Հայաստանի ազգային արխիվի մի շարք տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը կդադարեցվի

Հայաստանի արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է օպտիմալացման նպատակով դադարեցնել Հայաստանի ազգային արխիվի մի շարք տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ներկայացված է e-draft.am հարթակում։

Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծում, որպես հիմնավորում, նշվում է, որ նվազել են արխիվ համալրվող գործերը, արխիվ անձամբ դիմող քաղաքացիների թիվը, իսկ տարածքային ստորաբաժանումների մեծ մասն ունի շենքային անբարենպաստ պայմաններ։

Առաջացած խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է իրականացնել Տարածքային ստորաբաժանումների օպտիմալացումներ՝ հետևյալ սկզբունքով և հիմնավորումներով․

1․ Ապարանի և Թալինի ներկայացուցչությունները միացնել Արագածոտնի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Աշտարակ՝ այն հիմնավորմամբ, որ Ապարանի ստորաբաժանումում վերջին տարիներին փաստաթղթերի համալրում գրեթե տեղի չի ունեցել, իսկ Թալին համայնքում, կապված համայնքների խոշորացման հետ, արդեն իրականացվել է մեծ թվով համալրում և առաջիկայում չեն կանխատեսվում համալրման մեծ աշխատանքներ, սրան զուգահեռ՝ կամբողջանա Աշտարակի ստորաբաժանման ծանրաբեռնվածության ցուցանիշը։

2․ Մասիսի ներկայացուցչությունը միացնել Արարատի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Արտաշատ՝ այն հիմնավորմամբ, որ Մասիսում ևս չեն կանխատեսվում փաստաթղթերի համալրման մեծ ծավալներ, առկա փաստաթղթերի պահպանության համար ներկայիս շենքային պայմանները բավարար չեն, իսկ Արտաշատի մասնաճյուղը ապահովված է ընդարձակ շենքային պայմաններով:

3․ Սևանի ներկայացուցչությունը միացնել Կոտայքի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Հրազդան՝ այն հիմնավորմամբ, որ Սևանի ստորաբաժանմանը հատկացված շենքային պայմանները ծավալային առումով բավարար չեն առկա փաստաթղթերի պահպանությունն իրականացնելու համար։ Սևան քաղաքին տարածքի առումով ամենամոտը Հրազդան քաղաքն է, որի ստորաբաժանումն էլ գտնվում է շենքային խիստ բարենպաստ պայմաններում:

4․ Ճամբարակի ներկայացուցչությունը միացնել Վարդենիսի ներկայացուցչությանը՝ փաստաթղթերը տեղափոխելով Վարդենիս՝ այն հիմնավորմամբ, որ Ճամբարակի ստորաբաժանումն այս պահին ցածր ծանրաբեռնվածության հետևանքով ունի միայն մեկ հաստիքային միավոր, ինչը խիստ դժվարացնում է ներկայացուցչության բնականոն գործունեության կազմակերպումը, սրան զուգահեռ՝ կամբողջանա Վարդենիսի ստորաբաժանման ծանրաբեռնվածության ցուցանիշը:

5․ Ստեփանավանի և Դիլիջանի ներկայացուցչությունները միացնել Լոռու և Տավուշի միասնական մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Վանաձոր՝ այն հիմնավորմամբ, որ Ստեփանավանի ստորաբաժանումում վերջին տարիներին փաստաթղթերի համալրում ընդհանրապես տեղի չի ունեցել, շենքային պայմանները խիստ անբարենպաստ են, փաստաթղթերի պահպանությունը վտանգի տակ է։ Կապված նախորդ տարիներին Ազգային արխիվի Տավուշի մասնաճյուղի լուծարման և փաստաթղթերի՝ Վանաձոր տեղափոխման հետ՝ Դիլիջանին վերաբերող մի շարք փաստաթղթեր տեղափոխվել են Վանաձոր, այդ պատճառով նպատակահարմար է Դիլիջանում առկա արխիվային փաստաթղթերը ևս տեղափոխել Վանաձոր՝ հաշվի առնելով հատկապես, որ Վանաձորի ստորաբաժանումն ապահովված է շենքային բարենպաստ պայմաններով:

6․ Եղվարդի ներկայացուցչությունը միացնել Չարենցավանի ներկայացուցչությանը՝ փաստաթղթերը տեղափոխելով Չարենցավան՝ այն հիմնավորմամբ, որ այս երկու տարածքային ստորաբաժանումները գրեթե ունեն ծանրաբեռնվածության նույն մակարդակը և նույն հաստիքային կազմը, սակայն էապես տարբերվում են շենքային պայմանները, և Չարենցավանի ստորաբաժանումն ապահովված է շենքային բարվոք պայմաններով, իսկ տարածքը թերբեռնված է։

7․ Արթիկի ներկայացուցչությունը միացնել Մարալիկի ներկայացուցչությանը՝ փաստաթղթերը տեղափոխելով Մարալիկ՝ այն հիմնավորմամբ, որ Արթիկում գտնվող ստորաբաժանման շենքային պայմանները, ի տարբերություն Մարալիկի, խիստ անբավարար են, առկա տարածքն արդեն չի բավարարում փաստաթղթերի պատշաճ պահպանությունն իրականացնելու համար։

8․ Սիսիանի ներկայացուցչությունը միացնել Վայոց ձորի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Եղեգնաձոր՝ այն հիմնավորմամբ, որ Սիսիանի ստորաբաժանումում ևս վերջին տարիներին փաստաթղթերի համալրում տեղի չի ունենում, ստորաբաժանումում առկա է հաստիքային մեկ միավոր, տարածքային առումով այն մոտ է գտնվում Եղեգնաձորին, որն ունի շենքային բարվոք պայմաններ, սրան զուգահեռ՝ կամբողջանա նաև Եղեգնաձորի ստորաբաժանման ծանրաբեռնվածության ցուցանիշը:

9․ Գորիսի ներկայացուցչությունը միացնել Սյունիքի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Կապան՝ այն հիմնավորմամբ, որ Գորիսի ներկայացուցչությունն ունի շենքային պայմանների ապահովման խնդիր, առկա տարածքը արդեն չի բավարարում փաստաթղթերի պահպանությունն իրականացնելուն, իսկ Կապանի ստորաբաժանումն ունի շենքային բարվոք պայմաններ, շենքն էլ գտնվում է թերծանրաբեռնված վիճակում։

Օպտիմալացման աշխատանքների արդյունքում Ազգային արխիվի բոլոր գործող տարածքային ստորաբաժանումները վերակազմակերպել որպես մասնաճյուղեր՝ անվանելով ըստ գտնվելու համայնքի։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է դադարեցնել այն ստորաբաժանումների գործունեությունները, որոնք գործում են միջինացված չափորոշիչներից ցածր արդյունքով։ Կատարված ֆինանսական խնայողությունները (աշխատավարձ և 11 շենքերի պահպանության ծախսեր)՝ տարեկան շուրջ 25 միլիոն դրամ, ուղղել Ազգային արխիվի աշխատակիցների աշխատավարձի բարձրացմանը և տեխնիկական վերազինմանը:

դիտվել է 435 անգամ
Լրահոս
Վախեցած իշխանության ջղաձգումները Ինչու՞ է Ալեն Սիմոնյանը սարսափում Ռոբերտ Քոչարյանից. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թեւանյան Հով նստած ենք, ու՞ր գնանք․ Վարդան Ղուկասյանը՝ ոստիկանին (video) Արտակարգ դեպք՝ պանդոկում «Աննան ասաց՝ խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, Նիկոլից փախեք»․ Խաչիկ Մանուկյան (video) Ֆրանսիական կործանիչները խոցել են ԱՄԷ թռչող իրանական անօդաչուներ Որքան մարդ է զոհվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանցի դիվանագետը պատերազմական վիճակում կարևոր խոսք ուղղեց հայ ժողովրդին (video) Սարսափած ենք…Հայաստանի վրա այս պատերազմի հետքն ուղղակի սարսափելի է լինելու. ակցիա՝ դեսպանատան մոտ (video) Պատրաստ են նաև Հայկ Մարությանի հետ համագործակցել Ալիևը սպասում է Իրանի հարվածին, դուք չտեսի նման պեռաշկի կերեք․․․ Անաստաս Իսրայելյան (video) Մարդը դիակը վերցրած 60 կմ բերում է Մարտունի հերձելու․ պատգամավոր Կոռուպցիա՞ է․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ամուսիններ չէին, ո՞նց էր ՊՊԾ-ն ուղեկցում․ Կյուրեղյան (video) 1 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ռադարը չի կարողացել հետ մղել իրանական դրոնի գրոհը ԱԺ-ն արգելել է Հայ Առաքելական եկեղեցուն Հայաստան–Իրան անցակետում բեռնատարների կիլոմետրանոց հերթեր են. անցակետը ժամը 3–ից չի աշխատում Նոր կանոններ Ռուսաստանում միգրանտների համար ԱՄՆ-ն փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրանի նոր Գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը մոտենում է ավարտին, թեկնածուներն արդեն հայտնի են․ Tasnim Եթե Հայաստանում կա մի ղեկավար, որի օրոք պատերազմ չի եղել, դա երկրորդ նախագահն է և ՀՅԴ–ն. Քրիստինե Վարդանյան «Երևան» երիտասարդական նվագախմբի անդամները Լիբանանից հատուկ չվերթով վերադարձել են Հայաստան Ի՞նչ ռիսկերի կարող է բախվել Հայաստանի էներգետիկ համակարգը՝ Իրանի շուրջ տեղի ունեցողի ֆոնին. փորձագետ Լիբանանի բնակչությունը կտարհանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am