Չտրվե՛նք հոգեսպան անտարբերությանը, լինենք Եկեղեցու հարազատ զավակները․ Տեր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը հայտարարություն է տարածել․

«Մնանք անսասան և ինքնավստահ: Այս ամբարիշտ, ապստամբ և կանոնազանց հակաեկեղեցական խմբին կցորդվող այս մի քանի նույնատիպ քահանաներին մենք շատ լավ ենք ճանաչում. մտածում էինք, որ չեն տրվի այդ գայթակղությանը, դավաճանությանը՝ մնալով հավատարիմ մարդկայնությանը, իրենց կոչմանն ու նվիրապետական սուրբ կարգին: Սակայն սրանք էլ իրենց եղկելի անձերը վեր դասեցին Տեր Աստծուց, Սուրբ Եկեղեցուց և Օծյալ Հովվապետից:

Սպասելի էր մեզ համար, որ հենց սրանք կխոտորվեն և կդառնան եկեղեցամարտ: Ըստ իրենց, իբր այդպես միացել ու հնազանդության մեջ են մնացել իրենց «առաջնորդներին», սակայն, երբ հենց թեմակալ առաջնորդն է անհնազանդ ու անկարգ, դավաճան՝ նրան միանալը նույն դավաճանությունն է և ոտնձգությունը եկեղեցական նվիրապետության և Սբ Եկեղեցու դեմ:

Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք: Թերևս կգիտակցեն և այդ քայլին չեն գնա, քայլ, որն ինքնավտարում է և ինքնակործանում: Եվ սա բնական է, գործում է Սբ Եկեղեցու ինքնամաքրման համակարգը:
Ինչէ, որքան էլ այս խմբի թվաքանակն ավելանա՝ առ ոչինչ է, քանի որ իրենք բոլորը, դարձի չգալու դեպքում, հերթով, կարգով ու սարքով վտարվելու են Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգից:

Մնանք նախանձախնդիր, մնանք նվիրումով և հավատարմությամբ. երբեք չտրվե՛նք հոգեսպան անտարբերությանը, սիրելիներ, լինենք մեր Սուրբ Եկեղեցու հարազատ զավակները և մեր Մայր Հայրենիքի օրինապաշտ քաղաքացիները՝ թույլ չտալով, որ որևէ մեկը, պարզ քաղաքացուց մինչև վերին պատասխանատու պաշտոնյան, արհամարհի կամ ոտնահարի ազգային-բարոյական նորմերը, օրենքները և սահմանադրական կարգը:

Տե՛ր լինենք մեր կյանքին, մեր երկրին, մեր ազգային սուրբ արժեքներին:

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը: Իսկ մենք՝ բարեպաշտ ու հավատավոր հայորդիներս, ուխտ ունենք պայծառացնելու մեր Սուրբ Եկեղեցին և շենացնելու մեր աստվածաշնորհ Մայր Հայրենիքը:
Ահա ա՛յս է մեզ Իր իմաստուն ու վստահ օրինակով ու խոսքով, կեցվածքով ու գործով ուսուցանում և պատգամում մերազնյա Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը:

Ահա սա՛ է մեր միակ ճշմարիտ ուղին, մեր կեցվածքն ու գործը: Այլընտրանք չկա՛ և չի՛ լինելու»:

 

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Գումար ենք հավաքել, փողոցը ասֆալտապատել, լուսավորել. Վերին Անտառայինի բնակիչները բողոքում են (video) «Հրապարակ»․ 8 տարում ստեղծեիր, թե՞ դու մենակ պարգեւավճար ստանալու համար ես «Հրապարակ»․ Մարզպետարանների պարգեւատրման չափը թաքցնում են Փաշինյանի վերջին խայտառակության հետքերով․․․ (video) Նախկին նիկոլականի նամակը ներկա նիկոլականին Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համար. Արմեն Աշոտյան Իրանի հրթիռակոծությունն ու ռադիացիոն ռիսկերը. ի՞նչ խնդիրներ են առաջացել Հայաստանի համար Իրանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանը «Ուժեղ Հայաստանը»՝ ՀԱԿ-ի համագումարին (video) «Աղոթքից զորեղ զենք չկա, աղոթքը անկարելին կամ անհնարը հնարավոր է դարձնում». Արագածոտնի թեմը միասնական ժամերգության էր մեկտեղվել ՈւՂԻՂ. Վերին Անտառային փողոցի բնակիչների ակցիան. փողոցը խայտառակ վիճակում է (video) Աղոթքը պայքար է հանուն կյանքի. Աստծո ժամանակը հաճախ չի համընկնում մեր ժամանակի հետ. Հայր Ռուբեն Իրանը պարտված է և գործարք է ցանկանում․ Թրամփ Հիմա մի ինֆորմացիա հայտնեմ, որը քչերին է հայտնի․ ի՞նչ է ասել Արարատ Միրզոյանն Արաղչիին ու չի արել (video) Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղան մահացել է Մտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեք․ Գուրգեն Մելիքյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, Փաշինյանի կամքից այդ իրավունքը կախված չէ. Բագլարյան «Դու մարդ չե՛ս, անգամ քո կնոջ՝ Աննայի արածից հետո»․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Երկար ժամանակ լռել եմ, բայց Նիկոլը լուրջ խանգարմունքների մեջ է ընկել․ Հարութ Սասունյան (video) Մարտի 16-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Այս մեկն էլ է՞ մարսելու․ ո՞նց եք հանդուրժելու, ժողովու՛րդ․․․ (video) #ՀԻՄԱ․ Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց (video) Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի. «Հրապարակ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am