«Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ոչ էլ կալանքով չեք վախեցնի. Վեհափառը Աստծո օծյալ է Լուսավորչի գահին, դուք ձեր մասին մտածեք». Շարմազանովը՝ իշխանությանը

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Մի զարմացեք, երբ թրքահպատակ ռեժիմը հանրային քրեական հետապնդում է իրականացնում Հայոց Վեհափառի նկատմամբ։

Հաղթանակած նախագահներից երկուսն այսօր դատարանում են։

Հաղթանակած հրամանատարները նույնպես. Մանվել Գրիգորյանն էլ սրանց ռեժիմի զոհը դարձավ։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվի բանտերում են։

Արցախը հայաթափված է։

Ցեղասպանության դատապարտումից հրաժարվել են։

Ի՞նչ եք սպասում սրանցից։

Սրանք թող հիշեն ոչ թե Պապ թագավորի, այլ Տիրան արքայի և Հուսիկ կաթողիկոսի պատմությունը։

Տիրանի իշխանության (338-350) վերջին տարիներին հարաբերությունները սրվում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդես են գալիս Տիրանի հակապետական քայլերի դեմ, ապա տեղի են ունենում պետություն-եկեղեցի առաջին բախումները։

Այս բախումներն այնքան են խորանում, որ Հուսիկ կաթողիկոսը բանադրում է Տիրան թագավորին։

Տիրանի հրամանով Հուսիկին բրածեծ անելով սպանում են։

Սրա պատճառն այն էր, որ եկեղեցին մեծապես հզորացել էր, և ժողովուրդն ավելի շատ վստահում էր Եկեղեցուն ու ոչ թե Տիրանին։

Բայց Հուսիկի սպանությունն էլ Տիրանին չփրկեց։

Թե ինչ է լինում Տիրանի հետ, գիտեն բոլորը։

Նա կուրացվում է ու հեռացվում է պետական գործից։

Իսկ վերջին տարիները Տիրանն անց է կացնում Կոշում։

Չեմ ցանկանում որևէ մեկին նման դաժան ճակատագիր։

Ոչ վերջին օրերը Կոշում, ոչ էլ՝ առավել ևս կուրացում։

Բայց Հուսիկի հետապնդումից ու սպանությունից հետո Հայոց Եկեղեցին ավելի է հզորանում ու շարունակում է ծառայել Հայոց Պետությանն ու Հայ Ազգին։

Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի։

Վեհափառը Աստծո օծյալ է Լուսավորչի գահին, դուք ձեր մասին մտածեք։

Տիրանը միշտ էլ պարտվելու է Հուսիկին»։

դիտվել է 667 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am