Մինչև հիմա ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիներին էր սպառնալիքներ ուղղում, հիմա արդեն սփյուռքահայերին

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ 

Մինչև հիմա ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիներին էր սպառնալիքներ ուղղում, հիմա արդեն սփյուռքահայերին, այն էլ սփյուռքահայ համայնքներում բարձր հեղինակություն ունեցող, մեծ հաջողությունների հասած, հսկայական ունեցվածք և բիզնեսներ ունեցող, իրենց պետություններում մեծ հարգանք վայելող մարդկանց...որովհետև էս մարդիկ համարձակվել են ասել` ձեռքերդ հեռու հայ եյեղեցուց, այդ եկեղեցին քո սեփականությունը չի, բավ է պղծես ամեն ինչ...
Այնքան է հունից ելել, որ էլի գնացել հասել է Պապ թագավոր ու պատմական անցքեր և հաթաթա է տալիս` միջոցներ կձեռնարկեմ: Ի՞նչ պետք է անես, այ չարիք, ԱԱԾ վայ-տնօրենիդ ուղարկես Վաչե Մանուկյանի ու Լորդ Դարզիի հետևի՞ց, թե՞ Պերճ Սեդրակյանի ու Նուբար Աֆեյանի դեմ քրեական գործ հարուցել տաս քո Քննչականի թյուրիմացություն նախագահին: Ու հետաքրքիրն ինչ է` այսօր Եկեղեցու շուրջ կատարվողի մի բոլորովին նոր վարկած առաջ քաշեց` իբրև թե հայտարարությունն անող սփյուռքահայերը կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերն ուզում են տանել Հայաստանից... մարդը, որ պետական գանձարանից ինքն իրեն 12 միլիոն, իրեն ծառայող պաշտոնյաներին էլ` 6-7 -ական միլիոն փող է տարեվերջին բաժանում` օրենքն ու պաշտոնյաների դրույքաչափերի մասին բոլոր կարգավորումները ոտնահարելով, պարզ է, որ ամեն ինչի մեջ նյութը, շահը պետք է տեսնի:
Բայց այսօր մի բան էլ բացահայտվեց` որ Եկեղեցու դեմ այս խաչակրաց արշավանքը ուղղակի շիզոֆրենիայի դրսևորում է, կպչուն մտքեր շարքից, որից ի վիճակի չէ հրաժարվել: Թեև արձանագրենք, որ էս արշավանքի մեջ ինքը միակ մեղավորը չի: Նրա հանցակիցների շարքը շատ երկար է. կազմված ոչ միայն իր թիմակից ուսապարկերից ու պետբյուջեից սնվող մեծ խումբ տզրուկներից, այլ նաև տարբեր վենսերից ու կալլասներից, որոնք սրան դուխ են տվել, թե` մեջքիդ կանգնած ենք, արխային գազ տուր, քեզ հիմա ամեն ինչ կարելի է....
Հանցակից է նաև մեր ընդդիմություն կոչվող զանգվածը, որն էդպես էլ չհասկացավ, որ փողոց գեներացնելը, մարդկանց պայքարի հանելը միայն իշխանափոխության և իշխանություն վերցնելու համար չէ, այլ այս ցինիզմն ու անպատժելիությունը զսպելու: Հետադարձ նայեք` երբ փողոցում մարդիկ են եղել, պայքարի օջախներ են եղել, նման լկտի քաղաքական հետապնդումներ, տարբեր համակարգերի վրա հարձակում չեն համարձակվել իրականացնել, փողոցը թույլ չի տվել, որ հաբրգեն, սանձերն արձակվեն: Եվ բոլոր նրանք, ովքեր ծաղրում էին ֆանարիկներով երթերը, պետք է հասկանան, որ իրենք էլ են նպաստել սրանց լկտիանալուն, մասնակից են այս քաղաքական հետապնդումներին, եկեղեցու դեմ հարձակումներին ու հանրությանն այսքան անճար դիտորդ սարքելուն:
ՀԳ. Նկարում Պերճ Սեդրակյանն ու Վաչե Մանուկյանն են, հայտարարությունը ստորագրած 8 պատվելի սփյուռքահայերից երկուսը:

դիտվել է 532 անգամ
Լրահոս
ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am