Քրիստոս ինքն է ճշմարիտ լույսը մեր կյանքի, քայլե՛նք այդ ճանապարհով․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հայրապետական պատարագ մատուցեց Սան Ֆրանցիսկոյի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում․

«Կիրակի, 9 Նոյեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցեց Սան Ֆրանսիսքոյի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ։ Համայնքի պատասխանատուներուն համաձայն, առաջին անգամ ըլլալով հայրապետական Սուրբ Պատարագ կը մատուցուի Սան Ֆրանսիսքոյի մէջ։ Նորին Սրբութեան կողքին Սուրբ Խորանին սպասարկեցին որպէս առընթերականեր Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան եւ Գերշ. Տ. Թորգոմ Արք. Տօնոյեան, որպէս սպասարկողներ` Հոգշ. Տ. Լեւոն Վրդ. Եղիայեան եւ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան, եւ որպէս երգող` Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Խաչատուրեան։

Հայրապետական պատգամը կանխեց առաջնորդ սրբազան հօր խօսքը։ Սրբազան հայրը յատկապէս նշեց, թէ ահաւասիկ կը գտնուինք Հայրապետին Արեւմտեան Հայոց Թեմ հովուապետական այցելութեան վերջին հանգրուանին մէջ։ Ամբողջ արեւմտեան թեմը խանդավառութիւն ապրեցաւ անցնող օրերու ընթացքին, որովհետեւ Վեհափառ Հայրապետին ներկայութիւնը ինքնին պատմական երեւոյթ է որեւէ թեմի համար. իսկ այստեղ՝ Սան Ֆրանսիսքոյի մէջ, առաւել եւս պատմական է ու եզակի, քանզի հայրապետական Սուրբ Պատարագ է որ կը մատուցուի եւ այն կ՚արձանագրուի ընդհանրապէս արեւմեան թեմի եւ յատկապէս մեր այս գաղութի պատմութեան էջերուն վրայ, ըսելով՝ հրաւիրեց Նորին Սրբութիւնը ուղղելու համար իր հայրապետական պատգամը։

Վեհափառ Հայրապետը իր պատգամին իբրեւ բնաբան ընտրած էր Քրիստոսի խօսքը.- «ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ով որ ինծի հաւատայ՝ խաւարի մէջ չմնայ» (Յհ 12.46)։ Ան ըսաւ. «Իր երկրաւոր առաքելութեան ընթացքին, Քրիստոս յայտնեց, որ Ինքն է ճշմարիտ լոյսը աշխարհին (հմմտ. Յհ 8.12): Լոյսը ստեղծուած էր Աստուծոյ կողմէ: Տիեզերքի ստեղծագործութեան ընթացքին Աստուած նաեւ լոյսը ստեղծեց: Կարեւոր է ընդգծել, թէ լոյս եւ խաւար չեն գոյակցիր: Լոյսը Աստուածային ստեղծագործութիւն է, մինչ խաւարը՝ ո՛չ: Խաւարը պարզապէս բացակայութիւնն է լոյսին: Աստուած լոյսի աղբիւրն է ու ստեղծիչը: Հետեւաբար, ուր Աստուած ներկայ է՝ հոն երկնային լոյսը կը ճառագայթէ. ուր Աստուած բացակայ է՝ հոն խաւարը կը տիրէ:

Արդարեւ, երբ մարդը հեռացաւ լոյսէն եւ խաւարի տիրապետութեան տակ էր, Աստուած Իր միածին Որդին ղրկեց, որպէսի դառնայ ճշմարիտ լոյսը աշխարհին: Ահա թէ ինչո՛ւ Քրիստոս յիշեցուց մարդոց, թէ աշխարհի բոլոր լոյսերը վտանգաւոր են՝ մեղքով ու խաւարով պատուած են. ճշմարիտ լոյսը Բեթղեհէմով աշխարհին բացուած լոյսն է։ Նայեցէ՛ք մեր պատմութեան: Կեանքի պարտադրած խաւարին դիմաց, Քրիստոս լոյս եղաւ մեր ժողովուրդին: Քրիստոս-լոյսով մենք ապրեցանք ու պայքարեցանք եւ ստեղծագործեցինք: Այսօր եւս, ներկայ լուսաւոր աշխարհին մէջ Քրիստոս Ինքն է ճշմարիտ լոյսը մեր կեանքին: Դառնա՛նք այդ լոյսին, քալե՛նք այդ լոյսի ճամբէն, այդ լոյսով լուսաւորե՛նք մեր մտածումները, գործերն ու կեանքը», եզրափակեց իր պատգամը Արամ Ա. Կաթողիկոս:

Նոյն օրը երեկոյեան, ի պատիւ Նորին Սրբութեան ընթրիք մը սարքեցին շրջանի ազգային երեսփոխանները եւ հոգաբարձութեան անդամները։ Վեհափառ Հայրապետը իր ջերմ շնորհակալութիւնն ու գնահատանքը յայտնեց իր նկատմամբ ցուցաբերուած ջերմ հիւրընկալութեան համար եւ թելադրեց, որ վերանորոգ թափով անոնք շարունակեն գաղութը աւելի կազմակերպելու աշխատանքները։ Ընթրիքի ընթացքին Վեհափառ Հայրապտին կողքին ներկայ էին նաեւ առաջնորդ սրբազան հայրը, Ազգային Կեդրոնական Վարչութեան համա-ատենապետն ու անդամներ»։

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Ուրմիայում աղջիկների ևս մեկ դպրոց է թիրախավորվել. IRNA Բեյրութում ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր Թրամփի դեմ մահափորձի համար ենթադրաբար պատասխանատու իրանցին սպանվել է Politico: Сторонники Трампа в шоке — Белый дом не может объяснить, зачем бомбить Иран Financial Times: В Иране ищут нового лидера — среди кандидатов сын убитого Хаменеи и внук Хомейни Расплата будетю. Дмитрий Саймс «Թուրքիան «հաջորդ Իրան» չի դառնա»․ թուրք ընդդիմադիր գործիչ Իրանից դեպի Թուրքիայի երկինք շարժված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է То, с чем мы сталкиваемся сейчас, — это борьба с сатанизмом ԱՄՆ-ն հաղթում է Իրանին, և ամեն ինչ «դեռ նոր է սկսվում»․ Պենտագոնի ղեկավար Լսեք Մխիթարյանի խորհուրդը. Ինտերի կոչը հայ երկրպագուներին Հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է Պենտագոնի ղեկավարը հաստատել է Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավի խոցումն ԱՄՆ սուզանավի կողմից Երբ իմ տղան զինվորին ջուր էր տալիս, Ալեն Սիմոնյանն իր համար հարս էր ման գալիս․ Խաչիկ Մանուկյան (video) Աննա՛, ջհանդամը բաժանվեք․ Ժողովուրդը ձեզ մի պատասխան ա տալիս․ արցախցի (video) Էսպես չի՛ մնալու, ամեն ինչ փոխվելու է, մտածե՛ք՝ գլուխներդ կախ ման եք գալու․ Վարդան Ղուկասյան (video) Նիկո՛լ, քեզ աջ ու ձախ գիտենք՝ ինչ են անում․ 800 հազարի Սումգայիթ վերադարձի հարցը լինելու է․ արցախցի (video) Ձախողե՛լ եք․ Արման Ղազարյանի հարցից նախարարը նեղվեց (video) Զախարովան զարմացած է․ «Գուցե նրանք ինչ որ բան կոտրել են» (video) «Սադրողը դու՛ք եք»․ «Ինչի՞ չեք ինքնահրկիզվում»․ Ագնեսա Խամոյանի հարցից ՔՊ-ականները լարվեցին (video) Ռուբեն Ռուբինյա՛ն, «զադերշկան» ինչու՞մն է․․․ եկեք, էդ թուղթը տեսեք․ Քրիստինե Վարդանյան (video) Նվազագույն աշխատավարձը պետք է դարձնեք 95 հազար. Նվազագույն աշխատավարձն իրական կյանքում դեր չունի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am