Արշավ է, Արցախի ներկայացուցչության շենքն ուզում են խլել․ Ռոման Երիցյան
Արշավ է, Արցախի ներկայացուցչության շենքն ուզում են խլել, եկել, բանկերի հետ կապված թուղթ են փնտրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
«Քրեական վարույթը, որի շրջանակներում այս պահին Արցախի ներկայացուցչությունում իրականացվում է խուզարկություն, գործողությունը նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին։ Այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ: Խոսքը վերաբերվում է կոնկրետ իրավաբանական անձի և Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ»,- ասաց նա։
