Շարժական և անշարժ գույքի գործարքներ, մեքենաների գնում, բնակելի շենք Ծաղկաձորում․ նոր բացահայտումներ Արսեն Թորոսյանի եկամուտների և ունեցվածքի մասին

«Ողիղ խոսենք» նախագծի նոր բացահայտումները Արսեն Թորոսյանի եկամուտների և ունեցվածքի մասին

Արսեն Թորոսյանի՝ 2021–2024 թվականների գույքի և եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրությունը բացահայտում է մի շարք համակարգային ռիսկեր, որոնք վերաբերում են շահերի հնարավոր բախմանը, ֆինանսական միջոցների կուտակման աղբյուրների թափանցիկությանը և պետական համակարգի հետ փոխկապակցված գործարքներին։

Թորոսյանը 2018–2021 թվականներին զբաղեցրել է Առողջապահության նախարարի պաշտոնը, 2021 թվականին եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, իսկ 2021–2025 թվականներին՝ Ազգային ժողովի պատգամավոր։ Հենց պատգամավորական գործունեության առաջին տարիներին նրա բանկային հաշիվներում արձանագրվել են խոշոր գումարներ, որոնց ծագումը ամբողջությամբ չի բացատրվում ներկայացված հայտարարագրերում։ Մասնավորապես, 2021 թվականին նրա հաշվին առկա է եղել շուրջ 31 հազար եվրո, ավելի քան 20 հազար ԱՄՆ դոլար և 12 միլիոն դրամ։ 2022 թվականին եվրոյով ավանդները հասել են ավելի քան 56 հազար եվրոյի, իսկ դրամական միջոցները՝ ավելի քան 3 միլիոն դրամի։ Հետագա տարիներին այդ գումարները կտրուկ նվազում են, ինչը ևս հարցեր է առաջացնում ֆինանսական հոսքերի շարժի տրամաբանության վերաբերյալ։

Բացի բանկային միջոցներից՝ հայտարարագրերում նշվում են նաև զգալի չափի կանխիկ գումարներ։ Եթե 2021 թվականի համար կանխիկ միջոցների վերաբերյալ տվյալներ բացակայում են, ապա արդեն 2022 թվականին արձանագրվում է 12 միլիոն դրամ կանխիկ գումար, որը հաջորդ տարի նվազում է մինչև 1 միլիոն, իսկ 2024 թվականին կրկին աճում՝ հասնելով 3 միլիոն դրամի։

2023 թվականից ի վեր Թորոսյանը հայտարարագրում է նաև բաժնետոմսերի և պարտատոմսերի խոշոր պորտֆել։ Եթե նախորդ տարիներին այդպիսի ակտիվներ չեն նշվում, ապա 2023 թվականին դրանց արժեքը կազմում է ավելի քան 1 միլիոն դրամ և շուրջ 49 500 եվրո, իսկ 2024 թվականին՝ արդեն 50 500 եվրո։ Ակտիվների այս կտրուկ ավելացումը կրկին հարց է առաջացնում դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։

Եկամուտների կառուցվածքը ևս միանշանակ չէ։ 2021–2024 թվականներին Թորոսյանը ստացել է եկամուտներ, որոնք ներառում են ոչ միայն պետական աշխատավարձեր, այլև արտասահմանյան բանկերից փոխանցումներ, նվիրատվություններ և գույքային գործարքներ։ 2021 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 39,7 միլիոն դրամ, որից մի մասը՝ Ավստրիական բանկից ստացված եվրոյով փոխանցում և 9,5 միլիոն դրամ նվիրատվություն հոր՝ Գևորգ Թորոսյանի կողմից։ 2022 թվականին զգալի գումար՝ 20 միլիոն դրամ, արձանագրվում է որպես եկամուտ՝ ազգական Արթուր Թորոսյանին գույք վաճառելու արդյունքում։ 2023 թվականին եկամուտների մեջ ներառված են բանկային վարկ, արտասահմանյան փոխանցում և հերթական գույքի վաճառք, իսկ 2024 թվականին՝ «այլ եկամուտներ» ձևակերպմամբ նշված բանկային փոխանցում և եկամտային հարկի վերադարձ։

Կուտակված միջոցներին զուգահեռ Թորոսյանը ակտիվորեն ներգրավված է եղել շարժական և անշարժ գույքի գործարքներում։ 2021 թվականին նա ձեռք է բերել BMW ավտոմեքենա 17,75 միլիոն դրամով և հինգ ամիս անց վաճառել այն ավելի ցածր գնով։ Նույն շրջանում նա գնել է մի քանի հողատարածք Կոտայքի և Արագածոտնի մարզերում՝ մոտ 20 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ 2022 թվականին այդ հողատարածքներից երկուսը վաճառվել են ազգական Արթուր Թորոսյանին՝ 20 միլիոն դրամով, իսկ 2023 թվականին Արագածոտնում ևս երկու հողատարածք վաճառվել է 7,8 միլիոն դրամով։ 2024 թվականին Թորոսյանը Ծաղկաձորում ձեռք է բերել բնակելի շենք 75 միլիոն դրամով, ընդ որում գործարքի հակառակ կողմը նույն անձն է՝ Արսեն Թորոսյանը, ինչը պահանջում է լրացուցիչ պարզաբանումներ։

Առանձին ուշադրության է արժանի նաև 2023–2024 թվականներին «Ծաղկաձոր Պարկ» ՍՊԸ-ին տրամադրված 17,5 միլիոն դրամի անտոկոս վարկերը։ Այս գործարքները կարող են վկայել առևտրային կազմակերպություններում թաքնված ներդրումների հնարավոր փորձերի մասին և պահանջում են խորքային ուսումնասիրություն։

Լուրջ շահերի բախման ռիսկ է առաջացնում նաև Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի գործունեությունը։ Նա Սերգեյ Բերեզինի անվան բժշկական ինստիտուտի տնօրենն է և ընկերության 10 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը։ Այս մասնավոր բժշկական հաստատությունը 2022–2024 թվականներին Առողջապահության նախարարության հետ կնքել է մի շարք խոշոր պայմանագրեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 586 միլիոն դրամի չափով։ Պայմանագրերի ծավալները տարեցտարի աճել են՝ 2022 թվականին կազմելով շուրջ 160 միլիոն, 2023 թվականին՝ ավելի քան 167 միլիոն, իսկ 2024 թվականին՝ արդեն 258 միլիոն դրամ։

դիտվել է 2040 անգամ
Լրահոս
Ընտրակաշռքի՞ց ես խոսում․ Գառնիկ Դանիելյանը ձայնագրություն միացրեց (video) Նիկոլը խանգարմունքի է հասել․․․ գիտի՝ Սամվել Կարապետյանն ինչ կանի․ Հայկ Նահապետյան (video) Մի՛ վախեցեք, հանգի՛ստ եղեք․ Կարապետյանի օրոք բոլորն իրենց ընտանիքների գլխին են լինելու. Ալեքսանյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, էդ ու՞մ ես, ինչ խնդրում․․․ էս սուտը լսե՛ք․ Հայկ Նահապետյան (video) «Հունիսի 7-ին շալվարդ հանելու ես վրայիցդ»․ Գառնիկ Դանիելյան (video) Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ. ամերիկյան Politico Սամվել Կարապետյանի գլխավորությամբ այստեղից շարժվելու ենք, ու․․․ Էդգար Ղազարյան (video) Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը Ուզում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ Ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, չեն հաջողելու, շուտով կտեսնեք Մենք պայքարելու ենք սրանց կեղտոտության դեմ․ Ալիկ Ալեքսանյան (video) Անձն ինքնասպան է եղել կալանավորվելուց 4 օր անց․ ռիսկի գնահատման արդյունավետությունը բավարար չէ. հայտարարություն Պատերազմ կեղծո՛ղ, ժողովրդին շունշանգյալ ես ասում, հղի կանանց գցում մեքենայի տակ․ Հենրիխ Դանիելյան (video) Ինքնին անընդունելի երևույթ է․ հենց իրենց մանիպուլյատիվ նպատակներով հնչեցրած թվերն են փաստում Փողոցով եկա՛ծ, մինչև գարնան վերջ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի ու քեզ վռնդի. ազատամարտիկ Բազեյան (video) «Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես». էդուարդ Շարմազանով Այդ ձայնագրություններում սադրիչներ են․․․ որևէ մեկը կարո՞ղ է բացառել․ Գոհար Մելոյան (video) Ձեզ բացահայտեմ՝ ոնց են սրանք մեր գլխին ուզում սարքել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնեց (video) «Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու». Դերենիկ Մալխասյան (video) Հայտնի է «Ուժեղ Հայաստանի» գրասենյակից բերման ենթարկված քաղաքացիներից 12–ի խափանման միջոցը ԱՄՆ-ն կհետաձգի զենքի մատակարարումները եվրոպացի դաշնակիցներին՝ Իրանի հետ պատերազմի պատճառով. Reuters Շատ փոքր են, որ մեզ ոչնչացնեն. Կարեն Կարապետյանը՝ ՔՊ-ականների մասին (video) Դավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում #ՈՒՂԻՂ․ «Բոմժն էլ ես, շունուշանգյալն էլ ես»․ Գառնիկ Դանիելյանի կոպիտ պատասխանը Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանի մղձավանջը․ Նիկոլի հիստերիան սարսափեցրել է ուսապարկերին»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ գրավն է կիրառված՝ 4 մլրդ դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am