ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի, փոխարենը կգործի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Որոշման մեջ նշվում է, որ Բերդի զինվորական հոսպիտալի լուծարման գործընթացը պետք է իրականացվի երկամսյա ժամկետում։
««Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի ստեղծմամբ կապահովվի զինված ուժերի բուժապահովման համակարգի արդյունավետությունը, կբարելավվի նրանց հավասարեցված անձանց ու նրանց ընտանիքների անդամների բուժօգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման ընդունումը, ըստ պաշտպանության նախարարության, պայմանավորված է ներկայումս ՀՀ–ում ինտեգրված առողջապահական համակարգի ստեղծման նպատակահարմարությամբ և առկա հնարավորությունների գնահատմամբ։
Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10–րդ օրը:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը