Ուղերձդ կպնի գլխիդ

Հայաստանի Հանրապետության առայժմ գործող վարչապետը ակնհայտորեն չի տեղավորվում իր իսկ հռչակած «հիշատակի» օրվա մեջ: Նախ՝ շատ զարմանալի էր, որ նա օրը չսկսեց իր խնամքի տակ գտնվող հոգևորականների ձեռամբ մատուցված պիղծ պատարագով: Ընդամենը՝ մի հապճեպ այց Եռաբլուր… Ծնրադրումներ, խոնարհումներ, վշտահար դեմքեր… Ոչինչ չկար: Մինչդեռ օրը ՔՊ-ին հատուկ ռազմախով հռչակվել էր որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Կա՞ր, արդյոք, դրա կարիքը, ես չգիտեմ: Մենք քիչ օրեր չունեինք, որ գնում էինք Եռաբլուր և մարդավարի հարգում մեր նահատակների հիշատակը: Մայիսի 9, Մայիսի 28, սեպտեմբերի 2, սեպտեմբերի 21, հունվարի 28: Եվ ուրեմն, ի՞նչ մեղու էր կծել ձեզ, որ մի հատ էլ հիշատակի հատուկ օր հռչակեցիք, այդ ի՞նչ զգացմունք էր առաջնորդել ձեզ:


Ուղերձ են հղել, հասկանում ես: Ինչքան այս օրն է արհեստական և շինծու, երկու այդքան՝ ուղերձը: Ոճը սատանայինն է, ձեռագիրը՝ արդարացում փնտրող ոճրագործինը: Սկսել է մեծ ստով. «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհման օրն է այսօր։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից այն սահմանվել է մեր երկրի բանակի տոնի նախօրյակին եւ քաղաքացիներն արդեն սկսել են հունվարի 27–ն անվանել երկնային բանակի օր»։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մեկ քաղաքացի, որ, մինչ այս հիմար «ուղերձի» հրապարակումը, հունվարի 27-ը անվանած լինի երկնային բանակի օր: Այսինքն, սա միայն իր ցանկությունն է, և, ինչպես իր բոլոր ցանկություններն ու նոու-հաուները, հետապնդում է միանգամայն այլ նպատակներ:

Փորձենք հասկանալ: Հունվարի 27-ը ամբողջ աշխարհում հիշատակվում է որպես ֆաշիստական Գերմանիայում հրեա ժողովրդի ցեղասպանության, այն է՝ Հոլոքոստի օր: Ինչո՞ը ՀՀ իշխանություններն ընտրեցին հենց այդ օրը մեր նահատակների հիշատակը հարգելու համար: Կարող ենք դա վերագրել նրանց չիմացությանը, բայց մի ներքին ձայն ինձ հուշում է, որ սրանք փորձել են մեր նահատակներին ներկայացնել որպես «անմեղ զոհեր»: Բայց մենք հո գիտենք, որ մեր հայրերն ու որդիները զենքը ձեռքին պայքարել են հանուն Արցախի, հանուն հայրենիքի, հանուն իրենց հողուջրի, հանուն իրենց ընտանիքների ու հարազատների:

Մառազմը վտանգավոր հիվանդություն է, երբ գալիս է ժամանակից շուտ: Ժամանակին ասում էին, որ մեր զինվորներն ու կամավորները զոհվել են հանուն ոչնչի, որ տասնյակ հազարներով դասալիքներ ենք ունեցել, չեն կռվել, որ հանցագործ օկուպանտներ են եղել… Այս ամենը մոռացած՝ մարդն այսօր գրել է. «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է, սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Բայց այս օրից այնկողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը՝ ավելանում է պատասխանատվությունն այն բանի համար, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն։ Մեզ պատահած աղետներից հետո ամեն օր, ամեն Աստծո օր Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել՝ գտնելու մի շատ կարեւոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող»: Ուղերձի այս հատվածը կապիկության իսկական մաստեր-կլաս է: Նախ՝ մեծ բան չեք արել հիշատակի պետական օր սահմանելով և ապա՝ դուք մինչ այս պահը ոչինչ չեք արել և, վստահ եմ, չեք էլ կարող որևէ բան անել, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն: Ի՞նչ եք արել 2020թ. նոյեմբերի 9-ից հետո… Շարունակել եք հանձնել ու հանձնել՝ սկսած թշնամու մոտ մնացած մեր նահատակների անթաղ դիակներից և վերջացրած անհետ կորածներով, Քարվաճառ եք հանձնել առանց կրակոցի, Լաչինի միջանցքն եք հանձնել, Արցախն եք հանձնել, Հայաստանից տարածքներ եք հանձնել, «Զանգեզուրի կորիդորն» եք հանձնել: Այս հանձնումներով եք մեր նահատակների հիշատակը հարգե՞լ: Ապագայում էլ, երևի, ՀՀ Սահմանադրությունը փոխելով, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քանդելով, Հայաստանը թուրք-ադրբեջանական ծայրագավառ դարձնելո՞վ եք փորձելու հարգել մեր նահատակների հիշատակը: Նահատակները ձեզ դա՞ են պատվիրակել:

Դե իսկ «Մեզ պատահած աղետներից հետո…» արտահայտությունն իսկական զավեշտ է: Մեկը հարց տար՝ ե՞րբ են մեզ այդ աղետները պատահել և ում պատճառով: Երբ Ստեփանակերտում ճղճղում էիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, նշածդ աղետներն արդեն պատահե՞լ էին… Իսկ գուցե նկատի ունես 2020 թվականին պատահած և մինչ օրս շարունակվո՞ղ աղետները: Բա այդպես էլ ասա, մենք կհասկանանք: Այլապես լոլո ես գրել, թե «Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել՝ գտնելու մի շատ կարեւոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող»: Գիտե՞ս, մարդ աստծո, որ մեր նահատակների զոհողությունները մինչև գալը միշտ են ապրեցնող եղել, սրունդներ են ապրել ու դաստիարակվել նրանց օրինակով, քեզնից առաջ չի եղել մի ղեկավար, որ գնար նրանց շիրիմներին այցի, ու նահատակների հարազատները նրանց առաջը կտրեին: Այսօր 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն իրենց զավակների գերեզմաններն են հսկում, որ դու չպղծես: Սա է քո կառավարության ու խորհրդարանական մեծամասնության գործադրած ջանքի արդյունքը:

Հ.Գ. Հունվարի 28-ը Հայոց հաղթական բանակի օրն է: Օրվա իշխանությունները դրա հետ կապ չունեն: Նրանք այլևս Եռաբլուր այցելելու իրենց հնարովի օրն ունեն:   

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 631 անգամ
Լրահոս
Ինչու՞ Էրդողանը չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը չի ֆինանսավորվի համաֆինանսավորմա՞մբ. «Հրապարակ» Որ քաղաքական ուժին են վստահելու արցախցիները. «Իրավունք» Ինչ է հորդորել Աննա Հակոբյանը մտերիմներին. «Իրավունք» Բռնարարները պարգևատրվել են շնորհակալագրերով. «Հրապարակ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Ընդդիմադիրները ՔՊ–ական Հայկ Սարգսյանին առաջարկել են իրենց ցուցակով առաջադրվել. «Իրավունք» Իրանն ակտիվ ջանքեր է գործադրում Լիբանանում մշտական ​​հրադադարի հասնելու համար. Ղալիբաֆ Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով. Էլինաար Վարդանյան Եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով. Բենիամին Մաթևոսյան Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է Իրանական բանակը պատրաստ է խափանել ցանկացած թշնամական դավադրություն. գեներալ Ալիռեզա Շեյխ Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի. Haaretz Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների ​​բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ մի շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն չի ավելանալու․ Աբովյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am