Մանրամասներ հղի կնոջ դանակահարությունից

Shamshyan.com-ը հունվարի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին, երբ ամուսինը սուր կտրող-ծակող առարկայով վնասվածքներ էր պատճառել հղի կնոջը։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են դեպքի հետ կապված որոշ հանգամանքներ։

Այդ օրը՝ ժամը 18:55-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆիկ Հ.-ն, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Իսկ ժամը 18:50-ի սահմաններում պարանոցի և որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածք ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Նուշիկ Ա.-ն, ով այնուհետև տեղափոխվել է Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզվել է, որ նա ստացել է «պարանոցի և ձեռքերի շրջանի կտրած-ծակած վերքեր» վնասվածքներ։

Տեղում պարզվել է նաև, որ Նուշիկ Ա.-ն 6 ամսական հղի է։

Պարզվել է, որ վիրավորներից Ռաֆիկ Հ.-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Մինչ բժիշկները պայքարում էին 2 վիրավորների կյանքի համար, Արարատի քրեական ոստիկանները պարզել են, որ Նուշիկ Ա.-ին դանակահարել է նրա ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հրահատ Ա.-ն, Երևան-Երասխ ավտոճանապարհի «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ Ռաֆիկ Հ.-ի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում, և երբ Ռաֆիկ Հ.-ն տեսել է, թե ինչպես է ամուսինը դանակահարում կնոջը, փորձել է հանդարտեցնել, սակայն ինքը նույնպես դանակի հարվածներ է ստացել, իսկ Հրահատ Ա.-ն այնուհետև դիմել է փախուստի։

Վիրավորների հարազատները նշում էին, որ մինչև այժմ տեղյակ չեն՝ արդյոք իրավապահները հայտնաբերել ու ձերբակալել են Հրահատ Ա.-ին, թե ոչ։

դիտվել է 668 անգամ
Լրահոս
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը Վեհափառի մոտ իր համար բարեխոսող է փնտրում. «Իրավունք» Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ» ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ» Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ» Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» 5 անշարժ գույք, 15 մլն եկամուտ և նոր հողամաս. փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ» Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն Ագրեսորը նահանջելու է այն ժամանակ, երբ ապօրինությամբ ձեռք բերվելիքը ավելի փոքր է, քան դրա համար վճարվող գինը. Խուդոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան Վրաերթ՝ մահվան ելքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները Զգուշացում․ ապրիլի 15-ին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց Սեյրան Օհանյանի դեմ, պահանջեց բռնագանձել 13 մլն դրամ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու պատճառը Խեղճության ու տկարության այդ պոռթկումներդ վիճակդ միայն բարդացնում են. Էդգար Ղազարյան Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել Ծննդյան խնջույքին վիճաբանություն է առաջացել, ամուսինները մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են ՀԿԿ-ն միջնորդել է տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց Գոհար Ղումաշյանի հետ կատարվողը դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից․Ամստերդամ Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող մորը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am