Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը

Բացահայտվել է ԱԺ նախկին պատգամավոր Մ․Հ․-ի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեի դիմաց խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները։ Հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ․Հ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է, դրա կատարման համար ձեռք են բերվել միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դարանակալել, հետապնդել են Մ․Հ․-ին և իրականացրել դիտավորությունը։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Գ.Պ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), և 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը)։

Որոշումներ են կայացվել նշված անձանց դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալելու մասին։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

 

դիտվել է 948 անգամ
Լրահոս
Պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, թող Իրանը չմոռանա դա. Ալիև Բայրամովը և Ֆիդանը քննարկել են իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ադրբեջանի վրա Մեր զինված ուժերը բերվել են բարձր մարտական ​​պատրաստության. Ալիև Իրանը փակ կպահի Հորմուզի նեղուցը մինչև իր դեմ մարտական գործողությունների ավարտը Ինչպես է Արշակ Սրբազանն արձագանքել իր ազատ արձակմանը. մանրամասներ (video) Ալե՛ն, դու ժամանակին անգամ մսով պեռաշկի չէիր կարա ուտեիր, էդ ի՞նչ BMW-ից ես խոսում․ Վահե Մովսիսյան (video) Ստախոսնե՛ր․«Նիկո՛լ, մեր էրեխեքի արյունը լափել, խմել ,սպանել են․պատաախանն ո՞վ պիտի տա».սևազգեստ մայր (video) Իրանը որոշել է հստակ իր թիրախները․ Ինչու TRIPP-ը դեռ չի ռմբակոծվել․ Հայկ Նահապետյան (video) Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ վատություն արեց Սամվել Կարապետյանին․ Արշակ Զաքարյան (video) Լարված իրավիճակ․ Ո՞նց թե՝ մի փորձեք, միջոցներ կիրառեք, ինչ ուզում եք կիրառեք․ Բագրատ Սրբազան (video) Իրանում պատերազմ է․ սրանք պիտի մի բան հասկանան․ Սերժ Սարգսյան (video) Նիկոլը նյարդային վիճակում է, մոտ օրերս սուտը պայթելու է․ Տիգրան Չոբանյան (video) Գլխավոր դատախազը պետք է գա Բագրատ Սրբազանի գործով հարցաքննության․ Նաիրա Զոհրաբյանը՝ դատարանում (video) Նիկո՛լ, պեռաշկիդ կեր. Իրանը խփեց Ադրբեջանին, ի՞նչ զգուշացրեցին մեզ (video) Նախիջևանի օդանավակայանին իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 4-ի Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Մոսկվայի քաղաքային դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման Դուրս գալիս Արշակ Սրբազանին ասացի` «Վերադառնամ՝ այստեղ չլինես». Բագրատ Սրբազան (video) Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքի բեկորներից 6 մարդ է վիրավորվել Հերոսի մայր՝ Լիդա Առուշանյանի ակցիան՝ դատարանի նիստերի դահլիճում (video) Արշակ Սրբազանի նկատմամբ ընտրվել է վարչական վերահսկողություն Փաշինյանի դիմաց թուղթ են դրել. ցնցումների մեջ է ընկել. Արմենուհի Կյուրեղյան (video) «ԹՐԻՓՓ-ը վառոդի տակառ է, որը պայթելու է մեր գլխին»․ Արմեն Այվազյան Նախիջևանի վրա Իրանի hարձակումը անպատասխան չի մնա․ Ադրբեջանի ՊՆ Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am