Դու հո ռոբո՞տ չես, ա՜յ անհող․․․

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և բոլորը՝ մի մարդու նման հայհոյում, անիծում են նրան։ Նա ասելով, բնական է, հասկանում եք, որ խոսքը ընդհանրացված իշխանության մասին է։ Կարդացի գրառումը և հասկացա, թե ինչն է խոցել մարդկանց։ Ահա այն․  «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։ Անմիջական միտք է առաջանում՝ դու հո ռոբոտ չես, ա՜յ անհող․- այդպես էլ  արձագանքում են  նրա գրառմանը։ 

Արցախը չմարսված թեմա է, մարդկանց կոկորդին կանգնած, չնայած իշխանավորներդ վաղուց այդ թեման կուլ եք տվել, ո՜նց եք խոսում այդ գերզգայուն թեմայի մասին։ Նույնիսկ Արցախ անու՞նը չեք հիշատակում․․․ 

Արցախը հայաթափվել, մարդիկ մազապուրծ՝ առանց մի շորի,  փախել են իրենց հողից, տնից,  պաշտոնական սառը վիճակագրությու՞ն եք ներկայացնում․․․Աչքալուսա՞նք եք տալիս, որ Արցախում հայ չի մնացել։ Ամեն միտք այս գրառման մեջ կարծես սառած, ռոբոտային վիճակագրություն է՝ չմիջամտելով մարդկանց ցավին։ Ու դա մարդկանց մոտ առաջացնում է «Մի հայ թողնել, և այն էլ՝ թանգարանում» պատմական խոստումը, բայց նույնիսկ թանգարանի հայն էլ հիմա չկա իր բնօրրանում։ Այս պայմաններում թվեր ներկայացնելը որպես ֆակտ՝ հեգնանք, անտարբերություն, ցավի վրա խնդալու խոցող ընկալում ունի։

Հասարակությունը սպասում էր կարեկցանք, աջակցություն, ցավի ճանաչում, ոչ թե «ռոբոտային» ձևակերպումներ։ Իշխանությունը պիտի ընդունի դառը  իրականությունը, զգա կորուստը և ցույց տա, որ պետությունը հոգում է մարդկանց մասին, ոչ թե թվերը հաշվում։ Հուզումը, ցավը, կորուստը պետք է երևան խոսքում՝ չափի սահմաններում, որպեսզի դա չվերածվի վիրավորանքի կամ ազգային անտարբերության նշանի։

Իշխանությունը պիտի զգա, ճանաչի մարդկանց ցավը, ոչ միայն արձանագրի այն։ Կանգնած եք դատարկված հայրենիքի ֆոնին՝ խոսելու փոխարեն թվերով։ Դուք  մարդկանց ավելի շատ  խոցում, վիրավորում եք։ Դատարկված հայրենիքի ֆոնին ձեր տոնն ու լեզուն դա չպիտի լիներ։ Սա ցավոտ թեմա է, ոչ թե անձնական, այլ ազգային ցավ, կորուստ, որը չեք զգում։ Դուք հոգ տանող, ցավ վերցնող չեք՝ ցավ տվո՜ղ եք․․․


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 693 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ» ԵՄ-ն չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությունների բնույթը. Կալաս Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» Բանակում ատեստացիան սխալ են անցկացնում, դուք ինչպե՞ս եք անում. Օհանյանը՝ ՆԳ նախարարին (video) Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնությունից առաջ իր գլխավոր մարտահրավերի մասին Ձեր տվյալները փոխանցելու դեպքում ձեր բանկային հաշիվները զրոյացվելու են վայրկյանների ընթացքում Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանն ականապատել է նեղուցը, զգուշացրել են՝ խփելու են․․․ Արամ Սարգսյան Մրգաշենում ատամնաբույժին սպանել են 2 եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է Վենսը պայման է դրել Ադրբեջանը Հայաստան կուղարկի 22 վագոն դիզելային վառելիք Գրիգոր Հակոբյանը հայտնաբերվել է Կան դժվարանցանելի ճանապարհներ Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին․ Հարութ Սասունյան Կապանում ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով ընկել է ձորը․ տուժածները հոսպիտալացվել են Հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում, բայց միայն հաղթելը բավարար չէ Անձն իր քվեն տալով ՔՊ-ի ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական Սուրբ Եկեղեցուց Երևանի թիվ 143 դպրոցում վիճաբանություն է եղել. աշակերտի հայրը քաշքշել է 43-ամյա կնոջը Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am