Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հրապարակել է կալանավայրում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմում-բողոքը՝ ուղղված ՀՀ ՄԻՊ-ին, Գլխավոր դատախազին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին.

«ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

Բողոք

2025 թվականի հոկտեմբերի 21-ից, երբ օրվա իշխանությունը իրականացրեց իր հանցավոր երազանքը` շինծու մեղադրանքներով, ինձ զրկել ազատությունից, ես զրկված եմ նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական և հիմնարար իրավունքից, որը երաշխավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով։ Իմ հիմնարար իրավունքի սահմանափակումը կիրառվում է առանց որևէ օրինական և հիմնավորված պատճառի, կամայական կերպով՝ խախտելով իմ իրավունքը այն իրականացնելու ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով, և ինձ զրկելով մյուս հավատացյալների հետ միասին ժամերգություններին և միասնական աղոթքներին մասնակցելու հնարավորությունից։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իմ հոգևոր ծնողն է, որին ես իմ պարտքը տվել և տալիս եմ եկեղեցիներ կառուցելով, հոգևոր գրքերի` հազարավոր տպաքանակով տպագրությամբ, Հայաստանի բոլոր եկեղեցիներին ընծաներ նվիրաբերելով։

Որպես Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ, ով տարվա 250 օրը անցկացնում է ծոմի և պահքի մեջ, որի համար մեր եկեղեցում հաղորդություն ստանալը, Խաչն ու Ավետարանը համբուրելը ծեսի սովորական մաս չէ, այլ Սուրբ Երրորդության, Լուսավորչի եկեղեցու ծառայի պարտականություն, նպատակային կերպով զրկված եմ մասնակցելու գեթ մեկ կիրակնօրյա պատարագի։

Օրվա իշխանությունների կամակատար իրավապահները, զնդանների պահապանները բանտարկել են նաև հավատքը` արգելելով ինձ իրացնել իմ իրավունքը։

Քրիստոսադավ ժողորդավարներն արգելել են ինձ անգամ խունկի հոտն առնել բանտախցում, չեն ստեղծել պայմաններ միայնակ և բարձրաձայն աղոթելու համար: Արգելել են հպվել իմ Մոր` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատերին։

Հուդայասիրտ ղեկավարներն ինչ աստիճանի են վախեցած մեզ նման ազատամիտ, ազգին նվիրված մարդկանցից, որ արգելում են անգամ բանտից եկեղեցի գնալու մեր սահմանադրական իրավունքը։

Դիմում եմ ժողովրդավար Եվրոպայի երկրների` Հայաստանում աշխատող դեսպաններին. դուք շնչում եք իմ երկրի խնկաբույր օդը, խմում հայրենիքիս մաքուր ջուրը, ձեզանից ոմանք քրիստոնեական հավատքի կրողներ են և խոնարհվում են Խաչի ու Ավետարանի առջև։ Եթե որևէ իշխանավոր փորձի բանտարկել ձեր հավատքը Քրիստոսի, Խաչի, Սուրբ Երրորդության վկայությունների նկատմամբ և դա անի կրոնական ազատությունների ապահովման կեղծ հայտարարությունների ներքո, այդ երկրի ղեկավարի նկատմամբ ո°րն է լինելու ձեր վերաբերմունքը։

Ինչպես ասում է Հովհաննես Վարդապետ Երզնկացին. «Որովհետև, ով հայոց եկեղեցի, քո ուղղափառ հավատի լույսը չնվազեց, բարի ցորենիդ սերմին որոմ չխառնվեց, օտար ուսման աղտոտ ջուրը քո ավանդության հստակ աղբյուրը չպղտորեց, հերձվածության քացախը չհունցվեց քո կենդանության հացին», վստահ եմ` առաջիկայում կկարողանամ իրացնել իմ իրավունքը` մասնակցել սուրբ պատարագներին և միասնական աղոթքներին։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան

15 դեկտեմբեր, 2025 թվական»։

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Որ երկրներին է Իրանը սպառնում է հարվածել Իլիա Բ-ի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության. Վեհափառ Բաքվում անհանգիստ են Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները Համաշխարհային եկեղեցիների առաջնորդների ցավակցությունները` Համայն Վրաստանի Կաթողիկոսի մահվան դեպքով ԻՀՊԿ-ն զգուշացնում է ԱՄԷ-ի և Կատարի նավթային օբյեկտների մոտ գտնվողներին լքել այդ հատվածները Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը Կրակը տեսանելի էր Աշտարակ քաղաքից, ծուխը՝ Եղվարդից Իրանից բնական գազի մատակարարումը դադարեցվել է Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ․ իրանագետ Երկուսի արանաքում... Վախեցնել են ուզում թուրքերը հայ լրագրողներին Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Ողբերգական ավտովթար է եղել Սիսիան-Գորիս ճանապարհին. 3 զոհերն ու 1 վիրավորը երիտասարդ տղաներ են ՔՊ-ական Մհեր Ախտոյանն ու՞մ է զանգահարել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ (video) Նիկո՛լ, չփորձվես ժողովրդին սպառնալ, թե չէ․․․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Սամվել Կարապետյանի առաջարկը զինծառայողներին (video) Ընդդիմադիր ուժե՛ր, ձեզ եմ ասում․․․ մի՛ արեք նման բաներ, թե չէ․․․ Արշակ Զաքարյան (video) Չե՛մ վախենում ասել․․․ հերթով լսե՛ք՝ ինչ է արել ու անելու Ռոբերտ Քոչարյանը․ Գառնիկ Դանիելյան (video) Ռուսաստանը երեկ աննախադեպ ավերիչ հարվածներ է հասցրել Ուկրաինային. Տիգրան Չոբանյան (video) Ձեզ ասում եմ՝ Փաշինյանն արդեն հանձնել է Հայաստանի օդային տարածքները․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Որտե՞ղ է ապրում Աննան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am