Ո՞վ է ղեկավարում Եկեղեցին. Փաշինյանի նոր ապօրինությունը. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից դատարան ներկայացված հայցը և դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցը՝ նրան մինչև վերջնական դատական ակտը թեմի առաջնորդի պաշտոնում «վերականգնելու» վերաբերյալ, առաջացնում են ոչ միայն իրավական, այլև սահմանադրական լրջագույն խնդիրներ։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև գոյություն ունեցող հարաբերությունը աշխատանքային կամ քաղաքացիաիրավական բնույթ չունի։ Եպիսկոպոսը իր ծառայությունը իրականացնում է ոչ թե պայմանագրի, այլ եկեղեցական ուխտի և կանոնական ենթակայության հիմքով, ինչը բնույթով բացառապես հոգևոր և ներհամայնքային հարաբերություն է։ Այս հանգամանքը վճռորոշ է իրավական տեսանկյունից, քանի որ աշխատանքային կամ քաղաքացիական վեճի բացակայության պայմաններում դատարանը իրավասու չէ նման հարաբերություն քննելու։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ սահմանում է պետություն–եկեղեցի հարաբերությունների հիմնարար սկզբունքները։ Եկեղեցին ճանաչվում է որպես ինքնավար ինստիտուտ, իսկ պետությունն ու նրա մարմինները պարտավոր են զերծ մնալ նրա ներքին գործերին միջամտելուց։ Կաթողիկոսի կողմից եպիսկոպոսի պաշտոնից ազատման ակտը ոչ վարչական է, ոչ քաղաքացիաիրավական և չի կարող հանդիսանալ դատական վերահսկողության առարկա։

Դատարանի կողմից նման ակտի կասեցումը կամ դրա իրավաչափության գնահատումը նշանակում է, որ աշխարհիկ իշխանությունը իրեն վերապահում է եկեղեցական իշխանության վերահսկման իրավունք, ինչը բացահայտ հակասում է սահմանադրական կարգավորմանը։

Եկեղեցական ուխտի խախտման, կարգապահական պատասխանատվության կամ պաշտոնազրկման հարցերը ենթակա են քննության բացառապես եկեղեցական կարգով՝ եկեղեցական ժողովներում, կանոնական մարմիններում և Վեհափառ Հայրապետի իրավասության շրջանակում։ Դատարանը չունի ոչ իրավական լիազորություն, ոչ էլ մասնագիտական կարողություն՝ գնահատելու ուխտի խախտման փաստը, եկեղեցական կարգապահությունը կամ հոգևոր ծառայության համապատասխանությունը եկեղեցական կանոններին։

Դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը ձևավորում է խիստ վտանգավոր նախադեպ։ Եթե հնարավոր է դատարանի միջոցով «վերականգնել» թեմի առաջնորդին, ապա նույն տրամաբանությամբ վաղը կարող են վիճարկվել եկեղեցական ժողովների որոշումները, կասեցվել կաթողիկոսի իրավասությունները կամ աշխարհիկ իշխանության ազդեցությամբ փորձ արվել վերաձևավորել եկեղեցական ղեկավարությունը։ Սա արդեն եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնիշխանության խաթարման խնդիր է։

Այս գործընթացը չի կարող դիտարկվել իշխանությունից անկախ։ Երբ դատարանները նման ակտերով ներխուժում են եկեղեցու ներքին կյանք, անխուսափելիորեն առաջանում է քաղաքական պատասխանատվության հարցը։ Այդ իմաստով տեղի ունեցողը հերթական դրսևորումն է այն քաղաքական գծի, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն խախտում է պետություն–եկեղեցի սահմանազատման սահմանադրական գիծը։

Այսպիսով, տվյալ դատական վարույթը իրավական առումով անհիմն է, սահմանադրական տեսանկյունից՝ անթույլատրելի, իսկ ինստիտուցիոնալ հետևանքների առումով՝ վտանգավոր։ Եկեղեցու ներքին կարգապահական և կանոնական հարաբերությունները չեն կարող և չպետք է դառնան աշխարհիկ դատարանի քննության առարկա։ Հակառակ դեպքում խաթարվում է ոչ միայն Եկեղեցու ինքնավարությունը, այլև սահմանադրական պետության հիմքը»։

 

դիտվել է 184 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան Վրաերթ՝ մահվան ելքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները Զգուշացում․ ապրիլի 15-ին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց Սեյրան Օհանյանի դեմ, պահանջեց բռնագանձել 13 մլն դրամ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու պատճառը Խեղճության ու տկարության այդ պոռթկումներդ վիճակդ միայն բարդացնում են. Էդգար Ղազարյան Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել Ծննդյան խնջույքին վիճաբանություն է առաջացել, ամուսինները մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են ՀԿԿ-ն միջնորդել է տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց Գոհար Ղումաշյանի հետ կատարվողը դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից․Ամստերդամ Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող մորը Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակիցներից Գոհար Ղումաշյանը Բացառիկ կադրեր Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից (video) Թող տղամարդկություն ունենա՝ հրաժարական տա (video) Գոհարը նորածին երեխա ունի․ մանրամասներ՝ ինչու և ինչպես են բերման ենթարկել Ղումաշյանին (video) Մեկա՛՝ իջնելու եք, իջնելու եք ու պատասխան տաք․ անհետ կորածի հարազատն՝ ԱԺ-ում (video) Թուրք սրիկաների հետ համագործակցածները պետք է ջրի երես ելնեն. Անաստաս Իսրայելյան (video) Նախընտրական ծրագրում Վեհափառին «հանգստի կոչելու» թեզ ամրագրելը հակասահմանադրական դրույթ է. Արշակ Սրբազան Վախկոտնե՛ր, կանանց դե՞մ եք կռիվ տալիս․ Ալիկ Ալեքսանյան (video) «Նիկոլի ողջ դեմքը բացահայտվեց. ի՞նչ էր ուզում ասել Դավիթին կալանավորելով․ Էլեանորա Մանանդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am