ՔՊ-ում քննարկել են Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում քննարկվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը։ Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության անդամները փորձել են հասկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը նախարարի հեռացման վերաբերյալ, սակայն նա, ինչպես սովորաբար, հստակ պատասխան չի տվել:

Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԿԳՄՍ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում անպայմանորեն փոփոխություն է սպասվում, եւ Անդրեասյանի փոխարեն ինքը կնշանակվի ԿԳՄՍ նախարարի պաշտոնում։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել Սիսակ Գաբրիելյանից՝ որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Պատգամավորը կարճ պատասխանեց, թե լուրը իրականությանը չի համապատասխանում։

Նշենք, որ իշխանության ներսում՝ հատկապես կառավարությունում եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, առկա է դժգոհություն այն հանգամանքից, որ Անդրեասյանի ընկերուհին՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, ենթարկվել է պատասխանատվության կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացել է խուսափել որեւէ իրավական հետեւանքից՝ չնայած նրան, որ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է»։

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am