Բանջարաբոստանային կուլտուրան զբաղված է կուսակցական աշխատանքով, սրա նրա դեմ ստատուսներ ու հայցեր գրելով, սրա-նրա վրա ֆեյքեր քսի տալով, ատելություն տարածելով

Անպատկառությունն ու ցինիզմը ՔՊ-ական իշխանավորների գլխավոր, ոմանց դեպքում` միակ, որակն է: Սրանում նրանք անգերազանցելի են եւ բոլոր առումներով անհասանելի: Այսքան աղետ իր երկրի գլխին բերած իշխանությունը ոչ թե կեղծ պատարագների ժամանակ ծնկաչոք աղոթելով, կարգազանց քահանաների ձեռքից հաղորդություն ստանալով ու եկեղեցիներ պղծելով պետք է փորձեր իր մեղքի բաժինը թեթեւացնել (իրականում` ծանրացնում է), այլ պետք է ներում խնդրեր իր երկրի քաղաքացիներից, զօրուգիշեր խոստովաներ մեղքերը, թողություն խնդրեր, կամ գոնե` լռեր ու անտրտունջ տաներ իրեն ուղղված բոլոր հանդիմանությունները: Բայց ի՞նչ ենք տեսնում. Անամոթություն, անպատկառություն, մեղքն ուրիշների վրա բարդել, պարտությունը` հաղթանակ, ձախողումները` հաջողություն, քննադատողներին` բանտ, սուտ, խաբեություն, զոռբայությամբ սեւը սպիտակ ներկայացնել:
Ահա` մի քանի ճամբար փոխած, քավորին ուրացած մեկը «եղկելի» բառն է օգտագործում ընդդիմության հասցեին: Եթե այդ բառի իմաստը հասկանար, կգիտակցեր, որ այն բացառապես իր նմանի հասցեին կարելի է օգտագործել: Մուսը, որ անդաստիարակության ու լպիրշության կենդանի մարմնացում է, օրումեջ լրագրողներին է անդաստիարակ անվանում ու իր տգետ տեղով դասեր տալիս: Երրորդը, որ իշխանության գալուց հետո հազիվ մի կոոպերատիվ բուհի դիպլոմ է ստացել, իր աշխատանքով միլիարդներ վաստակած Սամվել Կարապետյանին Տաշիր Սամո է ասում ու ծաղրում: Չորրորդը նախկին նախագահներին ու կաթողիկոսին է անունով դիմում եւ իր շեֆի հանգույն վիրավորում: Հինգերորդի բարոյականության մասին առասպելներ են պատմում, բայց նա բարոյականության դասեր է տալիս իրենից հազար անգամ ավելի բարոյականներին ու ազնիվներին...
Բայց ամենազվարճալին այս թիմի «հարաբերություններն» են լրագրողների ու լրատվամիջոցների հետ: Ասացին, որ կառավարությունում իր ղեկավարին չստիկներ ու կոֆե մատուցող, հայտնի մականունով արարածը հերթական անգամ հիշել է «Հրապարակն» ու ինձ: Տոնել է իր «հաղթանակը» դատարանում: Երեւի երջանիկ է, որ իր «վաստակած» միլիոններին վրադիր մի 200 հազար դրամ է «կպցրել» եւ մի տողանոց հերքում կորզել իրենց կողմից ստրկացված դատարանի միջոցով:
Որպեսզի հասկանաք, թե սրանք ոնց են ոչնչացրել դատական համակարգը, կցիտեմ այդ տողը, որի համար սույն արարածը դիմել էր դատարան եւ որը դատարանը գնահատել է որպես «զրպարտություն»: Ուրեմն 2022 թ. հուլիսին մի հրապարակում ենք արել. «Հրաչը՝ ներսում, Ավինյանը՝ դրսում․ բախումներ չեն լինի» վերտառությամբ, որի մեջ ընդամենը մեկ տող կար իրեն վերաբերող. «Քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարում ունի նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը»։
Ահա այս տողը վրդովվեցրել է իշխանության ու փողի համը տեսած ու դրանից հաբրգած այս անձնավորությանը եւ նա որոշել է դիմել դատարան: Պատկերացնում եք, չէ՞, այս 18 տարում մեր լրատվամիջոցը ինչքան հայցեր է ունեցել (որոնց 90 տոկոսն ավարտվել է մեր հաղթանակով): Հավատացեք` այսպիսի աբսուրդ, որ նմանատիպ նախադասության համար դիմեն դատարան ու հաղթեն, շատ հազվադեպ է եղել, ոչ մի իրեն հարգող դատավոր նման հայց չէր բավարարի, եթե ուղիղ հրահանգ իջեցված չլիներ այն շենքից, որտեղ նստում է այս բանջարաբոստանային կուլտուրան, որտեղ ոչ թե իր բուն պարտականություններն է կատարում, այլ զբաղված է կուսակցական աշխատանքով, սրա նրա դեմ ստատուսներ ու հայցեր գրելով, սրա-նրա վրա ֆեյքեր քսի տալով, ատելություն տարածելով:

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի գրառումը

դիտվել է 692 անգամ
Լրահոս
Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների ​​բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ մի շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն չի ավելանալու․ Աբովյան Լիբանանի նախագահը Ռուբիոյին հայտնել է, որ հրաժարվում է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP ՀՀ-ից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են Ճղճիմ բանսարկուն ընդդիմությանն է նկարում. Գագիկ Համբարյան Արտակարգ իրավիճակ Լոռիում. ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին Հայաստանում մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում. Ռոբերտ Ամստերդամ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Փաշինյանի էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի, որը նա չի «կորցնում» ինքնատիրապետումը. քաղաքագետ Տեսչականի պետի տեղակալը ՔՊ նախընտրական ցուցակում. ով է Արազ Պապիկյանը. Արմլուր Փաշինյանի ձեռամբ խայտառակություն է տիրում պետության բոլոր համակարգերում. փաստաբան Քրդական գործոնը Իրանում կասկածի տակ է դնում TRIPP–ը. Jamestown Հայաստանից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են. Ադրբեջանի մաքսային կոմիտե Եկեղեցու դեմ արշավողը քանդում է Հայաստանի ողնաշարը, Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին. պաշտպանելո՛ւ ենք Մայր Աթոռը. հայտարարություն Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ Կարապետյան ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ոսկու գինն աճել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am