Հետևանքները կարող են լինել խորքային և երկարաժամկետ․ Սուրենյանց

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։


«Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը իրավական, քաղաքական և քաղաքակրթական առումներով կարող է գնահատվել որպես աննախադեպ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, սահմանափակվել է նրա ելքը Հայաստանից, ինչով փաստացի վտանգի տակ է դրվել փետրվարի 16–19-ին Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը։ Այս քայլը ուղիղ միջամտություն է Հայ Առաքելական Եկեղեցու համահայկական կառավարման համակարգին։

Քրեական շինծու հետապնդումը ժամանակային և բովանդակային առումով համընկնում է Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարության հետ, ըստ որի՝ նա «թույլ չի տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել»։ Այս ձևակերպումը չունի որևէ իրավական կամ կանոնական հիմնավորում։ Այն մանիպուլյացնող քաղաքական թեզ է, որի նպատակը Եկեղեցու նկատմամբ ուժային միջամտության լեգիտիմացումն է։

Փաստացի գործ ունենք իրավիճակի հետ, երբ քաղաքական որոշումը հետադարձ կերպով փաթեթավորվում է իրավական ձևակերպման մեջ, իսկ իրավապահ համակարգը ներգրավվում է ոչ թե արդարադատության, այլ իշխանության քաղաքական հաշվեհարդարի սպասարկման գործընթացում։

Այս իմաստով քրեական հետապնդման թիրախում հայտնված է ոչ միայն անձը, այլև Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարությունը։

Խորհրդային տարիներին Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվել է համակարգային ճնշումների, հոգևորականներ հալածվել են, եկեղեցիներ փակվել, սակայն անգամ ԽՍՀՄ-ի պայմաններում իշխանությունները խուսափում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ բաց քրեական հետապնդում նախաձեռնելուց, առավել ևս՝ նրա միջազգային գործունեությունը կանխելու կամ Եպիսկոպոսաց ժողովների անցկացումը խափանելու նպատակով։

Այս համատեքստում անկախ Հայաստանի պայմաններում կիրառվող մեթոդները ոչ միայն աննախադեպ են, այլև որակապես ավելի կոպիտ։ Խոսքը վերաբերում է համահայկական ինստիտուտի նպատակային չեզոքացման փորձին՝ իրավական և վարչական լծակների բիրտ կիրառմամբ։

Իշխանության մինիմալ խնդիրն է Եպիսկոպոսաց ժողովի տապալումը կամ առնվազն դրա լեգիտիմության խաթարումը։ Այդ ժողովը համահայկական նշանակություն ունի և կարող է վերածվել համախմբման հարթակի՝ իշխանության վարած քաղաքական գծի նկատմամբ քննադատական դիրքորոշումների ձևավորման համար։ Ժողովի խափանումը իշխանությանը հնարավորություն է տալիս ժամանակ շահել և խորացնել ներսից ճնշումները։

Մաքսիմում նպատակը Եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտումն է՝ Կաթողիկոսի հեղինակազրկման, իրավական ու ռեպրեսիվ մեխանիզմների կիրառման, ինչպես նաև Սփյուռքի և Մայր Աթոռի միջև անվստահության սերմանման միջոցով։ Սրա նպատակը համահայկական կառույցի թուլացումն ու կառավարելի դարձնելն է՝ այն դուրս մղելով ազգային կյանքի առանցքային դերակատարությունից։

Տեղի ունեցող գործընթացը պետության կողմից Եկեղեցու ինքնավարության դեմ ուղղված ինստիտուցիոնալ հարձակում է, որի հետևանքները կարող են լինել խորքային և երկարաժամկետ։

Պետությունը, որը հարվածում է իր ազգային հիմնասյուներին, քայքայվում է ներսից՝ անկախ արտաքին սպառնալիքների առկայությունից»,-գրել է նա։

դիտվել է 888 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am