ՍԿԱՆԴԱԼ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել

168.am-ի տեղեկություններով՝ երեկ արտառոց, սկանդալային դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ), որը ծածկադմփոց է արվել Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) կողմից:

Մեզ պատմեցին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանը իր աշխատասենյակում բաժնի օպերատիվ ծառայողների (անուններն այս պահին չենք հրապարակում.- Ա.Վ.) հետ ծեծի են ենթարկել ռեժիմի աշխատակիցներից մեկին (անունը հասկանալի պատճառներով առայժմ չենք հրապարակում.- Ա.Վ.)՝ ծեծն ուղեկցելով այլանդակ հայհոյանքներով:

Մեր տեղեկություններով՝ սա ամենևին առաջին դեպքը չէ. այդ անձինք մշտապես հայհոյում, վիրավորում ու ծեծի են ենթարկում ՔԿ հիմնարկի աշխատակիցներին, և նրանցից շատերն աշխատանքից ազատվել են հենց այդ պատճառով:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի «գողականններին» թևեր, մեր աղբյուրի փոխանցմամբ, տալիս են ՔԿԾ վերնախավից: Մեծ ցանկության դեպքում ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը կարող է պարզել՝ ով է ՔԿԾ այն բարձրաստիճան պաշտոնյան, ում հովանավորությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրում են ստրկատիրական բարքեր, տերն ու ծառայի հոգեբանություն ու տերթոդիկյան վարք:

Հետաքրքիր է՝ իսկ ՔԿԾ օպերատիվ վարչության պետը, օպերատիվ աշխատանքները համակարգող ՔԿԾ պետի տեղակալ Սահակ Գրիգորյանը տեղյակ չե՞ն այս իրավիճակից, չգիտե՞ն՝ ինչ է տեղի ունենում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, թե՞ գիտեն, բայց աչք են փակում:

Ուշագրավ է, որ միլիոններ ծախսեցին, ՔԿԾ-ում օպերատիվ կառավարման կենտրոն բացեցին, բայց նման դեպքերը կոծկվում են:

Մեր տեղեկություններով, սակայն, այդ կենտրոնում մարդ էլ չկա. բոլոր աշխատակիցները կա՛մ գործուղվել են «Արմավիր» ՔԿՀ, կա՛մ աշխատանքից ազատվել են, և հիմա օպերատիվ կառավարման կենտրոնում ընդամենը 1-2 աշխատակից կա, ովքեր օրը 24 ժամ պետք է հետևեն քրեակատարողական բոլոր հիմնարկներում տեղի ունեցողին:


Ի դեպ, հատկանշական է, որ ՔԿԾ պետի տեղակալ Սահակ Գրիգորյանը հույս ունի Նոր տարուց հետո դառնալ ՔԿԾ պետ, իսկ եթե այդ ժամկետում չհաջողվի, գոնե՝ ընտրություններից հետո:

168.am-ը հետևողական կլինի ՔԿՀ քրեական ենթամշակույթի բարքերով առաջնորդվող աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Առաջիկայում նոր մանրամասներ կներկայացնենք:

Արմինե Վարդանյան

դիտվել է 539 անգամ
Լրահոս
Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները Համաշխարհային եկեղեցիների առաջնորդների ցավակցությունները` Համայն Վրաստանի Կաթողիկոսի մահվան դեպքով ԻՀՊԿ-ն զգուշացնում է ԱՄԷ-ի և Կատարի նավթային օբյեկտների մոտ գտնվողներին լքել այդ հատվածները Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը Կրակը տեսանելի էր Աշտարակ քաղաքից, ծուխը՝ Եղվարդից Իրանից բնական գազի մատակարարումը դադարեցվել է Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ․ իրանագետ Երկուսի արանաքում... Վախեցնել են ուզում թուրքերը հայ լրագրողներին Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Ողբերգական ավտովթար է եղել Սիսիան-Գորիս ճանապարհին. 3 զոհերն ու 1 վիրավորը երիտասարդ տղաներ են ՔՊ-ական Մհեր Ախտոյանն ու՞մ է զանգահարել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ (video) Նիկո՛լ, չփորձվես ժողովրդին սպառնալ, թե չէ․․․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Սամվել Կարապետյանի առաջարկը զինծառայողներին (video) Ընդդիմադիր ուժե՛ր, ձեզ եմ ասում․․․ մի՛ արեք նման բաներ, թե չէ․․․ Արշակ Զաքարյան (video) Չե՛մ վախենում ասել․․․ հերթով լսե՛ք՝ ինչ է արել ու անելու Ռոբերտ Քոչարյանը․ Գառնիկ Դանիելյան (video) Ռուսաստանը երեկ աննախադեպ ավերիչ հարվածներ է հասցրել Ուկրաինային. Տիգրան Չոբանյան (video) Ձեզ ասում եմ՝ Փաշինյանն արդեն հանձնել է Հայաստանի օդային տարածքները․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Որտե՞ղ է ապրում Աննան (video) Իմ հերը միլիարդատեր չէր, բայց․․․ Գևորգ Պապոյան (video) Եկել է ժամանակը երկիրը վստահելու նրան, ով գիտի՝ ինչպես պաշտպանել սեփական ժողովրդին. Հրանտ Ավետիսյան Նիկոլը սպառվել է․ Ավինյանը Նիկոլին «բուքսիր» է անում․ ավագանու անդամ Արմենակ Դանիելյան (video) Պատերազմը ավելի է թեժանալու. Արման Աբովյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am