Շինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորի դուռը, 7-8 մետրից վայր է ընկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ աշխատանքի վայրում 7-8 մետր բարձրությունից վերելակի շղթայի վրա ընկնելու հետևանքով շտապօգնության 53 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ա․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ավանի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 17։30-ի սահմաններում Արմեն Ա․-ն Աճառյան փողոցի 43/20 հասցեում «ԱՍՌ» ՍՊԸ-ի կողմից կատարվող շինարարության ժամանակ նորակառույց շենքի 4-րդ հարկում խողովակ վերցնելու համար այլ սենյակ մտնելու փոխարեն շփոթելով բացել է վերելակի համար նախատեսված հորի դուռը և վայր ընկել նշված հորը՝ տախտակե ֆաներաների վրա։

Դեպք փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին Գերմանիայի կանցլերը կասկածում է Իրանում ԱՄՆ գործողության հաջողությանը ԵԽ հարթակը կոչ է արել ՀՀ կառավարությանը վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի իրավաչափությունը Ընդլայնվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը Պուտինն իր ցավակցությունն է հայտնել Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ» 4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ» Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ» Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս 7 վագոն Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չուշացավ Իսրայելը Կասպից ծովում հարվածներ է հասցրել իրանական հրթիռային մոտորանավակներին Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի կոռուպցիոն հետաքրքրությունները Կոմիտեն ստուգում է. «Ժողովուրդ» Արամ Սարգսյանը հիշողության կորո՞ւստ ունի, թե՞ ստում է դիտավորյալ. «Փաստ» Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ» Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգերին. «Հրապարակ» Սպասվում է ձյուն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարի վերացման մասին «Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am