Ռուբեն Վարդանյանը անձնական բարեկեցությունը ստորադասեց հայրենիքի շահին․ Թանդիլյանը՝ Փաշինյանին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, Հայաստանում ներդրումներ են կատարել բացառապես տնտեսական հետաքրքրությունից ելնելով։

Սակայն փաստերն այլ բան են վկայում.

Ռուբեն Վարդանյանը՝ իր ընտանիքի և ընկերների հետ, Հայաստանում և հայկական աշխարհում իրականացրել է ավելի քան 700 միլիոն դոլարի ներդրում. Դրա ճնշող մեծամասնությունը բիզնես բնույթ ՉՈւՆԻ։

Այս ներդրումները վաղուց արդեն Հայաստանինն են և հայ ժողովրդինն են՝ հիմնված ոչ թե շահույթի, այլ հայրենասիրության և պատասխանատվության վրա։

Դրանցից միայն մի քանիսը՝

Դիլիջանի միջազգային դպրոցը՝ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող եզակի կրթական կենտրոն, որտեղ կրթություն են ստանում երեխաներ աշխարհի տարբեր երկրներից։

Տաթևի ճոպանուղին՝ Հայաստանի միակ միջազգային մակարդակի ենթակառուցվածքը, որը արդեն մի քանի տարի շարունակ ճանաչվում է որպես աշխարհի լավագույն ճոպանուղիներից մեկը։

Սոցիալական, կրթական, մշակութային և մարդասիրական մյուս ծրագրերի ցանկը կարելի է երկար շարունակել․ բոլորն իրականացվել են առանց որևէ տնտեսական հետաքրքրության։

Մարդիկ, ովքեր սեփական գործողություններում առաջնորդվում են բացառապես անձնական շահերով, պարզապես չեն կարող պատկերացնել, որ գոյություն ունեն մարդիկ, ովքեր իրենց անձնական և ընտանեկան բարեկեցությունը ստորադասում են հայրենիքի շահին։

Ռուբեն Վարդանյանը մեր ժամանակների այդպիսի մարդու ամենավառ օրինակներից է։

Հ.Գ. Թվերից գլուխ չհանող իշխանությունների համար հավելեմ․

700 միլիոն դոլարի ներդրումը ավելին է, քան վերջին 35 տարիների ընթացքում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումները միասին վերցրած»։

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Թոշակների մասին․ ո՞ր խմբերի թոշակները կավելանան (video) Փաշինյանի զրպարտություններին կոնկրետ պատասխան․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամ (video) Փորձում են խլել Բագրատ սրբազանի տունը․ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան ՔՊ-ն այնպես է խոսում խաղաղություն կերտելու մասին, ասես պատերազմներն իրենց օրոք չեն եղել. փաստաբան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Mercedes»-ը հայտնվել է դաշտում՝ բախվելnվ ձնակույտերին. կան վիրավորներ #ՈՒՂԻՂ․ «Նիկոլենց էշ խելքն ու հանցակից զույգը»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) «Հրապարակ». Ազգային հիշողությունը չի անհետանում վարչական որոշումներով Դատարանը մերժել է Սարիկ Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀԿ-ականի Ի՞նչ վիճակում է Իրանի նոր առաջնորդը․ ԱԳՆ-ի պարզաբանումը Զոհեր և վիրավորներ կան․ Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին «Հրապարակ»․ Տիրադավները տարբեր վայրերում հայտարարում են, որ սխալվել են, խաբվել են «Հրապարակ»․ Մի կերպ պլստաց Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օդային տարածքը փակ կլինի եւս 2 օր Խորթ մայրը մեղադրվում է 1-ամյա երեխայի սպանության փորձի և ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեջ. ՔԿ Բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է #ՀԻՄԱ․ «Սարսափում եմ. Իրանը ստիպված է լինելու հարվածել Հայաստանին, եթե…»․ Տիգրան Չոբանյան (video) Իրանում ընթացող պատերազմը ոչ միայն շարունակվում է, այլև հասել է նոր ծավալման մակարդակի. թյուրքագետ Նիկո՛լ, ներսում հոխորտաս, դրսում՝ փիսիկ խաղաս, իմացի՛ր՝ ամեն ինչ արդեն բացահայտվել է․ Աշոտյան (video) Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր դեսպանատներին անհապաղ վերանայել անվտանգության նկատառումները Բռնատիրական երկիր՝ դրա կերպարից բխող ճնշումներ, ազատ խոսքի սահմանափակումներ և անբարոյական վարքագիծ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am