Ինչո՞ւ են վերջին օրերին սրվել վրաց-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ կապ ունի այստեղ Զանգեզուրը

Վերջին շաբաթներին Վրաստանի միջով անցնող Ադրբեջանի և նրա քաղաքացիների համար տարանցիկ ճանապարհը սկսել է լուրջ խափանումներ ապրել, նշում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ ադրբեջանական Minval Politik-ի՝ ադրբեջանցի վարորդները սեպտեմբերից խնդիրներ ունեն Վրաստանի սահմանին։ Իսկ Վրաստանի մաքսային կետերում բեռնատարներ կան, որոնք սեպտեմբերից սպասում են սահմանը հատելուն։

Վրաստանի մաքսային ծառայողներն ու ճանապարհային ոստիկանությունը հատկապես պահանջկոտ են ադրբեջանական բեռնատարների հարցում. այլ երկրներից եկած բեռնատարների վարորդների նկատմամբ, նման վերաբերմունք չկա, նշում է պարբերականը:

Ավելին, շատ ադրբեջանցի վարորդներ տեղափոխում են փչացող ապրանքներ՝ օրինակ՝ Թուրքիայից ցիտրուսային մրգեր, որոնք այնուհետև տարանցիկ կերպով անցնում են Ադրբեջանի տարածքով դեպի Ղազախստան: Եվ վրաց մաքսային ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ադրբեջանցի վարորդներին ուղղված ծաղրական դիտողությունները, անշուշտ, պահանջում են բացատրություն՝ սկսած «Սպասեք եղանակին, նրանք կասեն ձեզ» -ից մինչև «Զանգեզուրի ճանապարհը» օգտագործելու խորհուրդներ:

Ադրբեջանական պարբերականի կարծիքով, վրացիների նման պահվածքը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Իվանիշվիլու համակարգում, իբր, ուժեղացել են հայկական լոբբիստական շրջանակները:

Պարբերականը, որպես հիմնավորում, բերում է Զուրաբ Ժվանիայի օրինակը, ով դարձել էր այդ երկրի վարչապետը, ում մայրը հայ էր:

Սակայն այլ ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով, Իվանիշվիլու իշխանության ոչ բարյացկամ վերաբերմունքը պայմանավորված է... Մոսկվայի ազդեցությամբ:

Նրանք հղում են անում Սաակաշվիլու այն գնահատականին, ով հայտարարել էր, թե իբր, Ադրբեջանի հետ հարաբերությունները վաթարացնելու խնդիրը դրվել է Մոսկվայի կողմից:

«Ադրբեջանական քաղաքական և հանրային շրջանակները ճիշտ են տեսնում Ռուսաստանի ազդեցությունը սրանում, - ընդգծել էր Սաակաշվիլին՝ նշելով,- պաշտոնական Բաքվի զայրույթը արդարացված է»։

Պաշտոնական մակարդակով Բաքվից բողոքի քայլեր դեռ չկան, սակայն գրեթե բոլոր ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիա են բացել Վրաստանի հանդեպ:

Նույնիսկ ոմանք սկսել են սպառնալ Թբիլիսիին, նշելով, թե իբր վրացիները իրենց տեղը պիտի ճիշտ գնահատեն տարածաշրջանում:

Այսօր Ադրբեջանը Հարավային Կովկասի անվիճելի առաջատարն է՝ բոլոր ոլորտներում՝ տնտեսությունում, քաղաքականությունում և ռազմական ոլորտում, նշում է մեկ ադրբեջանական պարբերական Caliber-ը և սպառնում վրացիներին, թե Ադրբեջանի համար իր քաղաքացիների և հայրենակիցների օրինական շահերն ու իրավունքները բացարձակ առաջնահերթություն են։ Միայն վերջին տարիներին հետխորհրդային տարածքի լսարանը տեսել է դա՝ արտացոլված ռուսական ՀՕՊ-ի կողմից սխալմամբ խոցված AZAL ինքնաթիռի վթարում, ինչպես նաև Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ էթնիկական դրդապատճառներով բռնաճնշումների դեպքում։

Մենք կարող ենք ձեզ վստահեցնել. սա վերաբերում է նաև Վրաստանում գտնվող մեր հայրենակիցներին և վրացական մաքսային կետերում գտնվող ադրբեջանցի վարորդներին։ Գնդակն այժմ Վրաստանի դաշտում է, բառացի սպառնում է ադրբեջանական այս պարբերականը պաշտոնական Թբիլիսիին։

Երկու օր առաջ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Վրաստանում ադրբեջանցի բեռնատարների վարորդների հետ կապված խնդիրներ կան։

Ըստ նրա՝ նմանատիպ խնդիրներ պարբերաբար առաջանում են նաև Թուրքիայի և Հայաստանի բեռնատարների վարորդների հետ:

Կոբախիձեն նշում է, որ Վրաստանը դարձել է իրական տնտեսական խաչմերուկ, որտեղ առևտրի ծավալները անգամներով են մեծանում, իսկ Վրաստանի իշխանությունները տեխնիկապես չեն հասցնում սպասարկել՝ բավարարելու համար աճող առևտրի այս ծավալները:

Սակայն Կոբախիձեն հավաստիացրեց, որ լրացուցիչ տեխնիկական միջոցներ ձեռնակելուց հետո, այդ խնդիրները կլուծվեն:

Անկախ փորձագետները նույնպես չեն տեսնում այստեղ քաղաքական ճնշման գործոն և նույնպես համարում են, որ խնդիրը բացառապես տեխնիկական բնույթի է:

Այլ հարց է, որ այս պայմաններում, հասկանալի պատճառներով, երբ առաջանում են նմանատիպ ճգնաժամեր, առավելություն են ստանում վրացական բեռնատարների վարորդները և այն երկրի վարորդները, ովքեր «լավ հարաբերություններ են» կարողանում հաստատել Վրաստանի սահմանային ծառայության ներկայացուցիչների հետ:

Սակայն դրանք համարել հատուկ միտում պետական մակարդակով, չի կարելի, նշում են փորձագետները:

Այլ հարց է, որ Ադրբեջանը, որ վերջին տարիներին լուրջ դիվանագիտական հաջողություններ է արձանագրում տարածաշրջանում, ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, չի ուզում հայտնվել մի իրավիճակում, ում վարորդները պիտի հավասար պայմաններ ունենան թուրք, կամ հայ վարորդների հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 604 անգամ
Լրահոս
Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան. «Փաստինֆո» «Տո Փաշինյանի․․․ աղջիկ չլինեիր՝ կասեի»․ քաղաքացիները հազիվ են իրենց զսպում Փաշինյանի մասին հարցից (video) Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը խաբելու պրոբլեմ չունի, բայց ես մի բանից եմ շոկի ենթարկվել․ Ռոբերտ Քոչարյան (video) Իրանում արդեն զnհվել է 1,332 խաղաղ բնակիչ` ներառյալ կանայք և երեխաներ. կան հազարավոր վիրավnրներ․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ ԱՄՆ-ն կսկսի Պարսից ծոցում նավերի ապահովագրման ծրագիր «Փաշինյանի դեմքը տեսնել չեմ ուզում». հարցում Գորիսում (video) Թաթոյանը, հարցումներն ու պեռաշկին․ ովքե՞ր են օգնում Նիկոլին ընտրվել (video) Ջեյհուն Բայրամովը մեկնում է Թուրքիա Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են․ «Հրապարակ» Ըստ զեկույցի՝ Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը և Տիգրան Ավինյանը լրագրողների հետ շփման ընթացքում դրսևորել են ոչ հարգալից վերաբերմունք. «Ժողովուրդ» Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտում Իրանի հակառակորդները ձգտում են «ճանապարհ» բացել ցամաքային ներխուժման համար. իրանագետ Վերջնական որոշում է կայացվել սկանդալային ծեծկռտուքից հետո Արման Ծառուկյանին որակազրկելու հարցում 47 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է ջրատարում․ 4 վիրավոր կա Իրանը նոր-նոր է միայն սկսում կիրառել իր ունեցած տեխնոլոգիապես ավելի առաջադեմ խոցման հրթիռները Սպանություն է տեղի ունեցել Երևանում Բաքուն կանգնել է իր ժողովրդի մոտ սեփական «հերոսական» դեմքը փրկելու անկարողության առջև․ Զաքարյան Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 20 ՀՀ քաղաքացի, մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am