Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Եվ այսպես, ՀՀ դատախազությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել և արգելել նրա ելքը Հայաստանից։ Մարդիկ խառնվել են իրար։

Լավ, իսկ ի՞նչ անսպասելի բան է տեղի ունեցել։ Արցախը, նրա քաղաքները, գյուղերը, հազարամյա եկեղեցիներն ու վանքերը հանձնած, ՀՀ տարածքից ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներն ու ճանապարհները լքած, երկիրն ու ժողովրդին բացահայտորեն թուրքացման ճանապարհով տանող իշխանությունն այդ ի՞նչ մի բարոյական արգելքներ պետք է ունենար, որ նման քայլի չդիմեր։

Մեր խնդիրն ուրիշ տեղ է։ Չկան արդյունավետ ընդդիմադիր կուսակցություններ և առաջնորդներ, որոնք ունակ են ղեկավարել ազգային համատարած բողոքը՝ կազմակերպելով փոքրիշատե լուրջ քաղաքական դիմադրություն։

Պետական համակարգն ամբողջովին փտած է, և դա շատ հին՝ նախանիկոլական երևույթ է։ Հույսեր կապել դատական համակարգի հետ նույնպես չի ստացվի։ Բանակն ամբողջությամբ քպ-ական վերահսկողության ներքո է։ ԱԱԾ-ն և ոստիկանությունը՝ նույնպես։ Իսկ Փաշինյանն ու նրա թիմը՝ օտարի դրածո և ծառա են։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի միայն դե յուրե՝ թղթի վրա։ Իսկ իրականում հայ ժողովուրդը պետականազուրկ է։ Քողարկված օտար տիրապետության մի ժամանակաշրջան է, որը հզոր արտաքին թշնամիների առկայության պայմաններում պետք է երկիրը ծրագրված կերպով բերեր-հասցներ հենց այսպիսի արդյունքի։

Վերլուծությունը հենց այստեղից պետք է սկսել։ Ի՞նչ և ով պետք է անի, որպեսզի վերականգնվեն Հայաստանի անկախության հիմնական հատկանիշները՝ քանի դեռ անդառնալիորեն ուշ չէ։ Ինչպե՞ս վերատիրանալ պետական ինքնիշխանությանը և ստեղծել ազգային անվտանգության իրական ու գործուն համակարգ։
Ամեն ինչ պետք է սկսել զրոյից։

Մինչդեռ այս ամենօրյա աղետալի վիճակում «ընդդիմությունը» բուռն կերպով պատրաստվում է հունիսյան «ընտրություններին»։ Խելքի՛ աշեցեք։ Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու։
Թվում է, թե ժամանակը մեր դեմ է աշխատում... Բայց և՝ Վեհափառ Տիրոջ, Ս. Էջմիածնի միաբանության, առհասարակ հայ քաջարի հոգևորականության և Եկեղեցու աննահանջ կեցվածքն ու պայքարը ոգեշնչող է և հուսադրող։ Ամեն ինչ դեռ առջևում է։
Աստվածն առաջ»։

դիտվել է 639 անգամ
Լրահոս
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am