Թրամփը «փչացնում է» Զելենսկուն, որպեսզի կարողանա նրան ստիպել կնքել խաղաղ պայմանագիր Մոսկվայի հետ

Արևմտյան գրեթե բոլոր փորձագետների կարծիքով՝ Զելենսկուվրա կոռուպցիոն կոմպրոմատների փաթեթի հրապարակումը մեկ պատճառ ուներ.ստիպել նրան, որպեսզի նա համաձայնվի կնքել խաղաղ պայմանագիր՝Մոսկվայի պայմանների հիման վրա:

Մոսկվայում արդեն հաստատել են, որ մինչուկրաինական կոռուպցիոն սկանդալի հրապարակումը, Թրամփի և Պուտինի վարչակազմերի միջև ընթանում էին գաղտնի բանակցություններ՝ պատերազմի դաթարեցման վերաբերյալ:

Հենց այդ պատճառով էր նաև, որ Պուտինի հատուկ հարցերով բանագնաց՝ Կիրիլ Դմիտրիևը այցելել էր Վաշինգտոն:

Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ ռուս-ուկրաինական հարցերով Թրամփի երկու խորհրդականներից Ուիթկոֆից և Կիթ Կելլոքից վերջինս լքել է իր պաշտոնը:

Բանն այն է, որ Ուիթկոֆը պայմանական «աշխատում էր» Մոսկվայի հետ, իսկ Կելլմքը՝ Կիևի: Եվ այնպես էր ստացվել, որ Ուիթկոֆը ավելի շատ հակված էր ռուսների առաջարկներին, իսկ Կելլոքը՝ ուկրաինացիների:

Սակայն պատերազմական ճակատում ռուսների վերջին հաջողությունները կանխորոշեցին, թե Վաշինգտոնը որ կողմի շահերն է ավելի շատ հաշվի առնելու:

Ռուսների կողմից Կուպյանսկի գրավումը կանխորոշեց այս հարցը, և Թրամփի «խորհրդով» Կելլոքը հրաժարական տվեց իր պաշտոնից, և Ուիթկոֆը դարձավ ռուս-ուկրաինական հարցում միակ ամերիկյան բանագնացը: Իսկ դա նշանակում է, որ Թրամփնավելի շատ պիտի հաշվի առներ ռուսների, այլ ոչ թե ուկրաինացիների շահերը:

Հենց այդ պատճառով էլ բռնկվեց Ուկրաինայում այս կոռուպցիոն սկանդալը, որպեսզի Զելենսկին դառնա «կաղ բադ» և ստիպված լինի բավարարել Թրամփի պահանջները:

Զելենսկին այս ամենը ճիշտ գնահատեց և որոշեց օգնություն խնդրել Թուրքիայի նախագահ Էրդողանից:

Ինչո՞ւ Էրդողանից, քանի որ Մակրոնը, Մերցը և Ստարմերը դարձել են փաստացի քաղաքական դիակներ, որոնց չի հարգում Թրամփը, իսկ Պուտինը նրանց գնահատում է պարտված գործիչներ:

Չինաստանը խաղում է Ռուսաստանի օգտին, և միակ գործիչն, ով դեռ հարգանք ունի Պուտինի և Թրամփի մոտ մնացել է Էրդողանը:

Հենց այս պատճառով է, որ կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո Զելենսկին մեկնեց Թուրքիա, որպեսզի օգնություն խնդրի Էրդողանից:

Ինչով կարող է օգնել Զելենսկուն Էրդողանը, դժվար է ասել:

Թրամփը իմպերատիվ պահանջում է Զելենսկուց համաձայնվել ռուսական կապիտուլյացիոն առաջարկի հետ, որի համար Թուրքիա է ուղարկում իր բանագնաց Ուիթկոֆին: Սակայն Զելենսկին վերջինիս հետ չի հանդիպում և լղոզված պատասխան է տալիս, թե ինչ է մտածում Թրամփի առաջարկի մասին:

Ի պատասխան դրա, Թրամփը իր վերջին քայլն է անում, Կիև է ուղարկում Պենտագոնի պատվիրակությունը՝ Զելենսկուն վերջնագիր ներկայացնելու համար:

ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը, ինչպես նաև ԱՄՆ բանակի երկու չորսաստղանի գեներալներ, պիտի փորձեն համոզել Զելենսկուն՝համաձայնվել Թրամփի առաջարկների հետ:

Սակայն հետաքրքիր է, որ այս ֆոնին, ռուսական շրջանակները զգուշացնում են ամերիկացիներին, որ Զելենսկուն համոզելը անիմաստ գործ է, քանզի նա իվիճակի չէ որևէ փաստաթուղթ կնքել Մոսկվայի հետ: Ի պատասխան դրա, երեկ ռուսական լրատվամիջոցները մի տեսանյութ տարածեցին, թե ինչպես է Պուտինը զինվորական զգեստով այցելում բանակի գլխավոր շտաբի պետ Գերասիմովի հետ զինվորական վերնախավին և հաշվետվություն ստանում ռազմաճակատի իրավիճակից:

Այս հարթակում, Պուտինըհայտարարում է, որ Զելենսկին հանցագործ է: «Սա հանցավոր խումբ է, որը իշխանությունը պահում է անձնական հարստացման համար։ Բոլորի համար պարզ է, որ այս մարդիկ, ոսկե կճուճների վրա նստած, հազիվ թե մտածում են Ուկրաինայում հասարակ մարդկանց կամ հասարակ զինվորների ճակատագրի մասին»,-ընդգծում է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը հղում է անում ուկրաինական կոռուպցիոն սկանդալին և փաստացի մեսիջ է ուղարկում Թրամփին, որ Զելենսկուհետ բանակցելը անիմաստ է,և պետք է շտապ փոխել իրեն մեկ այլ անձով, ով պատրաստ կլինի համաձայնվել ռուս-ամերիկյան առաջարկին:

Թրամփի և Պուտինի այս գաղտնի քայլերիցխիստ մտահոգված ենոչ միայն Զելենսկին և իր թիմը, այլև ներկայիս եվրոպական երկրների ղեկավարների մեծ մասը: Քանի որ Զելենսկուհեռանալը կարող է անորոշության մեջ գցելողջ Եվրոպային, որն այս երեք տարվա ընթացքում Ուկրաինայի վրա ծախսել է ավելի քան 200 մլրդ եվրո:

Բացի այդ, եթե պարզվի, որ Զելենսկին հանցագործ է, ապա Եվրոպայի ժողովուրդները իրենց վերնախավերից հաշվետվություն են պահանջելու, թե ուր է գնացել իրենց օգնությունը,և ով պիտի պատասխանատվության ենթարկվի:

Չի բացառվում, Զելենսկուշուրջ կոռուպցիոն սկանդալը հասնի նաև Բայդենին, Մակրոնին և մյուս եվրոպական լիդերներին:

Ի վերջո,բոլորի առջև Ֆրանսիայի նախկին նախագահՍարկոզիիմեղադրականն է, որտեղ նա մեծ գումարներ էր ստացել Լիբիայի նախկին բռնապետ Քադդաֆիի կողմից:

Չկա ոչ մի երաշխիք, որ, օրինակ, մի գեղեցիկ օր, ուկրիանական հակակոռուպցիոն բյուրոն չհրապարակի մի ձայնագրություն, որտեղ լսվեն նաև Բայդենի որդու, Մակրոնի անունները:

Կարող է և նման ձայնագրություններ չհրապարակվեն, սակայն սույն փաստը, որ Զելենսկուն որոշել են խաղից դուրս թողնել, չի կարող չմտահոգել ներկայիս արևմտյան լիդերներին:

Պարզ է մեկ բան.որ ինչպես Զելենսկու«Ալի Բաբան և հանցագործները» նախագծի ավարտն է մոտենում, այնպես էլ՝քաղաքական իրենց մահկանացուն են կնքելու նաև Հայաստանի, Մոլդովայի և այլ երկրների «Ալի Բաբաներն ու իրենց հանցագործները»:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 544 անգամ
Լրահոս
«Այ լուզերնե՛ր, հենց հիմա ասեք, ո՞վ ա էդ 5 միլիարդը տալու․ Ռուսաստանին լարեցի՞ք». Սուրեն Սուրենյանց (video) Միակ ղեկավար տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին, ով մեզ կարող է այս ծանր վիճակից հանել․ Հարցում (video) «Նիկոլի մսխած միայն 8 միլիարդը հետ չենք բերելու, լսե՛ք այս թվերը»․ Սուրեն Սուրենյանց (video) Տիկի՛ն, ես զարհուրում եմ ձեզանից, վախենում եմ… Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան (video) «Բացահայտելու ենք՝ ինչ փողեր է Նիկոլը ծախսեր իր կայֆերն ավելացնելու համար»․ Ռոբերտ Քոչարյան (video) «Էդ խեղկատակը թող իմանա՝ ես հենց այդ գերեզմաններում եմ «կզացրել» իրան»․ Վայքի բնակիչ (video) Մայիսի 28-ի համար Նիկոլն Ալիևին բան է խոսք տվել․ Արշակ Կարապետյան (video) Իրանի հետ ցանկացած նոր հնարավոր համաձայնագիր «կլինի լիովին հակառակը»․ Թրամփ «Ռուբիոն Փաշինյանին, եթե որձ առյուծներից էլ փրկի, մեկ է՝ Նիկոլին փրկություն չկա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի ձերբակալություններ է սկսել Կանգնեցնելու ենք դպրոցների փակումը, թեկուզ 5 երեխա լինի գյուղում. ՀՀ երկրորդ նախագահ (video) Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ինչու է հենց հիմա Հայաստան գալիս Մարկո Ռուբիոն (video) Սրան գաղութում գիշերը ծեծում են․ Աղվան Վարդանյանը պատմություն պատմեց Փաշինյանի մասին (video) Խելքդ գլուխդ հավաքի՛ր, պրոբլեմներ ես ունենալու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Սուրեն Պապիկյան, քոնը հրեշային բարոյականություն է». Լիլիթ Գալստյան (video) Պրիվետ «Վեդի ալկոյի Մանվե՛լ», լա՞վ ես․ Նաիրա Զոհրաբյան (video) Վրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ Մեդվեդևին լսեցի՞ք՝ փրկվելու հնարավորություն չեն տալու․․․ (video) Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը Բաքվից ուղերձ է հղել՝ խոսելով Հայաստանի վիլայեթացման ռիսկերի մասին Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում. դուք մեխի գլու՞խ եք․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանի իշխանությանը (video) Թեհրանը և Վաշինգտոնը մոտ ապագայում վերջնական համաձայնագիր չեն ստորագրի. Բաղայի Տիգրանաշենը Նիկոլը հանձնում է․ Իշխան Սաղաթելյանը Վայոց Ձորի բնակիչներին զգուշացնում է (video) Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am