Oդում Փաշինյանը շատ է վախեցել. Հնարավոր է  Եվրոպային արդեն կապ է տվել, որ սա Եվրոպայի դեմ ուղղված  հիբրիդային օդային պատերազմ է․․․

Փաշինյանը շունչը կտրելով եթեր է մտել ու տեղեկացնում, որ հեծանիվով զբոսնում է Մոսկվայում․  «Հեծանվային զբոսանք Մոսկվայում։ Էս պահին քշել եմ 26 կմ»։ Երեկ երկու ժամ ռուսական երկնքում ֆռֆռում էր ինչպես անջատված GPS-ով դրոն, այսօր իջել է գետնին ու հեծանիվ է քշում։ Մարդը բառացիորեն երեկ  ռուսական երկնքում ֆռֆռում էր ինչպես կորած սիգնալով պտտվող դրոն, այսօր իջել է գետնին ու հեծանիվ է քշում՝ այնպես, կարծես հոգեբանական փոշեկուլի կոճակը սեղմել ու անցել է «նոր ռեժիմ»։

Չեմ հասկանում մարդկանց, որոնք ասում են՝ հա, հետո՞․․․ Նրանք չեն պատկերացնում ռուսական օդում երկու ժամ ֆռֆռացող  մարդու հոգեվիճակը, երբ ինքնաթիռը վայրէջք չի կատարում։ Մենք խոսում ենք մարդու մասին, որի ինքնաթիռը երկու ժամ իջնելու  թույլտվություն չէր ստանում։ Չեն պատկերացնում այդ օդային անորոշության մեջ կախված մնալու հոգեվիճակը, երբ չգիտես՝ այդ օրը օդում պիտի մնաս, թե ռուսական ավիադիսպետչերներն  են որոշելու քո կենսագրական հաջորդ գլուխը։ Ու հիմա ուղղակի հրաշալի է,  երբ օդային անորոշությունից միանգամից անցնում ես հողային ինքնավստահության ու 26 կիլոմետրանոց ինքնաբացահայտման փուլին։ Փաշինյանը կապ է տալիս այն մարդկանց, որոնց թվում էր, թե ինքնաթիռին «վայրէջք չի տրվի» և ինքը օդում  կպտտվի արեգակի շուրջ։ Օբյեկտը կապ է տալիս ու հայտնում, որ ինքը արդեն մոսկովյան հողի վրա է և ոչ միայն լավ է, այլ «էներգիան իրեն ուտում է»։  Նա օդային ֆիասկոյից տեղափոխվել  է ֆիզիկական ակտիվության «հաղթական» տոնայնությանը։

Եթե հոգեբանական տեսանկյոնից  բացատրեմ, դա կոչվում է հոգեբանական հավասարակշռությունը վերականգնելու սիմվոլիկ ժեստ։ «Օդային անորոշություն»- ից անցել  «Գետնային ինքնավերահսկման»։ Սա սթրեսի ինքնակարգավորման դասական  ձև է, երբ մարդը սեփական կյանքի փոքր, կոնկրետ գործողություններով փորձում է վերականգնել ներքին հավասարակշռությունը։ Իսկ հոգեբանները հաստատ կվկայեն, որ օդում Փաշինյանը շատ է վախեցել։ Հնարավոր է  Եվրոպային արդեն կապ է տվել, որ սա Եվրոպայի դեմ ուղղված  հիբրիդային օդային պատերազմ է․․․


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1417 անգամ
Լրահոս
Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում. Ynet Քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Պաշտոնյաները չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը․ Reuters Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավարը Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա «Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Դավթյան Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության․ ամերիկյան Politico Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը տեսա, երբ Իջևանում Փաշինյանին չէին ուզում բարևել, Նոյեմբերյանում էլ չէին ուզում մոտենալ. Ոսկան Սարգսյան Առաջիկայում այդ շարքերում կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին. Տոնոյան 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Նիկոլին հաջողվել է պսևդոխաղաղության կուտը կերակրել հանրության 70 տոկոսին․ փորձագետ Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Սկանդալային միջադեպ՝ հանրային տրանսպորտում Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա այս պատկերը. Հայրապետյան Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ Ուշագրավ խճանկար է․ Թրամպը, ըստ էության, առաջարկում է գործարք․ քաղաքագետ «Մարտի 1»-ի գործով նոր զարգացումներ Ջերմացնող գարունն ուշանում է. ի՞նչ եղանակ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am