Թրամփը և նրա վարչակարգի տարբեր պաշտոնյաներ հարվածներ հասցնելու սպառնալիքներ են հնչեցնում Իրանին
Ըստ «New York Times»-ի՝ ԱՄՆ նախագահ Թրամփին վերջին օրերին ներկայացրել են ռազմական գործողությունների տարբերակներ, որոնք կարող են կիրառվել Իրանի դեմ որոշ ռազմական օբյեկտների կամ ռազմավարական նշանակության թիրախների հարվածելու նպատակով, ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Մինչև այժմ, սակայն, վերջնականապես ոչ մի որոշում չի ընդունվել։
Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահը և նրա վարչակարգի տարբեր պաշտոնյաներ հարվածներ հասցնելու պարբերական սպառնալիքներ են հնչեցնում Իրանի հասցեին։
Ինքը՝ նախագահ Թրամփը, վերջին օրերին նման բովանդակությամբ առնվազն հինգ գրառում և հայտարարություն է արել», – նշել է Ոսկանյանը։
