Ավետիս Առաքելյանը մասնակցել է հարցաքննությանը
24News-ի տեղեկություններով, Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը ձերբակալված չէ, նա չունի ձերբակալվածի կարգավիճակ, այլ մասնակցել է հարցաքննությանը։
Այսօրվա իրավապահների գործողությունների շրջանակում ձերբակալվել են պաշտոնյաներ Ղուկասյանը և Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ Ազատությունը գրել էր, որ այսօր աշխատավայրից ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը։ Տեղեկությունը հաստատեցին քաղաքապետարանից:
