ՔՊ-ն դաղալ է խաղում

Քաղաքականությունն ինձ միշտ է հետաքրքրել, բայց մինչև պատերազմն ու այս բոլոր արհավիրքները՝ ավելի շատ ակադեմիական իմաստով՝ իբրև գիտություն և տեխնոլոգիաների համակցություն։ Նախորդ իշխանության ժամանակ ևս հայացքներս ընդդիմադիր էին, բայց ունեի հարգանք որոշ անձանց և պետական ինստիտուտների հանդեպ։ Հինգ տարի և մեկ շաբաթ առաջ հասկացա, որ քաղաքականությունը սկսել է զբաղվել ինձնով ու իմ ապագայով, և այլընտրանք չտեսա` բացի պայքարից, քանի որ ուզում եմ ապրել իմ երկրում, բայց միաժամանակ չեմ պատկերացնում ինձ երջանիկ և օրինապաշտ հարկատու մի երկրում, որը կառավարվում է ապազգային և անգրագետ մի խմբի կողմից։

Այս հինգ տարիների մեջ արդեն մասնակցել կամ ակտիվ ներգրավված եմ եղել 4 ընտրություններում։ Սա արդեն չորրորդ հետընտրական երկուշաբթին է, որ Նիկոլը առաջին տեղում է, և կարող եմ ասել մի քանի բան․

1. Քաղաքականությունում զգացմունքը չի կարևոր․ կարևոր է հաշվարկը։ Դաշինքները կարող են լինել և՛ անհրաժեշտ, և՛ կործանարար:

2. Միայն փողը կամ լավ անունը քաղաքականություն չեն կառուցում․ դրա համար պետք են գիտելիք, տեխնոլոգիաներ և քրտնաջան աշխատանք։

3. Ամոթ չէ ընդունել, որ քաղաքականապես այնքան կշիռ չունես, որ առանձին մասնակցես ընտրությանը։ Ցավալի է, որ թերի պատկերացումներիդ արդյունքում վաստակածդ քվեն գնում է հակառակորդիդ։

4. Այն քաղաքական միավորները, որոնք կաշկանդված են հանդես գալ սեփական դեմքով և նման վճռական պահերին պատրաստ չեն անձնապես ներգրավվել, աշխատել և ներդնել իրենց լուման ընդհանուր գործին` առհասարակ պետք չեն քաղաքական դաշտին։

5. Այո, ՔՊ-ն դաղալ է խաղում, վարչական ռեսուրսով և ընտրակեղծիներով է աշխատում: Բայց փաստն այն է, որ հավաքական ընդդիմության նման անկազմակերպ և քաոտիկ աշխատանքի պարագայում փողոցով իշխանափոխության հասնելն էլ ավելի անհնար է, քան ընտրություններով: Մի դեպքում քաղաքացուն պետք է ասենք՝ «արի ընտրատեղամաս 15 րոպեով», մյուս դեպքում՝ «արի փողոց՝ պայքարելու անորոշ ժամկետով»։

Նիկոլը, անկասկած, կօգտագործի այս հաղթանակը Եկեղեցու դեմ իր պիղծ արշավում, և հայ Ազգը կրկին կտուժի ու ստիպված կլինի հետո անել ավելին, անհրաժեշտ պահին նվազագույնը չանելու պատճառով։

Որպես այս հինգ տարվա պայքարի շարքային զինվոր՝ կասեմ մի բան․ հունիսի ընտրությունն ու հունիսի 8-ի առավոտը կլինեն ճակատագրական...

Ինչ էլ մեզ հետ լինի, ուրեմն մենք հենց դրան ենք արժանի ...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն Ո՞վ է ղեկավարելու «Հայաստան» դաշինքի շտաբը Երեխաներով իշխանության եկածը կրկին շահարկում է երեխաներին Ներկա պատգամավորներից ովքե՞ր դուրս կմնան «Հայաստան» դաշինքի ցուցակից Ռուզաննա Խաչատրյանը դատի է տվել Հ1-ին ու ՔԿ-ին Ադրբեջանում կազմակերպվել է սեմինար, որի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը. ադրբեջանագետ Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Թրամփի դաշնակիցները վախենում են, որ Իրանը դուրս է գալիս նախագահի վերահսկողությունից. Politico Իրանը մեր համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը հրաժարական է տվել Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին արցախցիների մասնակցության իրավունքի մասին Թրամփի ավագ տնտեսական խորհրդականը Չինաստանի «երախտագիտությունն» է ակնկալում՝ Իրանի դեմ պատերազմի համար Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը Փրկարարները ձնահյուսի տակ հայտնաբերել են լեռնաադահուկային հանգստի գոտու աշխատակցի մարմինը Ֆիդանը և Լավրովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Նոր Սահմանադրության տեքստը ներառված չէ ՔՊ վարչության այսօրվա նիստի օրակարգում. Ե՞րբ է այն քննարկվելու Սամվել Կարապետյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշումը շատ սեղմ ժամկենտրում բողոքարկվելու է․ փաստաբան Հայաստանի ներկայիս իշխանությունները գնում են ՀՀ ապամոնտաժման՝ մեր երկիրը վերածելով «Արևմտյան Ադրբեջանի». Աբովյան Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման. Շարմազանով Չինաստանը հումանիտար օգնություն է առաջարկել Իրանին, Հորդանանին, Լիբանանին և Իրաքին ԵՄ-ի արագ արձագանքման խումբը Հայաստան կգա ապրիլի սկզբին 11 հազար դոլարի դիմաց զինվորին 3 տարով տարկետում են տվել. ՊՆ պաշտոնյա անձին մեղադրանք է առաջադրվել. Արմլուր ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման. Շարմազանով Լեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am