Բա ի՞նչ եղավ ձեր խոստացած 350.000 աշխատատեղը. անգամ հայտնի սուտասան Ստեփանի ճնշումն է բարձրացել. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է.

«Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» շարժումը հրապարակել էր իր ծրագրային դրույթները։ Մասնավորապես, նախատեսված է 300.000 նոր աշխատատեղերի ստեղծում։ Դրա հաջորդ օրը, հունվարի 21-ին, ԱԺ-ում ՔՊ-ականները հայտարարեցին՝ պահ, պահ 300.000, մենք (այսինիքն՝ ՔՊ-ականները) 350.000 ենք ստեղծել։

Դրանից հետո հունվարի 21-ի ուշ երեկոյան, ենթադրվում է, որ կտրուկ բարձրացել է ՀՀ հայտնի սուտասան Ստեփանի ճնշումը (Վիճակագրական կոմիտեի նախագահ, նախագահ Ստեփան Մնացականյանի,-168.am)։ Նույնիսկ նա, ով համարվում է ՀՀ սուտասանների չեմպիոնը, զայրացել է. ի՞նչքան կարելի է նման ստեր ասել։

Եվ իրոք, ստի ոտքերը կարճ են։

Եվ, այսպես, 2017թ. ՀՀ տնտեսության մեջ զբաղվածների թիվը եղել է 1011.7 հազ մարդ։ 2024-ին այդ թիվը կազմել է 1176.1 հազ. մարդ։ Այն է, 7 տարում զբաղվածների (այսինքն՝ աշխատողների) թիվն ավելացել է…164.4 հազ. -ով։ 350.000 թիվ պարզապես չկա։

Հիմա, ի՞նչու 2024 թվական։ Միգուցե 2025-ին զբաղվածների թիվը կտրուկ ավելացե՞լ է։ Բանն այն է, որ այս պահին ունենք 2025թ. զբաղվածների թիվը 3-րդ եռամսյակի դրությամբ։ Տարեկան թվերը դեռ չկան։ Համենայն դեպս, չարախոսներից խուսափելու համար նշենք, որ 2025թ. 1-ին եռամսյակում զբաղվածների թիվը եղել է 1159.4 հազ. մարդ, 2-րդ եռամսյակում՝ 1190.7 հազ մարդ և երրորդում՝ 1210 հազ մարդ (2024-ին, համապատասխանաբար, եղել է՝ 1116.4, 1190.9 ու 1211.4 հազար մարդ)։

Ասել կուզի, 2025-ի զբաղվածների թիվը 2024-ի 1176.1 հազար մարդ թվից շատ չի տարբերվելու։ Ավելի հետաքրքիր է գործազուրկների թիվը։ 2017-ին այն եղել է 219 հազ մարդ։ 2024-ին 181.2 հազ մարդ, իսկ 2025-ի հոկտեմբերին՝ 161.3 հազ. մարդ։ Այսինքն, գործազուրկների թիվը 8 տարում (ավելի ճիշտ՝ 7 տարի 9 ամսում) պակասել է… 57.7 հազար մարդով։ Բա ի՞նչ եղավ ձեր 350.000 աշխատատեղը»։

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին. Աբրահամյան Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թրամփը ասել է, որ հնարավոր է չհաջողվի կարգավորել իրավիճակը Իրանի հետ Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին. «Հրապարակ» Ինչու՞ Էրդողանը չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը չի ֆինանսավորվի համաֆինանսավորմա՞մբ. «Հրապարակ» Որ քաղաքական ուժին են վստահելու արցախցիները. «Իրավունք» Ինչ է հորդորել Աննա Հակոբյանը մտերիմներին. «Իրավունք» Բռնարարները պարգևատրվել են շնորհակալագրերով. «Հրապարակ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Ընդդիմադիրները ՔՊ–ական Հայկ Սարգսյանին առաջարկել են իրենց ցուցակով առաջադրվել. «Իրավունք» Իրանն ակտիվ ջանքեր է գործադրում Լիբանանում մշտական ​​հրադադարի հասնելու համար. Ղալիբաֆ Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով. Էլինաար Վարդանյան Եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով. Բենիամին Մաթևոսյան Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է Իրանական բանակը պատրաստ է խափանել ցանկացած թշնամական դավադրություն. գեներալ Ալիռեզա Շեյխ Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի. Haaretz Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների ​​բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am