Նիկոլ Փաշինյանը գնում է վաբանկ. ՀԱԵ-ի դեմ արշավը նրա նախընտրական ռազմավարության առանցքն է․ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է պաշտոնից՝ ծանր կարգապահական հիմքերով։ Սա Եկեղեցու կանոնական իրավազորության հարց է։
Սակայն դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարությամբ փորձեց այդ որոշումը «չեղարկել»՝ փաստացի հռչակելով, որ Հայրապետական տնօրինությունն ուժ չունի, իսկ պաշտոնանկ եղած հոգևորականը շարունակում է լինել թեմի առաջնորդ։
Սա արդեն քաղաքական հայտարարություն չէ։ Սա պետական լիազորությունների բացահայտ բռնազավթման փորձ է՝ Եկեղեցու դեմ։
Երբ երկրի վարչապետը փորձում է որոշել՝ ով է թեմական առաջնորդ, նա խախտում է ոչ միայն պետություն–եկեղեցի սահմանը. նա խախտում է սահմանադրական կարգի տրամաբանությունը, որովհետև իրեն վերագրում է այնպիսի իշխանություն, որը չունի։
Այսինքն՝ սա այն պահն է, երբ Փաշինյանը գնում է վաբանկ։

Քաոսը՝ որպես քարոզարշավի մեթոդ

Բայց ամենակարևորը նույնիսկ դա չէ։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքական գործելաոճը տարիներ շարունակ հիմնված է եղել մի պարզ սխեմայի վրա․ քաոս ստեղծել, հասարակությանը բևեռացնել, երկիրը պահել մշտական լարվածության մեջ, և այդ խառնաշփոթի մեջ ներկայանալ որպես «անփոխարինելի ղեկավար»։
Այսպես նա կառուցել է իր քաղաքական կապիտալը։ Այսպես է նա վերարտադրվել։ Եվ այսօր՝ ընտրություններից առաջ, նա այդ մեթոդը հասցնում է առավել վտանգավոր մակարդակի։ Որովհետև հիմա թիրախավորված է ոչ թե հերթական խումբը կամ անհատը, այլ՝ Հայաստանի ազգային ինստիտուցիոնալ վերջին կառույցը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։

ՀԱԵ-ն պետք է «մասնատել-խորտակել-խամաճիկացնել»

Եկեղեցու դեմ այս գործընթացը պատահական չէ, և ամենևին էլ «բարեփոխում» չէ։ Սա ծրագիր է՝ Եկեղեցին ներսից մասնատել, հեղինակազրկել, խորտակել իր համախմբող դերը, և ի վերջո դարձնել քաղաքականապես կառավարվող խամաճիկային կառույց։
Նիկոլ Փաշինյանը չի շտապելու «միանգամից լուծել հարցը»։ Նա, հակառակը, այս գործընթացը խորացնելու է՝ մեթոդաբար ու հետևողականորեն։ Նա կաշխատի Եկեղեցու ներսում ձևավորել և մեծացնել իր «աջակիցների բազան»՝ համալրելով տիրադավների «բանակը» և ստեղծելով հովանավորվող խմբեր ու «նոր առաջնորդներ»։ Սա արվելու է նույն մեթոդով, որով տարիներ շարունակ իրականացվել է պետական ինստիտուտների ապամոնտաժումը՝ բաժանիր, թուլացրու, կախվածություն ստեղծիր, վերահսկիր։

Եվ այո՝ սա նաև արտաքին օրակարգերի սպասարկում է

Պետք չէ միամտանալ․ ազգային ինստիտուտների քանդումը միայն ներքաղաքական շարժառիթով չէ։ Երբ քանդվում է ինքնության առանցքը՝ քանդվում է նաև դիմադրողականությունը, և երկիրը դառնում է ավելի հեշտ կառավարելի՝ արտաքին ճնշումների ու պարտադրանքների ներքո։
ՀԱԵ-ի հարցում պետք է լինի միասնական աջակցություն
Այս իրավիճակում կա մեկ պարզ ճշմարտություն․ իրական ընդդիմադիր ուժերը, անկախ այն հանգամանքից՝ գաղափարական առումով կգնան կոնսոլիդացիայի, թե ոչ, պարտավոր են ՀԱԵ-ի հարցում հանդես գալ միասնական սատարող հայտարարությամբ։
Սա այլևս միայն եկեղեցական հարց չէ։ Սա սահմանադրական կարգի, իրավական համակարգի և ազգային անվտանգության հարց է։

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին Վրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան «Շուշիի հռչակագիրը» թակա՞րդ Թուրքիայի համար Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի․ փաստաբան Նիկոլի ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները․ Դեմոյան Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա ուղևորություններից Նոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն․ Մոջթաբա Խամենեի Փեզեշքիանը հայտարարել է պատերազմի դադարեցման պայմանները Իրանի գերագույն առաջնորդը հաստատել է իր կնոջ և քրոջ մահը Իրանի 3,2 միլիոն բնակիչ լքել է տունը մարտական ​​գործողությունների պատճառով. ՄԱԿ Շուրջ 30 լցանավ է ուղևորվում Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցը շրջանցելու համար. FT Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննելու է դատավոր Վարդգես Ստեփանյանը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար #ՀԻՄԱ․ Նիկոլն ու ՔՊ-ն ինչպես են ժողովրդին «անասունի» տեղ դնում․ Էդգար Էլբակյան (video) ԶՊՄԿ-ի արձագանքը՝ Արամ Սարգսյանի հայտարարությանը (Armlur) «Նիկոլի վիճակը վատ է. ի՞նչ է սպասվում առաջիկայում»․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյանը պարտքեր ա վերցնում, որ իր կուսակցությանն ու իրեն պաշտպանի․ քաղաքացի (video) Զախարովան մեկնաբանել է արցախցիների համար նախատեսված մարդասիրական օգնությունից հրաժարվելու Երևանի որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am