Ո՞ր քաղաքական գործիչներն ունեն ամենաշատ ճանաչելիություն
GALLUP International Association-ը Հայաստանում հարցումներ է անցկացրել և, մասնակիցներին ցույց տալով քաղաքական-հասարակական գործիչներին, հետաքրքրվել է՝ արդյոք ճանաչում են նրանց։
Ըստ այդմ՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ճանաչելությամբ առաջին հորիզոնականում է՝ ստանալով հարցվածների 91,9 տոկոս ձայն։
Արմեն Աշոտյանին ճանաչել է հարցվածների 81,2 տոկոսը։ Իսկ Արման Թաթոյանին՝ 63,1 տոկոսը։ Արթուր Վանեցյանին ճանաչել է 82,2 տոկոսը։
Ըստ հարցման՝ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին ճանաչել է հարցվածների 37,9 տոկոսը։
