Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը իր՝ թվով տասներորդ դիտարկում-պարզաբանումն է ներկայացրել օրակարգային հարցերից հերթականի վերաբերյալ:


«Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ (երբ օդն ու ջուրը փաստում են տնտեսական աճի իրական գինը),- այս խորագրի ներքո հանրային ու քաղաքական գործիչը մանրամասնել է,- Տնտեսական ակտիվության մասին պաշտոնական հաշվետվություններում կրկնվում են նույն ձևակերպումները՝ շինարարություն, ծառայություններ, առևտուր․.. մի խոսքով՝ «աճ կա»։

Բայց նույն զեկույցի շրջակա միջավայրի տվյալները՝ թվերով լուռ ու «չեզոք», իրականում ցույց են տալիս մի բան՝ տնտեսական՝ թեկուզ «անորակ» աճի իրական գինը, ըստ էության, վճարվում է օդի, ջրի և առողջության հաշվին։

 Օդի աղտոտվածությունը՝ արդեն համատարած

 2025թ․ հոկտեմբերին Երևանի օդային ավազանը գրանցել է՝ 24 օր՝ ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կենցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցում, 22 օր՝ փոշու (մասնիկների) բարձր խտություն։

Երևանը միակ դեպքը չէ․ Վանաձոր՝ 14 օր, Ալավերդի՝ 18 օր, Գյումրի՝ 5 օր, Արարատ՝ 5 օր, Հրազդան՝ 11 օր, Ծաղկաձոր՝ 1 օր։

Այս տարածքային պատկերն այլևս «պատահական տատանում» չէ։ Այն կրկնում է արտադրության, շինարարության, ցեմենտի և մետաղագործության քարտեզը։ Այնտեղ, որտեղ կա տնտեսական աշխուժություն՝ կա նաև օդի հեղուկացվող աղտոտում։

 

 

Ջրային ռեսուրսների որակը՝ կտրուկ վատացող միտումով

Գետերի ջրերի որակի մշտադիտարկումը 2025թ․ հոկտեմբերին ցույց է տալիս․ «Լավ» որակ՝ ընդամենը 4․6%, «Միջակ»՝ 33․8%, «Անբավարար»՝ 27․7%, «Վատ»՝ 33․8%։ Պարզ հաշվարկով՝ երկրի մակերևութային ջրերի մոտ 2/3-ը չի համապատասխանում անվտանգության չափանիշներին։

Սևանա լիճ․ էվտրոֆիկացման շարունակվող շրջափուլ

2025թ․ հոկտեմբերյան տվյալներով մեծ և փոքր Սևանի մակերևութային ջրերում լուծված թթվածինը՝ 8․0–8․5 մգ/լ է, բայց հատակամերձ շերտերում՝ մինչև 0.3–3 մգ/լ, որը վտանգավոր ցածր է, միևնույն ժամանակ փոքր Սևանի հատակամերձ շերտերում ֆոսֆատի կոնցենտրացիան հասնում է 3.605 մգ/լ-ի։
Սա արդեն կանգնած էկոհամակարգ չէ։ Սա դանդաղ, բայց անընդհատ էվտրոֆիկացում է, այսինքն՝ ջրի էկոհամակարգի տխրահռչակ «ծերացում»՝ սննդանյութերի ավելցուկի պատճառով։

Քաղաքատնտեսական համակարգային հետևանքը

Այնտեղ, որտեղ աճում է շինարարությունը, արտահանում են հանքային նյութեր կամ աշխատում են թեկուզ եզակի, բայց, այնուամենայնիվ՝ ծանր արդյունաբերական օբյեկտներ, այնտեղ օդն ավելի ծանր է, ջուրն՝ ավելի աղտոտ, ռիսկերը՝ ավելի բարձր։
Օդի՝ Երևանում 24 օրվա գերազանցումը, ջրերի՝ 33․8% «վատ» որակը, Սևանի՝ օքսիգենային քայքայումը սոսկ թվեր չեն։ Դրանք տնտեսության իրական գնի «հաշվապահությունն» են, որը ՀՆԱ-ն չի հաշվառում, բայց ժողովուրդը՝ այո։

Այս պայմաններում «տնտեսական աճը» ներառական չէ

Եթե տնտեսությունն աճում է, բայց օդը դառնում է անառողջ, ջուրը՝ անվստահելի, իսկ սերունդների բնապահպանական անվտանգությունը՝ սպառնալիքի տակ, ապա այն աճը, որի մասին այսօր խոսում է կառավարությունը, ընդամենը թվաբանական պատրանք է՝ շրջակա միջավայրի հաշվին։

Հայաստանին պետք է ոչ թե թվերով աճ, այլ կանաչ վերափոխման քաղաքականություն, որպեսզի յուրաքանչյուր ներդրում, յուրաքանչյուր շինարարություն, յուրաքանչյուր արտադրություն հաշվվի նաև իր բնապահպանական գնով։

Շրջակա միջավայրը «լուռ սյունակ» է մեր տնտեսական հաշվետվության մեջ։ Այն գրի է առնում այն ամենը, ինչ պետությունն անտեսում է՝ օդը, ջուրը, առողջությունը, և, վերջիվերջո՝ կյանքի որակը»։

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում. Ynet Քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Պաշտոնյաները չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը․ Reuters Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավարը Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա «Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Դավթյան Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության․ ամերիկյան Politico Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը տեսա, երբ Իջևանում Փաշինյանին չէին ուզում բարևել, Նոյեմբերյանում էլ չէին ուզում մոտենալ. Ոսկան Սարգսյան Առաջիկայում այդ շարքերում կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին. Տոնոյան 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Նիկոլին հաջողվել է պսևդոխաղաղության կուտը կերակրել հանրության 70 տոկոսին․ փորձագետ Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Սկանդալային միջադեպ՝ հանրային տրանսպորտում Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա այս պատկերը. Հայրապետյան Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ Ուշագրավ խճանկար է․ Թրամպը, ըստ էության, առաջարկում է գործարք․ քաղաքագետ «Մարտի 1»-ի գործով նոր զարգացումներ Ջերմացնող գարունն ուշանում է. ի՞նչ եղանակ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am