Ինչու են հոգևորականներին հրավիրել հարցաքննության

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ութ հոգևորական հրավիրվել են ՔԿ՝ հարցաքննության։ Քրեական վարույթը, որի շրջանակներում հոգևորականները վկայի կարգավիճակով հարցաքննության են հրավիրվել, վերաբերում է իբրև Նաթան Սրբազանին և այլևս կարգալույծ հռչակված Աղանին վերագրվող հեռախոսային խոսակցության ձայնագրությանը։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց, որ իրականում անհասկանալի է, թե ինչ քննություն է իրականացվում, որովհետև պարզ չէ, թե ինչ ձայնագրություն է, որտեղից են դա գտել, տարածել, անգամ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ( քրեական վարույթ չէր նախաձեռնվել հեղ․)։ Վարույթն իրականացնող մարմինը փորձաքննություն չի նշանակել՝ պարզելու ձայնագրության իսկությունը, պարզելու, թե որտեղից է այն ձեռք բերվել, թեև հայտնի է, որ ձայնագրությունը տարածվել է իշխանական, իշխանամերձ մամուլում, բայց խոսակցության գաղտնի ձայնագրության արժանահավատությունը, իրական լինելը, մասնակիցների վերաբերյալ որևէ տվյալ չկա, ՔԿ-ն էլ հրաժարվում է քննություն իրականացնել դրա վերաբերյալ։ Մայր Աթոռից որպես վկա հրավիրված հոգևորականը վարդապետ է, փաստաբանը տեղեկություն չունի՝ արդյո՞ք վարդապետը Կարգապահական հանձնախմբի անդամ է։ Երնջակյանի հարցաքննության մասին փաստաբանը ևս տեղեկություն չունի, միայն հայտնի է, որ Նաթան Սրբազանի և Երնջակյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն դեռևս չի իրականացվել։ Վեհափառ Հայրապետին հարցաքննելու հարց ևս դեռևս չի բարձրացվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին իշխանական լրատվամիջոցներով նոր ձայնագրություն է շրջանառվել՝ Նաթան Սրբազանի և այլևս կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս բողոքում է, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։ Ի սկզբանե ակնհայտ է, որ այս ձայնագրությունը շրջանառության մեջ էր դրվել Վեհափառի դեմ քրեական գործ երկնելու համար, որպիսի սցենար նախկինում մի քանի անգամ օգտագործվել է. նախ իշխանական ԶԼՄ-ները ինչ-որ նյութ են տարածել, որին հաջորդել է քրեական վարույթն ու ձերբակալությունը։

ՆԳՆ-ն նշված ձայնագրության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, որտեղ էլ վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Ամուսինը պլաստմասե խողովակով հարվածներ է հասցրել «Ռուբեն Հախվերդյա՛ն, քո պատիժը ստանալու ես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտեմ․․․ Սուրեն Սուրենյանց (video) «Սամվել Ալեքսանյանն ու Խաչատուր Սուքիասյանը՝ Փաշինյանի թիրախում․ ի՞նչ է սպասվում» (video) Նահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է «Պապիկյա՛ն, դու խելքից պակա՞ս ես, էդ ի՞նչ էիր ցույց տալիս»․ Գառնիկ Դավթյան (video) «Ալիևի երկու կրակոցից հետո Նիկոլի իշխանությունից բան չի մնալու». Սուրեն Սուրենյանց (video) Առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին սպասվում է հարվածների նոր ալիք․․․ Հայկ Նահապետյան (video) Երրորդ հաղթանակը Բաքվում Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Գիտե՞ք Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է Որքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Ռուբինյա՛ն,Կոնջորյան Հայկ,Վահագն Ալեքսանյա՛ն, դե թող բախտներդ փորձի․ Գառնիկ Դավթյան (Ուժեղ Հայաստան) (video) «Գագիկ Ծառուկյանը կարևոր շեշտադրում է արել. ու՞մ է ինչ կերակրում Նիկոլը»․ Հայկ Նահապետյան (video) Արարատում ողբերգական վթարի մասնակից 2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան (video) Լիտվան հայտնել է ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «Նիկո՛լ Փաշինյան, էս թուղթը վերցրա ու կոխի․․․»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հին» ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը․ Զաքարյան ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով երկրորդ անձն է ձերբակալվել էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am