Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև․ Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, կալանավորված Բագրատ Սրբազանը ուղերձ է հղել կալանավայրից․

«Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև։

Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է որպես անվտանգ հայրենիք Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների համար։ Սակայն Ադրբեջանի բռնապետը, որը Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ձգտում է Հայաստանը վերածել վասալ պետության, որը ի վիճակի չէ պաշտպանել հայ ազգին և նրա շահերը։

Այս ջանքերում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, որը կառուցում է ազդեցության գոտի՝ Իսրայելի սահմաններից մինչև Կասպից ծով։

Այս ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է` Հայ Առաքելական Եկեղեցուն զրկել հասարակության մեջ անկախ խոսելու կարողությունից։ Ինչո՞ւ։

Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնյա հայ ազգի կենտրոնական հենասյունն է։ Իր պատմության գրեթե ողջ ընթացքին այն եղել է ազգը միավորող միակ հաստատությունը։ Այն վերապրել է իրար հաջորդող բռնի հալածանքներ Օսմանյան Կայսրության, Խորհրդային իշխանությունների և Ադրբեջանի կողմից։

Աշխարհը լավատեղյակ է Հայոց ցեղասպանության և դրա դաժան հետևանքների մասին, որի վերջին դրսևորումն էր Լեռնային Ղարաբաղից` Արցախից հայ քրիստոնյաների էթնիկ-կրոնական զտումը, որից դեռ 3 տարի էլ չի անցել։

Այսօր Հայաստանի ազգային եկեղեցին կրկին հարձակման տակ է։ Ադրբեջանը պնդում է, թե Հայ Առաքելական Եկեղեցին «խաղաղության խոչընդոտ» է և պահանջում է, որ որպես խաղաղության պայման հայկական պետությունը զրկի Եկեղեցուն ազգի կյանքում իր պատմական դերը կատարելու կարողությունից։

Պատմության ընթացքում միշտ եղել են հայեր, անգամ հոգևորականներ, որոնք դարձել են Եկեղեցու հալածիչների գործիքները։ Նրանք դա հաճախ արել են խաղաղության անվան տակ։

«Խաղաղություն, խաղաղություն են ասում, մինչդեռ խաղաղություն չկա» (Երեմիա 8:11)։ Այդպես էր մարգարե Երեմիայի օրոք։ Այդպես է նաև այսօր Հայաստանում»։

դիտվել է 350 անգամ
Լրահոս
Թրամփը խնդրելու է Պուտինին․ Պուտինը կգնա՞ կոշտ քայլերի․ Հայկ Այվազյան (video) ՀՐԱՏԱՊ․ բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստանի» կին թեկնածուի և համակիրների․ Գոհար Մելոյան (video) Ներողամտությունը սիրո գործնական դրսևորում է, ատելությունը՝ չբուժված վերք. Հայր Իսահակ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի հարցում միասնական դիրքորոշում ունեն Ամեն ինչ թանկ է, թոշակը տալիս ենք կոմունալների՝ պրծնում է. քաղաքացիների բողոքները (video) Վթարվել է ջրատարը, մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր կան Հայտնաբերվել է մայթին կայանած Lexus-ը Ահազանգ․ Նոր Նորք Վիլնյուսի 107 շենքի բակում համաճարակի օջախ է Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ #ՈՒՂԻՂ. ԱԺ-ում երեկ Նիկոլն իրեն կորցրել է. «համբալաշոուներն» արդեն պայթում են. պահեստազորի գնդապետ (video) Օպերատիվ տեղեկությունը հավաստի էր Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Ընտրվել է Դավիթ Խաչատրյանը Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ եւս 2 հանգամանք կա. Գոհար Մելոյան ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների համար ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել ՀՀ ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am