Մենք բոլորս՝ ՀՀ քաղաքացիներս վճարելու ենք 1 մլրդ դոլար, որ Փաշինյանը մի հատ էլ ֆոտո ունենա Թրամփի հետ։ Թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի կողմից Խաղաղության խորհրդին անդամակցելու Նիկոլ Փաշինյանին ուղղված հրավերին, որի համար պետք է 1 մլրդ դոլար ներդրում կատարվի։
«Մի քանի երկրի ղեկավարներ ԱՄՆ նախագահի կողմից Խաղաղության խորհրդին մասնակցելու հրավեր ստանալուց հետո հրապարակել էին, որ այդ խորհրդին անդամակցելը արժե 1 մլրդ դոլար։ Այսինքն, ներդրում պետք է անի երկիրը՝ այդ խորհրդին մասնակցելու համար։ ՔՊ-ականներն ասում են՝ չգիտեն, որ նման պայման կա։ Գուցե տարբեր երկրների համար արժեքը տարբեր է։ Հիմա տրամաբանական հարց, եթե անգամ տարբեր երկրների համար գումարը տարբեր է՝ այն երկիրը, որ կներդնի 1 մլրդ դոլար և այն երկիրը, որը չի ներդնի այդ գումարը, ձեր կարծիքով նո՞ւյն ձայնի իրավունք են ունենալու։
Մենք մի անգամ 60 մլրդ-ի կարգի վճարել ենք Փաշինյանի ՍՈՒ-երի հետ սելֆիի համար, իսկ էդ ինքնաթիռները 1 վայրկյան չեն օգտագործվել մեր երկրի սահմանների պաշտպանության համար, միակ օգուտը այդ ՍՈՒ-երից՝ Փաշինյանի սելֆին էր»,-ասաց Մամիջանյանը։
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը