Որեւէ մի հոգեւորական Շիրակի թեմում չի համոզվել զեղչել Վեհափառի անունը. Տեր Հուսիկ

Մենք դեռ պետք է քննարկումներ ունենանք՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, լրգրողների հետ զրույցում նշեց Գյումրիի Սուրբ Աստվածածաին եկեղեցու (Յոթ վերք) եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց եկեղեցում այս կիրակի մասնակցելու է պատարգի։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններով է նա ցանկանում գալ, ներկա լինել պատարագի։ Բոլորս տեսանք, իմացանք, որ շատ մարդկանց մոտեցել էին, հատկապես մի քանի հոգևորականների անուն շրջանառվեց, որ առաջարկել էին զեղչել Վեհափառ հայրապետի և նաև առաջնորդի անունը, բայց համաձայնություն չի եղել։ Շիրակի թեմում որեւէ հոգևորական չի համաձայնել զեղչել Վեհափառ տիրոջ և առաջնորդի անունը»,–ասաց նա։

Հարցին, ինչպե՞ս է հնարավոր, որ տեղի քահանան զրկվի պատարագ մատուցելու հնարավորությունից և այլ հոգեւորական գա ու պատարագ մատուցի, տեր Հուսիկը պատասխանեց. «Տարբեր ժամանակներում եղել են և՛ եպիսկոպոսներ, և՛ քահանաներ, և՛ վարդապետներ, որոնք ցանկություն են ունեցել ոչ իրենց թեմի տարածքում գտնվող եկեղեցում պատարագ մատուցել։ Այդ ժամանակ կարգը այսպես է, որ պիտի թեմի առաջնորդից թույլտվություն ստանան, և նաև պատշաճ է, որ տեղի հոգևորականը տեղյակ լինի։ Հիմա այս պարագային ես կարող եմ ասել, որ մենք այստեղ Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ երեք հոգևորականներով ենք, բայց որևէ մեկս տեղյակ չէինք, որ ինչ-որ մեկը ցանկանում է գալ պատարագ մատուցել։

Այս դեպքում թույլտվությունը պետք է լինի Միքայել Սրբազանից և եթե մարդ ցանկություն ունենա թույլտվություն ստանալու, դա հնարավոր է, որովհետև Միքայել Սրբազանի մոտ իրավաբանները կարող են մտնել, հարցնել, ինչ-որ ձևի կապ ստեղծել»։

Դիտարկմանը, որ նախապես հայտարարվել էր, որ տեր Գառնիկն է պատարագը մտուցելու, ի՞նչ փոխվեց, արդյոք սպառնալիք է եղել, կամ ԱԱԾ–ն թույլ չի տվել, մյուս կողմից տեղեկություններ կան, որ այլ հոգևորականների թույլ չեն տալու ներկա լինել պատարագին այդ ընթացքում, Տեր Հուսիկն ասաց. «Ես Յոթ վերքում եմ ծառայում, որովհետև սա իմ նշանակման վայրն է, և ես պարտավոր եմ լինելու իմ եկեղեցում։ Իսկ եթե, ասենք, Տեր Հուսիկին բռնի, եկեղեցուց հանում են, նշանակում է, որ բռնազավթում են կատարում։

Մանավանդ այս շաբաթ էլ ես հերթապահ եմ, և կիրակի ու շաբաթ օրերին ունեմ կնունքներ։ Եթե ինձ բռնի հանում են, նշանակում է, որ էդ մարդկանց, որոնք պիտի մկրտվեն, ստանան քրիստոնյա անունը, դառնան Քրիստոսի զավակ, խախտվում է էդ մարդկանց իրավունքը։ Փաստացի, ես չեմ կարողանալու մկրտել այդ մարդկանց։

Եթե ինձ բռնի հանեն եկեղեցուց, նշանակում է, որ բռնազավթելու նպատակ կա այստեղ, դա էլ, եթե չեմ սխալվում, քրեական հոդված է, և դա անողը պետք է պատասխանատվության կանչվի։

Ինչ վերաբերում է նրան, որ տեր Գառնիկը չի լինելու պատարագիչը, ինձ համար դա անակնկալ էր. «Ես գիտեի, որ ինքը պետք է գար իր անդրանիկ պատարագը մատուցել։ Ինքը շատ վաղուց խնդրել էր հայրապետին, որ իր առաջին պատարագը այստեղ մատուցի։ Ես իր հետ չեմ զրուցոել, պատճառը չգիտեմ»։

Հարցին՝ եթե ուրիշ քահանա լինի պատարագ մատուցողը, դուք կմասնակցե՞ք, թե դուրս կգաք, նա պատասխանեց. «Ես ավելի շատ տեսնում եմ, որ ամեն ինչ պիտի ճիշտ ընթացքի մեջ պլանավորվի։ Եկեղեցին իր դռները բաց է պահում բոլորի առաջ, բոլորը կարող են գալ, մտնել, մասնակցել։ Հայ եկեղեցին հայ ժողովրդի եկեղեցին է, որովհետեւ ամեն ինչ այստեղ հայերեն է»։

NEWS.am

դիտվել է 300 անգամ
Լրահոս
«Աննա Վարդապետյանին ասացի՝ դու բանտում ես լինելու, հետո բանտում կլինի Նիկոլը»․ Պարույր Հայրիկյան (video) Գումար ենք հավաքել, փողոցը ասֆալտապատել, լուսավորել. Վերին Անտառայինի բնակիչները բողոքում են (video) «Հրապարակ»․ 8 տարում ստեղծեիր, թե՞ դու մենակ պարգեւավճար ստանալու համար ես «Հրապարակ»․ Մարզպետարանների պարգեւատրման չափը թաքցնում են Փաշինյանի վերջին խայտառակության հետքերով․․․ (video) Նախկին նիկոլականի նամակը ներկա նիկոլականին Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համար. Արմեն Աշոտյան Իրանի հրթիռակոծությունն ու ռադիացիոն ռիսկերը. ի՞նչ խնդիրներ են առաջացել Հայաստանի համար Իրանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանը «Ուժեղ Հայաստանը»՝ ՀԱԿ-ի համագումարին (video) «Աղոթքից զորեղ զենք չկա, աղոթքը անկարելին կամ անհնարը հնարավոր է դարձնում». Արագածոտնի թեմը միասնական ժամերգության էր մեկտեղվել ՈւՂԻՂ. Վերին Անտառային փողոցի բնակիչների ակցիան. փողոցը խայտառակ վիճակում է (video) Աղոթքը պայքար է հանուն կյանքի. Աստծո ժամանակը հաճախ չի համընկնում մեր ժամանակի հետ. Հայր Ռուբեն Իրանը պարտված է և գործարք է ցանկանում․ Թրամփ Հիմա մի ինֆորմացիա հայտնեմ, որը քչերին է հայտնի․ ի՞նչ է ասել Արարատ Միրզոյանն Արաղչիին ու չի արել (video) Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղան մահացել է Մտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեք․ Գուրգեն Մելիքյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, Փաշինյանի կամքից այդ իրավունքը կախված չէ. Բագլարյան «Դու մարդ չե՛ս, անգամ քո կնոջ՝ Աննայի արածից հետո»․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Երկար ժամանակ լռել եմ, բայց Նիկոլը լուրջ խանգարմունքների մեջ է ընկել․ Հարութ Սասունյան (video) Մարտի 16-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Այս մեկն էլ է՞ մարսելու․ ո՞նց եք հանդուրժելու, ժողովու՛րդ․․․ (video) #ՀԻՄԱ․ Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց (video) Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am