Պարզվեց՝ ասֆալտն էլ միֆ է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Երեւանում եւ ողջ հանրապետությունում այս իշխանության միակ «ձեռքբերումը»` ասֆալտը, խայտառակ վիճակում է հայտնվել․ ճանապարհներն այնպես են քանդվել, որ առաջացել են մեծ ու խորը փոսեր, որոնք վտանգ են ներկայացնում թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Այդ փոսերը ե՛ւ կենտրոնական փողոցներում են, ե՛ւ երկրորդային ու բակային հատվածներում։ Վարորդները պնդում են, որ ձյան դեմ պայքարում ինչ-որ քիմիկատներ են շաղ տվել, դա է այս ավերածությունների պատճառը։

«Ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ: Շաբաթ եւ կիրակի օրերին կսկսվեն բուն փոսալցման աշխատանքները»,- անդրադառնալով թեմային՝ հայտարարել է Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով` ասֆալտի քայքայումը պայմանավորված է նրանով, որ ձյունը հալեցնելու նպատակով փողոցներում աղ շատ են լցրել: Բայց ամեն տարի էլ աղ լցնում են, սակայն դրանից ասֆալտն այսքան արագությամբ չէր քայքայվում, ուրեմն այն անորակ է եղել ի սկզբանե, եւ ձյան ու սառույցի դեմ պայքարն էլ անգրագետ ձեւով են արել:

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Ասֆալտը դարձրել էին մատի փաթաթան` էսքան կիլոմետր ասֆալտ ենք արել, էնքան կիլոմետր ասֆալտ ենք արել, բայց եթե մի հատ ձյուն պիտի գա, ու աղից ասֆալտը դառնա զրո, քայքայվի գնա, նշանակում է, որ այն անորակ է: Սակայն, ինչպես դասականն է ասում, ասֆալտն ասֆալտ է: Աղի, ավազի, մյուսների հետ կապված հարցեր առաջանալուց առաջ, նախ, պետք էր համապատասխան չինովնիկների հետ զրուցել, սակայն քանի որ դա էլ չի արվել, կարող էին այս օրերին այդ փոսերը լցնել: Այդ հարցը վաղուց պետք է լուծած լինեին, քանի որ ոչինչ չեն արել, եւ կա հանրային մեծ դժգոհություն, գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանը որոշեց անդրադառնալ թեմային, ինչպես միշտ` բոլորը մեղավոր են, բացի իրենցից: Անպատասխանատու կառավարման հետեւանքների հետ գործ ունենք: Միջին վիճակագրական ՔՊ-ականի մոտեցում է սա: ԱՆԻՖ-ի փողերը, որ մսխեցին, այդտեղ է՞լ էր աղը մեղավոր: Կկվի բնից որ վատ հոտ է գալիս, ուրիշներից է հոտ առնում: Կառավարումը տապալված է, եթե այսպես շարունակվի, ամբողջ քաղաքի ասֆալտն է քայքայվելու: Չի բացառվում նաեւ, որ չափից շատ են աղ եւ ավազ լցրել, սակայն մի բան հստակ է, որ հատկապես բակային տարածքներում խայտառակ սառցակալած վիճակ էր, ոչինչ չարվեց, բանը հասավ նրան, որ եղանակը տաքացավ, ու արեւը հալեցրեց սառույցը: Ամեն բան թողել են իրավիճակին, իրենց ապիկարությունն ու դեմագոգությունը բարդում են այլոց վրա, արդեն՝ նաեւ երեւույթների: Ռիսկերի գնահատում գոյություն ունի, եւ դժվար չէ ենթադրել, որ ամեն տարի ձմռանը Հայաստանում կարող է ձյուն տեղալ, ինչի համար համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ են հարկավոր: Բայց, ինչպես տեսնում ենք, այս մարդկանց գործը միայն «Էրեբունի-Երեւան», ֆեստիվառներ, փառատոներ կազմակերպելն է, միլիարդներ վատնելը, տոնածառի համար ամեն տարի միլիոններ են ծախսում` 20 օրվա համար, գործուղումներ, վայելքներ. այս հարցերում չեմպիոններ են, սակայն ինչ վերաբերում է բուն գործառույթներին, տկար են, ոչինչ չեն կարողանում անել եւ, որ ամենահետաքրքիրն է` փաշինյանական ոճով չես հասկանում, թե ումից են դժգոհում, ում վրա են մուննաթ գալիս: Տպավորություն է, որ իրենք իրենց ընդդիմախոսներն են»:

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am