Վենեսուելան դառնում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քաղաքական գործարքի առաջին օրինա՞կը

2026 թվականի հունվարի 3-ին Միացյալ Նահանգները սկսեց Վենեսուելայի դեմ ռազմական գործողություն՝ «Անսահման վճռականություն» անվանումով։

Գործողությունը սկսվեց Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի թիրախների վրա զանգվածային ավիահարվածներով։ Այնուհետև ուղղաթիռներից դեսանդավորվել էր հատուկ նշանակության ջոկատ, որը գերի է վերցրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը և տեղափոխել նրանց երկրից դուրս՝ Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ իշխանությունները Մադուրոյին և նրա կնոջը մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։

Այս գործողություններին նախորդել էր ԱՄՆ «Հարավային նիզակ» գործողությունը, նպատակ ունենալով կանխել Լատինական Ամերիկայից, հիմնականում Վենեսուելայից «Արևների կարտելի» ցանցերի միջոցով թմրանյութերի տեղափոխումը դեպի Միացյալ Նահանգներ:

Փորձագետների միահամուռ կարծիքով՝ ԱՄՆ-ի հետախուզությունը մինչ այս օպերացիան, արդեն չեզոքացրել էր Մադուրոյի թիկնապահներին և այդ երկրի հակահրթիռային համակարգի պատասխանատուներին՝ կաշառելով:

Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյան The New York Times-ին ասել էր, որ գործողության ընթացքում զոհվել է առնվազն 80 վենեսուելացի զինվորական և քաղաքացիական անձ։

Վենեսուելայի պաշտպանության նախարար Լոպեսը հայտարարել է, որ գործողության ընթացքում զոհվել է Մադուրոյի անվտանգության աշխատակիցների զգալի մասը։

Կուբայի կառավարության տվյալներով՝ գործողության ընթացքում զոհվել է 32 կուբացի զինվորական և անվտանգության աշխատակից։

Այս օպերացիայից անմիջապես հետո, հունվարի 3-ին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը մամուլի ասուլիս տվեց, որի ընթացքում բացահայտեց գործողության մանրամասները, դրա նպատակները և ապագայի ծրագրերը։

Թրամփի ասուլիսի հիմնական թեզերը հետևյալներն էին.

Առաջին

Թրամփը սա անվանեց Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աննախադեպ և պնդեց, որ ԱՄՆ-ին հաջողվել է ամբողջությամբ կաթվածահար անել Վենեսուելայի բանակը՝ անգործունակ դարձնելով նրա բոլոր ռազմական հնարավորությունները՝ առանց անձնակազմի կամ սարքավորումների կորստի: Թրամփի խոսքով՝ բունկեր փախչելու փորձ կատարող Մադուրոյի գերեվարումը իրականացվել է Delta Force-ի կողմից 47 վայրկյանում: Թրամփը հավելել է, որ Մադուրոյի հետ զրույցում ինքն անձամբ հորդորել է նրան հանձնվել:

Երկրորդ

Մադուրոն և իր կինը կներկայանան ամերիկյան դատարան՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և «Արևի կարտելը» ղեկավարելու մեղադրանքով։

Երրորդ

Վենեսուելայի ապագայի մասին խոսելիս՝ Թրամփը նշեց, որ ԱՄՆ-ն կկառավարի Վենեսուելան մինչև «անվտանգ, կարգավորված և ողջամիտ անցումային շրջանի» ապահովումը։ Նա չբացառեց երկրում ամերիկյան զորքերի ժամանակավոր տեղակայման հնարավորությունը։ Նա ասաց, որ ԱՄՆ-ն պատրաստ է «շատ ավելի մեծ հարձակման», բայց հույս ունի, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։ Նա հայտարարեց ԱՄՆ նավթային ընկերությունների կողմից Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքները վերականգնելու համար խոշոր ներդրումների մասին և պահանջեց Վենեսուելայից փոխհատուցում այդ ընկերությունների համար։

Չորրորդ

Թրամփը հայտարարել է, որ գործողությունը նախազգուշացում էր բոլոր նրանց համար, ովքեր կսպառնան Ամերիկայի ինքնիշխանությանը, և որ Միացյալ Նահանգները մտադիր է վերականգնել իր անվիճելի գերիշխանությունը Արևմտյան կիսագնդում: Մասնավորապես, նա կրկնել է նախազգուշացումը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին: Թրամփը նաև նշել է, որ Վենեսուելայի հարցը չի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և չի սպասում որևէ բարդություն Ռուսաստանի հետ հարաբերություններում այս գործողության արդյունքում:

Հինգերորդ

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգես-ի հետ ևվերջինս, ըստ Թրամփի, խոստացել է համագործակցել Վաշինգտոնի հետ:

Սակայն, Վենեսուելայի փոխնախագահը հերքեց Թրամփի խոսքերը և հայտարարեց, որ չի ընդունում ԱՄՆ-ի գործողությունները և Մադուրոյին համարում է երկրի ղեկավար:

Այսպիսով, Թրամփը կյանքի կոչեց այն, ինչ ընդունել էր ընդամենը մեկ ամիս առաջ: Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 5-ին հրապարակվել էր ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության (NSS-2025) թարմացված տարբերակը, որը հայտարարում է վերջին տասնամյակների արտաքին քաղաքականության արմատական ​​վերանայման մասին։

Ըստ այս փաստաթղթի՝ ԱՄՆ-ն պաշտոնապես վերադառնում էր, այսպես կոչված Մոնրոյի դոկտրինի սկզբունքները կյանքի կոչելուն:

«Միացյալ Նահանգները տարիներ շարունակ անտեսել է այս ուղղությունը, բայց այժմ վերադառնում է Մոնրոյի դոկտրինին և կշարունակի այն՝ վերականգնելու Ամերիկայի գերակայությունը Արևմտյան կիսագնդում»,- նշված էրայդ փաստաթղթում:

Ամերիկյան փորձագետները նշում էին, որ ԱՄՆ նախագահ Ջեյմս Մոնրոյի կողմից 1823 թվականին հռչակված Մոնրոյի դոկտրինը, ըստ էության, Միացյալ Նահանգները հռչակում էր որպես Արևմտյան կիսագնդի գերիշխող տերություն: Այս դոկտրինում ԱՄՆ-ն առաջարկում էր եվրոպական տերությունների միջև փոխադարձ չմիջամտության քաղաքականություն. Միացյալ Նահանգները չի միջամտի Եվրոպայի գործերին, իսկ եվրոպացիները չպետք է միջամտեն Լատինական Ամերիկայի երկրների գործերին: Արևմտյան կիսագնդին վերաբերող արտաքին քաղաքականության հարցերում Վաշինգտոնը կոչ է անում տարածաշրջանի երկրներին համագործակցել «նարկոահաբեկիչների, կարտելների և այլ միջազգային հանցավոր կազմակերպությունների դեմ պայքարում»:

Ըստ փորձագետների՝ Թրամփն իր այս մոտեցումով մեսիջ է ուղարկում առաջին հերթին Մոսկվային և Պեկինին: Ես չեմ միջամտի ձեր կենսական շահերին, իսկ դուք մի՛ միջամտեք Լատինական Ամերիկայի երկրների ներքին կյանքին:

Այս տեսանկյունից, շատերը նկատել էին, որ Մոսկվայի և Պեկինի արձագանքները շատ ավելի մեղմ եին, քան սպասելի էր:

Իհարկե, ո՛չ Կրեմլում, ո՛չ էլ Պեկինում չէին ուզենա, որ Լատինական Ամերիկյայի երկրների ղեկավարները համարեին, որ իրենց միայնակ են թողել ԱՄՆ-ի առջև: Մյուս կողմից, Մոսկվային ավելի շատ հետաքրքրում է Ուկրաինան և հետխորհրդային տարածքը: Իսկ Չինաստանին՝ Թայվանը և Հարավ Արևելյան Ասիան, քան Լատինական Ամերիկան:

Մյուս կողմից, եթե ԱՄՆ-ին հեշտությամբ հաջողվի մարսել Լատինական Ամերիկան, ապա նրան ոչինչ չի խանգարի կրկին մեծացնել իր ազդեցությունը Եվրոպայում և հետխորհրդային երկրներում կամ Թայվանի ուղղությամբ:

Ի դեպ, այս հնարավոր քաղաքական գործարքի մասին արդեն արտահայտվում են եվրոպական երկրներում:

Իսկ թե ինչքանով է այս վարկածը մոտ ճշմարտությանը, ցույց կտա ժամանակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

դիտվել է 592 անգամ
Լրահոս
Վատ լուր Իրանից․ նախարար է սպանվել Ինչու՞ են ՊՆ-ի սպաներին «տեռորի» ենթարկում՝ ստիպելով հրաժարականի դիմումներ ներկայացնել 2023 թվականի հայերի ցեղասպանությունը․ Լուիս Մորենո Օկամպոն նդրադարձել է արցախյան դեպքերին «Վեդիի հիվանդանոցի տնօրենը ԲԿ-ի փողը կազինոյում կրվեց»․ Անահիտ Ավանեսյանի արձագանքը (video) Նիկո՛լ, ճիշտ ես, եթե խելքից աղքատ չեղնեի, իրան չէի ընտրի․ քաղաքացի (video) Լա՛վ լսեք․ Սամվել Կարապետյանը ինչ ասում է, անում է․․․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Ջեբերն են լցրել, ոչ մի զենք էլ չեն առել․ Լոռու բնակիչ (video) «Կեցցե Ամենայն Հայոց կաթողիկոսը»․ գյումրեցին՝ Միքայել Սրբազանի գործով դատին (video) Միքայել Սրբազանին թույլատրվեց մասնակցել պատարագներին, պատարագ մատուցել՝ ոչ (video) Միքայել Սրբազանի տնային կալանքը պետք է վերացվի․ Շիրակի թեմի հավատավորները՝ դատարանին (video) Միքայել Սրբազանի առողջական վիճակը գնահատվել է բավարար Անտրամաբանական է իսրայելական ռմբակոծությունների ֆոնին Լիբանանից «Հեզբոլլահ»-ի զինաթափումն ակնկալելը Թոշակների մասին․ ո՞ր խմբերի թոշակները կավելանան (video) Միքայել Սրբազանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել կիրակնօրյա պատարագներին Դատախազությունը պահանջում է Բագրատ Սրբազանից դադարեցնել սեփականության իրավունքը Փաշինյանի զրպարտություններին կոնկրետ պատասխան․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամ (video) Փորձում են խլել Բագրատ սրբազանի տունը․ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան ՔՊ-ն այնպես է խոսում խաղաղություն կերտելու մասին, ասես պատերազմներն իրենց օրոք չեն եղել. փաստաբան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Mercedes»-ը հայտնվել է դաշտում՝ բախվելnվ ձնակույտերին. կան վիրավորներ #ՈՒՂԻՂ․ «Նիկոլենց էշ խելքն ու հանցակից զույգը»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) «Հրապարակ». Ազգային հիշողությունը չի անհետանում վարչական որոշումներով Դատարանը մերժել է Սարիկ Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀԿ-ականի Ի՞նչ վիճակում է Իրանի նոր առաջնորդը․ ԱԳՆ-ի պարզաբանումը Զոհեր և վիրավորներ կան․ Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին «Հրապարակ»․ Տիրադավները տարբեր վայրերում հայտարարում են, որ սխալվել են, խաբվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am