Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր գործը կքննի դատավոր Մերի Մոսինյանը

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի վերաբերյալ գործը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 6-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ։ Նրա լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնեական լիազորույուններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) և 482-րդ հոդվածի 1-ին մասով (շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը)։ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելը և գրավը։

Ըստ մեղադրանքի՝ Նաիրա Գրիգորյանն իր վարույթում գտնվող գործերից մեկով դիտավորությամբ առանձին դեպքերում չի կատարել, իսկ առանձին դեպքերում ոչ պատշաճ է կատարել որպես դատավոր իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել անձանց և պետության իրավունքներին և օրինական շահերին, այն է՝ խաթարվել է տվյալ քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնող դատարանի բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել է ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, գույքի ժառանգման կարգը, հիմքեր են ստեղծվել անձանց սեփականության իրավունքից անիրավաչափ կերպով զրկելու և անշարժ գույքի նկատմամբ մտացածին՝ գոյություն չունեցող անձի իրավունքը ճանաչելու համար, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել է ծանր հետևանք՝ հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կողմից կայացված ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 38.200.000 ՀՀ դրամ արժողության անշարժ գույքը և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը, ինչպես նաև անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ նույն քաղաքացիական գործով կայացրել է ակնհայտ անարդար վճիռ:

Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Հոգեշնոր Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի քարոզը՝ խոսված Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում (video) Թեհրանը ԱՄՆ-ից հրադադար չի խնդրել և բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը․ կա վիրավոր Մեր բնակչության 70%-ը փող է աշխատում Ռուսաստանի շնորհիվ․ Ռոբերտ Քոչարյան (video) Իրանի հակամարտությունը Թրամփի թիմը բաժանել է Վենսի և Ռուբիոյի կողմնակիցների ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Օրբան Թավրիզում եւ Ուրմիայում դադարեցվել են եկեղեցական արարողությունները. իրավիճակը՝ Ատրպատականում Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար Օրակարգ պահելու համար սուջուխ էլ կուտեն, պեռաշկի էլ․ պետք լինի՝ կհրեն իրար, ցեխն էլ կգցեն ԱՄՆ-ն բանակցում է Իրանի առաջնորդների հետ պատերազմին վերջ դնելու համար. Թրամփ Իրինա Յոլյանը Գորիսի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Էլեկտրամատակարարումը կդադարեցվի Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ (Տեսանյութ) Իրանը պատրաստ է պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և չի խնդրում հրադադար կամ բանակցություններ. Արաղչի Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում Պատրաստ ենք մեր հռչակած նպատակների իրագործման համար սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին․ ՀԱԿ Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան տուծաներ Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ․ Աննա Մկրտչյան Միլիոնավոր դրամներ Սամվել Կարապետյանի կողմից. արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու ԱՄՆ դաշնակիցների փորձերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am