Ի՞նչ օրենքներ է ոտնահարել դատարանը՝ հօգուտ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի․ «Yerkir»

«Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, երեկ որոշում հրապարակեց, ըստ որի՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։ Թե ինչ իրավական հիմքով է դատավոր էդգար Հովհաննիսյանը նման որոշում կայացրել, այն էլ՝ հայցվորի կողմից հայցը ներկայացնելուց մեկ օր հետո, հասկանանք փաստերով»,– գրում է Yerkir.am–ը և հավելում․

«Մեծ հաշվով Եկեղեցու թեմի առաջնորդին նշանակելը կամ ազատելը բացառապես կանոնական հարց է, և չի կարգավորվում Վարչական կամ Քաղաքացիական օրենսդրությամբ։ Հետևաբար՝ դատարանը այս երկու օրենսդրությունը հիմք վերցնել չի կարող։

Այսինքն՝ Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդների կամ թեմակալ առաջնորդների նշանակումը, փոխադրումը, ազատումը կարգավորվում են բացառապես Եկեղեցու ներքին կանոնադրությամբ և կանոնական իրավունքով, այն է՝ Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքով, Գերագույն հոգևոր խորհրդի և Վեհափառ Հայրապետի որոշումներով։

Իսկ սա նշանակում է, որ պետական մարմինները միջամտելու, ավելին՝ դատատարանների միջոցով որոշումներ կայացնելու իրավասություն չունեն։ Դատական միջամտությունը հնարավոր է միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ քաղաքացիական իրավունքներին, գույքի կամ անձնական պատվին, բայց ոչ՝ հոգևոր պաշտոնին։

Վարչական օրենսդրությունը հոդված չի նախատեսում, որով շարքային քաղաքացին կարող է վերականգնվել հոգևոր պաշտոնում։ Վարչական օրենսդրությունը վերաբերվում է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց՝ պետական ծառայության շրջանակում։

Եվ հաշվի առնելով այն փաստը, որ՝

1․ Թեմի առաջնորդը պետական պաշտոնյա չէ,

2․ Եկեղեցին՝ պետական մարմին չէ, հետևաբար՝ վարչական ակտ, վարչական վեճ լինել չի կարող։

Այնպես որ, դատարանը վարչական օրենսդրության հիմքով չէր կարող վերկանգնել թեմի առաջնորդի պաշտոնում որևէ քաղաքացու։

Նույնը վերաբերվում է Քաղաքացիական օրենսդրությանը։ Քաղաքացիական օրենսդրությամբ նույնպես դատարանը իրավասություն չունի վերկանգնել որևէ մեկին թեմի առաջնորդի հոգևոր պաշտոնում, քանի որ Քաղաքացիական օրենսդրությունը կարգավորում է միայն՝

1․գույքային հարաբերություններ,

2․պայմանագրեր,

3․աշխատանքային հարաբերություններ (որոշ դեպքերում)։

Իսկ թեմի առաջնորդի կարգավիճակը

1․ Աշխատանքային պայմանագրի արդյունք չէ,

2․ Վարձու աշխատանքի ձև չէ,

3․ Ունի բացառապես հոգևոր-կանոնական բնույթ։

Իսկ սա նշանակում է, որ թեմակալ առաջնորդը չի կարող դատարան դիմել՝ վերականգնելու իր պաշտոնը՝ որպես քաղաքացիական իրավունք։

Իսկ դատարանը կարող է միջամտել, միայն այն դեպքերում, եթե կա գույքային վեճ (օրինակ՝ թեմի գույք, բնակարան, ֆինանսներ), եթե խախտվել են քաղաքացիական անձնական իրավունքներ (պատվի, արժանապատվության պաշտպանություն), եթե վեճը վերաբերում է իրավաբանական անձի գրանցման կամ գույքային կառավարման հարցերին։

Սակայն նույնիսկ այս դեպքերում դատարանը չի կարող պարտադրել Եկեղեցուն՝ վերականգնել անձին որպես թեմի առաջնորդ։

Բացի նրանից, որ Վարչական և Քաղաքացիական օրենսդրությունները դատարանին չեն լիազորում վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում տվյալ քաղաքացուն, կա նաև սահմանադրական հիմք, որով Եկեղեցին ու պետությունը տարանջատված են, և դատարանն իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին գործերին, հոգևոր պաշտոնի հարց լուծել, որոշել ինչ-որ մեկին հոգևոր պաշտոնում նշանակել , ազատել կամ վերականգնել։

Ի մի բերելով փաստերը, կարող ենք հետևություն անել, որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վերաբերյալ դատարանի որոշումն իրավական հիմք չունի, այն քաղաքական պատվեր է, որը կայացվել է օրենքի և Սահմանդրության կոպտագույն խախտումով»։

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Ահա, թե ինչու էր ջրիկացել Նիկոլն ԱԺ-ում․ Արմեն Աշոտյան (video) Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Աղերսում եմ կարգալուծ անել Անուշավան եպիսկոպոսին. նա ապստամբ պառակտիչ է. Սամվել դպիր Գրիգորյան Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» (video) 13-14 կիլոմետրը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայհոյանքներ են ձեզ հնչեցնում Գործարարները շատ անհանգիստ են՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների սրման հետ կապված․ Քոչարյանը մանրամասնեց (video) Հավելավճարից զրկել են, աշխատավարձն էլ չեն բարձրացնում․ ՊՆ-ն խաբո՞ւմ է զինծառայողներին Ռուսաստանն ու Չինաստանը Մերձավոր Արևելքում իրավիճակի և ծովային անվտանգության վերաբերյալ բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ Հրադադարի հաստատումից հետո Իսրայելը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը Շատ չզարմանաք, որ վաղը ադրբեջանցի ասկյարները գան, ու․․․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար․ Էրդողան Մատվիենկոն հանդիպել է Էրդողանի հետ Ճղում եք. Քոչարյանից էլ, Սամվել Կարապետյանից էլ, Ծառուկյանից էլ թույլ եք. Մինասյանը՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ մի՛ ճնշեք․․․ Փաշինյանի ճակատագրական մեսիջը Պուտինին»․ Հայկ Նահապետյան (video) ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ․ Ռոբերտ Քոչարյան Ինչ որոշում է կայացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկվածների նկատմամբ․ մանրամասներ ՔՊ-ն ունի համազգային աղետի նոր ծրագիր (video) Իրանի դեմ պատերազմը խիստ ռիսկային միջոց է․ իրանագետ Աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին․ Էրդողան Թրամփը հայտարարել է, որ կարող է անձամբ մեկնել Իսլամաբադ՝ Իրանի հետ համաձայնագրի ստորագրմանը Իշխանությունը որքան էլ կեղծ արշավ սկսի մեր դեմ, միևնույնն է` հաղթելու ենք․ Գոհար Ղումաշյան Միացյալ Նահանգներն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանում բոլոր ռազմավարական թիրախների խոցված լինելու մասին Մենք ունենք հնարավորություն պատմական խաղաղության համաձայնագիր կնքել Լիբանանի հետ․ Նեթանյահու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am