Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գրեթե 2 տարի առաջ Փաշինյանը ցնցուղը ուղղեց դեպի Կրթության գիտության սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանին և հորդեց ճշտել դրա գինը: Ապա հետևեցին ազատման հրամաններ։ Սակայն այս ամենից հետո անորակության մակարդակը դպրոցաշինության մեջ չփոխվեց։

Մեկ ցնցուղ պոկելը և կախիչ ջարդելը Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլարյանը ոչ միայն «չմարսեց», այլև հեռացվեց պաշտոնից։

Դրանից հետո 2024 թվականի հունվարի 10-ին Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչապետի հանձնարարությամբ։

Կոտրած կախիչի պատճառով «զոհ գնաց» նաև Լոռու Մարզպետ Արամ Խաչատրյանը՝ հետագայում ստանալով «թոշակառուի աշխատանք» Կառավարությունում:

Իսկ օրերս Աբովյանի նորակառույց թիվ 2 հիմնական դպրոցում, երբ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ շրջում էր, փորձեց բացել կահավորված լաբորատորիայի ծորակը, բացեց և հայտնվեց ամոթալի վիճակում։

Ջուրը թափվեց սեղանին, ակնհայտ երևում էր, որ բռնակը մի փոքր ուժեղ պտտելու դեպքում այն կկոտրվեր։

Սակայն տպավորություն էր, որ դա նախարարի համար կարծես թե բնականոն երևույթ է դարձել։ Նախ հայտարարեց նոր դպրոցների կառուցման մասին, ապա կառուցումն էլ իրագործվում է անորակ: Բայց այլևս ազատումներ չկան:

Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը, սակայն այդ ժամանակ Փաշինյանը ոչ կախիչ էր փորձարկել և ոչ էլ ցնցուղ քանդել։

Այս անգամ էլ լրագրողների հորդորով ստուգվեցին կախիչները, որից Անդրեասյանը հրճվեց՝ ասելով՝ «խնդրեմ, ստուգեք»։

Հարկ է նշել, որ այս դպրոցի շինարարության բյուջեն ավելի քան 4 մլրդ դրամ է կազմել, կրթական հաստատությունը նախատեսված է 1000 աշակերտի համար»։

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Պայթյուններ Դոհայում ու Մանամայում. իրադրությունը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված մնալ Ձեր եղբա՞յրն էլ է ԿԳԲ-ի գործակալ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Հայ-իրանական առևտուրն ու տնտեսական կապերը. ինչ սպասել․ «Հետք» Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ինչո՞ւ «բզեցիք» Արտաշատի քաղաքապետին, երբ խոսում էր Արամ Հովհաննիսյանի շենքի մասին (video) Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ իշխանությունը կիսելու մասին (video) Սպարապետի արյունը չէր չորացել, իսկ դուք․․․ Արծվիկ Մինասյանի խոսքից Անդրանիկ Քոչարյանը պոռթկաց (video) Նիկո՛լ, դու էս պեռաշկին ուտելու ես Պտղնիում. Արամ Հարությունյանի շան բնով ակցիան՝ Կառավարության մոտ (video) Ի՞նչն է Փաշինյանին հունից հանել․․․ խուճապի է մատնվել ու չի զսպել իրան․ Մեսրոպ Եսայան (video) Սասուն Միքայելյանի խայտառակ խոսքը՝ Եռաբլուրում․ ի՞նչ ասաց նա Փաշինյանի մասին (video) Սատանան խաչից է դիվահարվում, դուք՝ ինձանից․ Աննա Գրիգորյանի խոսքից ՔՊ-ականներն իրար խառնվեցին (video) Դիլիջան-Վանաձոր ճանապարհին 6 մեքենա է բախվել․ կան վիրավորներ Լեզվակռիվ՝ ԱԺ-ում. «Կգնաս, կասես՝ շեֆ... », «Շեֆ ունենալը վիրավորանք չի» (video) Փաշինյանը կրքեր է բորբոքում Էն կարգի փնթի գործեր են հրապարակում, որ մեկի գործի մեջ «քոփի-փասթ» կա մեկ այլ մարդու գործը․ Վարդանյան Իրանը երեք անգամ հարվածել է Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի շենքին և Նեթանյահուի գրասենյակին Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ ադրբեջանական ԶԼՄ Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը Կառավարությունն իններորդ անգամ է փորձում վաճառել «Նիկոլ Փաշինյան, դու միայն ապահով կարող ես լինել Ալիևի դռանը կապած, մեդալակիր շուն» Դուք «որդեր եք», որոնք թոշակառուին ծաղրում են. Արսեն Վարդանյան (video) Նիկոլ Փաշինյանը հանցագործ է․ այդ պահանջը ներկայացնելուց հետո գիտեք ի՞նչ պետք է անեին․ Գալստյան (video) Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. ոստիկանները կանխել են վարորդների ծեծկռտուքը Շրի Լանկայի ափերի մոտ ևս մեկ իրանական նավ է խորտակվել Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում գործող քրդական անջատողական խմբավորումներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am