Թանգարանային մասունք եւ մոտ 2 000 դոլարի նվերներ՝ հոգեւորականների դեմ պայքարի ելած Փաշինյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լեւոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի եւ վարժարանի սաների հետ։

Այս այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին նվիրել էին բավականին թանկարժեք եւ խորհրդանշական նվեր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լիբանանի հայ կաթողիկե պատրիարքությունը վարչապետին նվիրել է Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցականի զգեստ, որը օգտագործվում է պատարագի ժամանակ եւ պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։

Հայ առաքելական եկեղեցում կեղծ պատարագը սատարող, եկեղեցականների դեմ արշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի նվերն արժեցել է 317 հազար 658 դրամ։

Նույն այցի շրջանակում Սուրբ Աթոռի պետքարտուղարը Փաշինյանին նվիրել էր բրոնզե խորաքանդակ՝ «Fratelli tutti» փորագրությամբ, որը նշանակում է՝ «բոլորը եղբայրներ են»։ Նվերի արժեքը կազմել է 80 հազար 457 դրամ, որը հանձնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Հաջորդ օրը Հռոմի Պապը Փաշինյանին նվիրել է նաեւ ոսկեզօծ, գիպսաքարի հիմքի վրա պատրաստված բարձրաքանդակ, որն արժացել է 309 հազար 379 դրամ։

Նիկոլ Փաշինյանին Սուրբ Աթոռի պետքարտուղարը նվիրել է նաեւ արծաթե պաշտոնական հուշամեդալ, որը թողարկվել է Ֆրանցիսկոս Պապի գահակալության ժամանակ (2013-2025)՝ 2025 թվականի հոբելյանի առթիվ։ Հուշամեդալն արժեցել է 62 հազար 477 դրամ։

Արդյոք սա նշան է, որ Սուրբ Աթոռը սատարում է Նիկոլ Փաշինյանին Մայր Աթոռի դեմ արշավում՝ հարցական է, սակայն վերջինիս ընդունելությունը բավականին ճոխ է եղել»։

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը Փրկարարները ձնահյուսի տակ հայտնաբերել են լեռնաադահուկային հանգստի գոտու աշխատակցի մարմինը Ֆիդանը և Լավրովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Նոր Սահմանադրության տեքստը ներառված չէ ՔՊ վարչության այսօրվա նիստի օրակարգում. Ե՞րբ է այն քննարկվելու Սամվել Կարապետյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշումը շատ սեղմ ժամկենտրում բողոքարկվելու է․ փաստաբան Հայաստանի ներկայիս իշխանությունները գնում են ՀՀ ապամոնտաժման՝ մեր երկիրը վերածելով «Արևմտյան Ադրբեջանի». Աբովյան Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման. Շարմազանով Չինաստանը հումանիտար օգնություն է առաջարկել Իրանին, Հորդանանին, Լիբանանին և Իրաքին ԵՄ-ի արագ արձագանքման խումբը Հայաստան կգա ապրիլի սկզբին 11 հազար դոլարի դիմաց զինվորին 3 տարով տարկետում են տվել. ՊՆ պաշտոնյա անձին մեղադրանք է առաջադրվել. Արմլուր ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման. Շարմազանով Լեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին Ալիևը Փաշինյանին նորից գցել է ողորմելի վիճակի մեջ․ի՞նչ աղետ է սպասվում առաջիկայում․Դավիթ Ջամալյան (video) Թրամփը Իսրայելին ճնշում է․ զգուշացրել է՝ կպայթի, եթե․․․ Բոզոյան (video) Մկրտիչ Սրբազանին ազատ արձակեցին՝ պայմանով․․․ (video) Փաշինյանն ամենապաշտպանվածն է․ Մկրտիչ Սրբազանին ինչու՞ եք պահում կալանքի տակ․ Արա Զոհրաբյան (video) Ռոբերտ Քոչարյանն իր սառնասրտությամբ անելու է այդ քայլը․ քաղաքացի (video) Մկրտիչ Սրբազանն ազատ արձակվեց Պետք է Քոչարյանի շուրջը համախմբվենք, որ փրկվենք․ քաղաքացիներ (video) Մոսկվայում Իրանի դեսպանը հերքել է Մոջթաբա Խամենեի՝ Մոսկվայում գտնվելու մասին լուրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am