Արշակ սրբազանի միակ մեղքը

Արշակ սրբազանի կալանավորումը սպասելի էր: «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արագածոտնի թեմից Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

«Իրենց սցենարն այդպիսին է․ թեմերում, եթե ձերբակալում են առաջնորդին, հաշվապահին, դիվանապետին, օրինակ, մեր թեմում այդպես է, այսինքն Մկրտիչ Սրբազանին, տիկին Նաիրային` տնային կալանք, Գարեգինը դիվանապետն է, նույն սցենարով Մայր Աոթռի ուղղությամբ են գնում, այսինքն, ձերբակալում են դիվանապետին: Դա իրենց սցենարի ձևն է, նույնիսկ պատճառները էական չեն, իրենք կարող են ցանկացած մարդու կալանավորել, հետո մտածել, թե ինչ հոդվածով են դատում, հոդվածն էլ այնպիսին լինի, որ հասարակության մեջ հակառակ տրամադրություններ ստեղծվի եկեղեցու նկատմամբ»,-ասաց տեր Վրթանեսը:

Հոգևորականը շեշտում է՝ հասարակության մոտ վատ տպավորություն առաջացնող որևէ հոդվածով գործ կկարեն:
«Տեսանք տեսանյութի պատմությունը․ հո քննչականից չէին ասելու, մենք ենք սարքել՝ լավ ենք արել: Այդ տեսանյութն առավոտյան հրաարակում են՝ երեկոյան պատասխանը տալիս են, իսկ տեր Վրթանեսի կնոջ, երեխաների հեռախոսները կամ տան համակարգիչները արդեն կլինի երկու ամիս, դեռ չեն ուսումնասիրել, միջի պարունակությունը չեն ուսումնասիրել ու չեն վերադարձրել, այսինքն, անժամանակ վերցնում են ու սրանով անհավասար պայմաններ են ստեղծում մեր և այն տիրադավների ու կարագալույծների միջև: Կարգալույծ մեկին, որը լուրջ խնդիրներով դուրս է եկել եկեղեցուց, կբերեն կրոնի, ազգային փոքրամասնությունների վարչության պետի պաշտոնում կնշանակեն, այն մյուս կարգալույծին աջակցություն ցույց կտան պետական հովանավորչության, իսկ երբ հերթը հասնում է նորմալ, կարգի մեջ եկեղեցականներին՝ խնդիրներ կստեղծեն իրենց համար»,- նկատում է հոգևորականը:

Այս իշխանություններն ամեն ինչ անում են դրսից եկող՝ Էրդողանից, Ալիևից ու Փաշազադեից եկող հրահանգները կատարեն, շեշտում է տեր Վրթանեսը:

«Քրեական հանցագործներին թողած՝ ընկել են իրենց քաղաքական հակառակորդների, եկեղեցականների հետևից: Ինձ այս ամեն ինչը 1937 թիվն է հիշեցնում, վերադարձել ենք ԿԳԲ-ի ժամանակները, երբ մարդու ջեբը դեղ էին գցում՝ այդ մակարդակի են: Եվ տեսնում ենք, որ մի հոգու հանձնարարական է կատարում մեր ողջ իրավապահ համակարգը»,-ասաց Տեր Վրթանեսը:

Հոգևորականը ենթադրում է, որ հրահանգներ իջեցնողը վերջին շրջանում երևի թե դեղերը չի խմել՝ մոտը սրացումներ են սկսվել:

Հարցին, թե ինչո՞ւ են թիրախավորել Արշակ Սրբազանին, ասաց.«Որովհետև Մայր Աթոռում դիվանապետն է, Մայր Աթոռ-թեմեր փոխհարաբերություններով ինքն է զբաղվում:Բնականաբար դրա համար ամեն գնով իր գլխին պիտի գործ սարքեին, վարկաբեկեին, օրենքը շրջանցելով: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ այդ ապօրինի գաղտնալսումը կամ տեսանյութ սարքելը հենց Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով է եղել, որևէ մեկի համար գաղտնիք չի: Իր վրա ապացուցելն անհնար կլինի, որովհետև ինքը ստախոս է: Ինքն էր չէ՞ առաջինը բարձրաձայնում, այսինքն, առաջինն իր մոտ էր այդ տեսանյութը, մինչև իրավապահներին հասնելը: Ուժային կառույցներն իր համար միջոց են կոմպրոմատներ ստեղծելու, որոնց միջոցով իր հին սովորույթի համաձայն՝ որպես թերուս լրագրող, մարդկանց շանտաժ անելու, ահաբեկելու և այդ ամեն ինչը օգտագործելով իր աթոռը պահելու և վերարտադրվելու համար: Արշակ սրբազանի միակ մեղքն այն է, որ ինքը Մայր Աթոռի դիվանապետն է ու իր ուխտին հավատարիմ է, ուխտադրուժ չի»,- ասաց Տեր Հայրը:

Վեհափառը ոչ մի բանից չի ընկճվի, չի կոտրվի, նա նման ճնշումներին սովոր է, կդիմանա՝ վստահ է հոգևորականը: Նա նշում է, որ ամենայն հավանականությամբ եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ, երբ եպիսկոպոսների մեծ մասն իրենց հավատարմությունն են հայտնել վեհափառին, հենց այդ հանգամանքն է ստիպել այս իշխանություններին շտապել Արշակ սրբազանի կալանավորման հարցում:

«Եպիսկոպոսաց ժողովից հետո տիրադավների որոշ մասը կզրկվեն իրենց եկեղեցական իշխանությունից, երևի հենց դա էլ շտապեցրել է նրանց»,-եզրափակեց տեր Վրթանեսը:

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 926 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ճիշտ ես, եթե խելքից աղքատ չեղնեի, իրան չէի ընտրի․ քաղաքացի (video) Լա՛վ լսեք․ Սամվել Կարապետյանը ինչ ասում է, անում է․․․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Ջեբերն են լցրել, ոչ մի զենք էլ չեն առել․ Լոռու բնակիչ (video) «Կեցցե Ամենայն Հայոց կաթողիկոսը»․ գյումրեցին՝ Միքայել Սրբազանի գործով դատին (video) Միքայել Սրբազանին թույլատրվեց մասնակցել պատարագներին, պատարագ մատուցել՝ ոչ (video) Միքայել Սրբազանի տնային կալանքը պետք է վերացվի․ Շիրակի թեմի հավատավորները՝ դատարանին (video) Միքայել Սրբազանի առողջական վիճակը գնահատվել է բավարար Անտրամաբանական է իսրայելական ռմբակոծությունների ֆոնին Լիբանանից «Հեզբոլլահ»-ի զինաթափումն ակնկալելը Թոշակների մասին․ ո՞ր խմբերի թոշակները կավելանան (video) Միքայել Սրբազանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել կիրակնօրյա պատարագներին Դատախազությունը պահանջում է Բագրատ Սրբազանից դադարեցնել սեփականության իրավունքը Փաշինյանի զրպարտություններին կոնկրետ պատասխան․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամ (video) Փորձում են խլել Բագրատ սրբազանի տունը․ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան ՔՊ-ն այնպես է խոսում խաղաղություն կերտելու մասին, ասես պատերազմներն իրենց օրոք չեն եղել. փաստաբան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Mercedes»-ը հայտնվել է դաշտում՝ բախվելnվ ձնակույտերին. կան վիրավորներ #ՈՒՂԻՂ․ «Նիկոլենց էշ խելքն ու հանցակից զույգը»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) «Հրապարակ». Ազգային հիշողությունը չի անհետանում վարչական որոշումներով Դատարանը մերժել է Սարիկ Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀԿ-ականի Ի՞նչ վիճակում է Իրանի նոր առաջնորդը․ ԱԳՆ-ի պարզաբանումը Զոհեր և վիրավորներ կան․ Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին «Հրապարակ»․ Տիրադավները տարբեր վայրերում հայտարարում են, որ սխալվել են, խաբվել են «Հրապարակ»․ Մի կերպ պլստաց Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օդային տարածքը փակ կլինի եւս 2 օր Խորթ մայրը մեղադրվում է 1-ամյա երեխայի սպանության փորձի և ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեջ. ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am