Լեզու կտրելու սպառնալիք հնչեցնողը, որ անցել է թմրանյութի գործով, գլխավոր դատախազի կողքին է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի վերջին նիստը պետք է լիներ պետության ինքնամաքրման հարթակ։ Փոխարենը այն վերածվեց քաղաքական ցինիզմի բաց ցուցադրության։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ֆիքսած մի դրվագը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողքին նստած ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ոչ թե տեխնիկական մանրուք է, այլ խորքային ախտի խորհրդանիշ։

Խոսքը այն Արթուր Հովհաննիսյանի մասին է, որը հանրային հիշողության մեջ մնացել է ո՛չ թե պետական մտածողությամբ, այլ լեզուն ու ականջները կտրելու սպառնալիքներով՝ ուղղված ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանին։ Խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որը ԱԺ ամբիոնից զբաղվել է բացահայտ զրպարտությամբ, որի առանձին դրվագներ տարբեր դատարանների վճռով են հաստատվել։ Նույն քաղաքական գործչի մասին, որի վարքագծում տեղ են գտել կին պատգամավորի թիրախավորմամբ զազրելի դրսևորումներ, և որի անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվել են թմրանյութի գործով անցնելու պաշտոնական տեղեկություններ:

Եվ հենց այս ֆոնին Արթուր Հովհաննիսյանը նստած է գլխավոր դատախազի կողքին ու քննարկում է… հակակոռուպցիոն քաղաքականություն։

Սա արդեն մասնագիտական արժանապատվության հարց է։ Եթե հակակոռուպցիոն պայքարը լուրջ օրակարգ է, ապա այն չի կարող իրականացվել այն մարդկանց ֆիզիկական ու քաղաքական ներկայությամբ, որոնց շուրջ կուտակված են բազմատեսակ հաղորդումներ, մեղադրանքներ և հանրային վստահությունը խարխլող դրվագներ։

Առավել մտահոգիչն ա՛յն է, որ նույն Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ ներկայացված տարբեր հաղորդումները տարիներ շարունակ չեն ստացել իրավական ընթացք։ Եվ այդ անգործության պատասխանատվությունը կրում է հենց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Երբ հաղորդումները մնում են դարակներում, իսկ դրանց հասցեատերը նստում է հակակոռուպցիոն խորհրդում՝ դատախազի կողքին, ոչ այլ ինչ է, քան քաղաքական կոռուպցիա՝ իր դասական իմաստով։

Հակակոռուպցիոն քաղաքականությունը չի կարող կառուցվել ընտրովի արդարադատության, անձնական ու քաղաքական համակրանքների վրա։ Եթե հակակոռուպցիոն խորհուրդը վերածվում է կոռուպցիոն անպատժելիության սրահի, ապա հարցը միայն Արթուր Հովհաննիսյանը չէ։ Հարցը համակարգն է։ Եվ այդ համակարգի լռող, բայց տեսանելի դեմքը այս դեպքում Աննա Վարդապետյանն է»։

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Вы видели снимки страшной трагедии в иранском городе Минаб․․․ Սասուն Միքայելյա՛ն, դու շարքային դավաճան ես, քեզ հետ դավաճանի պես են վարվելու․ Արմենուհի Կյուրեղյան (video) Ո՞ր օրենքով էր Աննա Հակոբյանը ձեզ հետ ապրում Կառավարական տանը․ Փաշինյանի արձագանքը (video) Կոնկրետ աջակցություն՝ ՔՊ-ական պատգամավորի բիզնեսին Ադրբեջանը զորք է տեղակայել Իրանի սահմանի երկայնքով По западным блогам расходится статья политолога Федора Лукьянова, главреда издания "Россия в глобальной политике" Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը. Ստեփան Դանիելյան Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում Նիկոլից ավելի Նիկոլ եք լինելու. Ֆարմանյան #ՈՒՂԻՂ․ «Կոռուպցիայի մեջ թաթախված Աննան լաց եղավ»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Իտալիան ռազմածովային ուժեր կուղարկի Կիպրոս Պայթյուններ Դոհայում ու Մանամայում. իրադրությունը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված մնալ Ձեր եղբա՞յրն էլ է ԿԳԲ-ի գործակալ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Հայ-իրանական առևտուրն ու տնտեսական կապերը. ինչ սպասել․ «Հետք» Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ինչո՞ւ «բզեցիք» Արտաշատի քաղաքապետին, երբ խոսում էր Արամ Հովհաննիսյանի շենքի մասին (video) Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ իշխանությունը կիսելու մասին (video) Սպարապետի արյունը չէր չորացել, իսկ դուք․․․ Արծվիկ Մինասյանի խոսքից Անդրանիկ Քոչարյանը պոռթկաց (video) Նիկո՛լ, դու էս պեռաշկին ուտելու ես Պտղնիում. Արամ Հարությունյանի շան բնով ակցիան՝ Կառավարության մոտ (video) Ի՞նչն է Փաշինյանին հունից հանել․․․ խուճապի է մատնվել ու չի զսպել իրան․ Մեսրոպ Եսայան (video) Սասուն Միքայելյանի խայտառակ խոսքը՝ Եռաբլուրում․ ի՞նչ ասաց նա Փաշինյանի մասին (video) Սատանան խաչից է դիվահարվում, դուք՝ ինձանից․ Աննա Գրիգորյանի խոսքից ՔՊ-ականներն իրար խառնվեցին (video) Դիլիջան-Վանաձոր ճանապարհին 6 մեքենա է բախվել․ կան վիրավորներ Լեզվակռիվ՝ ԱԺ-ում. «Կգնաս, կասես՝ շեֆ... », «Շեֆ ունենալը վիրավորանք չի» (video) Փաշինյանը կրքեր է բորբոքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am