակարդակով, վաղը դրանք կարող են վերածվել «նորմալացված» մոտեցման՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների համար։

Ալիևի «Նյուրնբերգը» խաղաղության մասին չէ։ Այն խաղաղության լեզվով ձևակերպված պարտադրանք է՝ մի երկրի հասցեագրված, որից պահանջվում է ոչ թե համաձայնություն, այլ անվերապահ կապիտուլյացիա»։

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am