Փաստերը այլ բան են ասում․․․ Փակված հակամարտությո՞ւն, թե՞ փակված դիվանագիտություն. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնվեց «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Այն շնորհվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային համագործակցության և կայունության օրակարգը առաջ մղելու համար։

Հանդիսավոր արարողության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցողը երկար տարիներ անհավատալի էր թվում։ Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում «խաղաղություն», «Հայաստան» և «Ադրբեջան» բառերը միասին հնչելը կամ անհնար էր, կամ ընկալվում էր որպես անիրական բան։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ մրցանակի համատեղ ընդունումը վկայում է այն մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակ է, քանի որ հակառակ դեպքում երկու կողմերի համար անիմաստ կլիներ միասին ներկայանալ և ընդունել նման բարձր միջազգային գնահատական։

Առաջին հայացքից ստեղծվում է գրեթե իդեալական պատկեր։ Այն ձևավորում է խաղաղության ավարտվածության տպավորություն և մեծ գայթակղություն է առաջացնում հավատալու, որ տասնամյակներ շարունակվող հակամարտությունը մնացել է անցյալում։ Սակայն քաղաքական իրականությունը պահանջում է ոչ թե սիմվոլների, այլ փաստերի լեզվով խոսել։

Իսկ փաստերը այլ բան են ասում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ, Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ։ Այս երեք հանգամանքներից յուրաքանչյուրը առանձին վերցրած արդեն իսկ բավարար է կասկածի տակ դնելու «հակամարտության փակման» մասին պնդումները, իսկ միասին վերցրած՝ լիովին բացառում է նման եզրահանգումը։

Այս պայմաններում խաղաղության մասին հայտարարությունները ձեռք են բերում սիմվոլիկ բնույթ։ Ձևավորվում է խաղաղության պատրանք, որը քաղաքական հաղորդագրություն է՝ ուղղված հիմնականում Հայաստանի ներքին լսարանին։ Հատկապես նախընտրական փուլում նման նարատիվը կարող է ծառայել ապագայի վերաբերյալ արհեստական վստահության ձևավորմանը։

Միջազգային հարաբերություններում վաղաժամ և չհիմնավորված հայտարարությունները ունեն երկարաժամկետ հետևանքներ։ Երբ պետության ղեկավարը հայտարարում է, որ հակամարտությունն ավարտված է, նա փաստացի նվազեցնում է հետագա միջազգային միջնորդության, ճնշման և աջակցության հնարավորությունները։ Եթե հակամարտությունն արդեն «փակված» է հայտարարվում, ապա ի՞նչ հիմքով պետք է միջազգային հանրությունը արձագանքի ապագա ճգնաժամերին կամ նոր պահանջներին։ Միջազգային հանրությունը (հատկապես ԱՄՆ-ը, որը միջնորդել է) կարող է հղում անել հենց Փաշինյանի խոսքերին և ասել՝ «հարցը լուծված է, շնորհակալություն խաղաղության համար»:

Ահա այստեղ է առաջանում հիմնական հարցը․ արդյո՞ք խոսքը հակամարտության փակման մասին է, թե իրականում փակվում է Հայաստանի դիվանագիտական մանևրի դաշտը։ Ընտրություններից հետո, երբ Ադրբեջանը կարող է առաջ քաշել նոր պահանջներ կամ ուժեղացնել ճնշումը, Հայաստանը կարող է հայտնվել առավել խոցելի վիճակում։ Միջազգային գործընկերները շատ հեշտ կարող են հղում անել հենց Երևանի պաշտոնական հայտարարություններին՝ պնդելով, որ հարցը լուծված է, իսկ կողմերը՝ հաշտված։

Այսպիսով, խաղաղության մասին վաղաժամ հռչակումը ոչ միայն չի ամրապնդում Հայաստանի անվտանգությունը, այլ կարող է վերածվել քաղաքական ինքնասահմանափակման։ Խաղաղությունը չի կարող հաստատվել մրցանակով կամ հանդիսավոր ելույթով։ Այն կարող է լինել միայն այն դեպքում, երբ հիմքում ունի իրավական փաստաթուղթ, տարածքային հստակություն և հումանիտար լուծում։ Մինչ այդ «հակամարտության փակված էջի» մասին խոսքը մնում է վտանգավոր քաղաքական ինքնախաբեություն՝ հնարավոր ծանր հետևանքներով»։

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Գործ սարքող թագավորի հեքիաթը… Նարեկ Կարապետյան Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես Իրանը ողջունում է Լիբանանում հրադադարի հաստատումը. Բաղայի Իրավասու պաշտոնյաներ, դուք տեսել ե՞ք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում. փաստաբան Մոսկվան և Բաքուն լուծել են AZAL-ի շուրջ վեճը և հանդես եկել համատեղ հայտարարությամբ Ջուր չի լինելու Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարաբերությունների ամրությունը Ադրբեջանի հետ. Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Բաքուն և Դամասկոսը պատրաստվում են հարաբերությունների զարգացման կոնկրետ քայլերի Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում հնարավոր չէ․ Վահե Հովհաննիսյան Ահա, թե ինչու էր ջրիկացել Նիկոլն ԱԺ-ում․ Արմեն Աշոտյան (video) Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Աղերսում եմ կարգալուծ անել Անուշավան եպիսկոպոսին. նա ապստամբ պառակտիչ է. Սամվել դպիր Գրիգորյան Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» (video) 13-14 կիլոմետրը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայհոյանքներ են ձեզ հնչեցնում Գործարարները շատ անհանգիստ են՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների սրման հետ կապված․ Քոչարյանը մանրամասնեց (video) Հավելավճարից զրկել են, աշխատավարձն էլ չեն բարձրացնում․ ՊՆ-ն խաբո՞ւմ է զինծառայողներին Ռուսաստանն ու Չինաստանը Մերձավոր Արևելքում իրավիճակի և ծովային անվտանգության վերաբերյալ բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ Հրադադարի հաստատումից հետո Իսրայելը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը Շատ չզարմանաք, որ վաղը ադրբեջանցի ասկյարները գան, ու․․․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար․ Էրդողան Մատվիենկոն հանդիպել է Էրդողանի հետ Ճղում եք. Քոչարյանից էլ, Սամվել Կարապետյանից էլ, Ծառուկյանից էլ թույլ եք. Մինասյանը՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ մի՛ ճնշեք․․․ Փաշինյանի ճակատագրական մեսիջը Պուտինին»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am