Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ»․ քաղաքագետ

Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ», գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ հիշեցնելով, որ ԱԱԾ-ը Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ Սրբազանին։

Քաղաքագետը, մասնավորապես, գրել է․

«Սրբազանին առաջադրված մեղադրանքը կրում է տարիներով կիրառված, մաշված մի ձեռագրի բոլոր հատկանիշները՝ հիշեցնելով մենթական մտածողությանը բնորոշ «գրպանը պլան գցելու» մեխանիկան։

Ըստ քննչական մարմինի՝ նա դեռ 2018-ին փորձել է վարկաբեկել Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին՝ նրա պայուսակում թմրամիջոց դնելով։

Իրավական առումով՝ թույլ և անհամաչափ, փլուզվող մեղադրանք, քաղաքական իմաստով՝ հաշվեհարդարի դրսևորում:

Մի քանի դիտարկում.

● Նախապես կանխատեսել էի, որ դեկտեմբերի 10–12-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից առաջ իշխանությունը կսրի ճնշումները Վեհափառի նկատմամբ՝ փորձելով արհեստական հակադրության միջավայրում թուլացնել նրա դիրքերը։ Արշակ Սրբազանի ձերբակալությունը այդ գործընթացի օրգանական շարունակությունն է՝ ուղղված եկեղեցական վերնախավի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։


● Այս ամենի ֆոնին Բրյուսելը հայտարարում է Հայաստանին 12 միլիոն եվրո տրամադրելու մասին՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների» և «միջամտությունների» դեմ պայքարի անվան տակ։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը բաց տեքստով նշում է, որ Ռուսաստանն ու նրա «պրոքսիները» ակտիվացնում են իրենց ցանցերը Հայաստանում՝ նույն բանաձևով, ինչ Մոլդովայում։


Այս հայտարարությունը ձևավորում է նոր քաղաքական միջավայր, որտեղ հակառուսական խոսույթը ծառայում է ներքաղաքական ռեպրեսիաների լեգիտիմացման նպատակին։

Մոլդովական նախադեպը ցույց տվեց, թե ինչպես կարող է «վտանգների չեզոքացման» փաթեթը վերածվել իշխանության ավտորիտար վերարտադրության գործիքի՝ ընդդիմադիր ուժերի, մեդիայի, եկեղեցական կառույցների և հանրային հեղինակություն ունեցող անհատների դեմ ուղղված ռեպրեսիաներով։


Այս համատեքստում 12 միլիոն եվրոն դառնում է ոչ թե տեխնիկական աջակցություն, այլ քաղաքական ուղերձ Փաշինյանի կառավարությանը՝ շարունակելու ռեպրեսիաները «օտարերկրյա ազդեցությունների դեմ պայքարի» անվան տակ։


Հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Արշակ Սրբազանի ձերբակալությունը՝ չեկիստական մեթոդներով իրականացված ակնհայտ սադրանք, որը որևէ կերպ չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին։


Մայր Աթոռի շուրջ ճնշումների օղակը վտանգավոր կերպով սեղմվում է։


Հայաստանը մտնում է նոր ռեպրեսիվ փուլ, որտեղ ազգային ինստիտուտները և հանրային հեղինակությունը դառնում են իշխանության վերարտադրության թիրախ»։

դիտվել է 359 անգամ
Լրահոս
Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին Վրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան «Շուշիի հռչակագիրը» թակա՞րդ Թուրքիայի համար Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի․ փաստաբան Նիկոլի ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները․ Դեմոյան Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա ուղևորություններից Նոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն․ Մոջթաբա Խամենեի Փեզեշքիանը հայտարարել է պատերազմի դադարեցման պայմանները Իրանի գերագույն առաջնորդը հաստատել է իր կնոջ և քրոջ մահը Իրանի 3,2 միլիոն բնակիչ լքել է տունը մարտական ​​գործողությունների պատճառով. ՄԱԿ Շուրջ 30 լցանավ է ուղևորվում Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցը շրջանցելու համար. FT Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննելու է դատավոր Վարդգես Ստեփանյանը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար #ՀԻՄԱ․ Նիկոլն ու ՔՊ-ն ինչպես են ժողովրդին «անասունի» տեղ դնում․ Էդգար Էլբակյան (video) ԶՊՄԿ-ի արձագանքը՝ Արամ Սարգսյանի հայտարարությանը (Armlur) «Նիկոլի վիճակը վատ է. ի՞նչ է սպասվում առաջիկայում»․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյանը պարտքեր ա վերցնում, որ իր կուսակցությանն ու իրեն պաշտպանի․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am