Աստված կոչում է մեզ լինելու Իր որդիները

Ապաշխարող և մեղքի դեմ պայքարող անձը նորոգում է մեղքից վնասված իր հոգին՝ ընտրելով աստվածնմանության ուղին: Ավետարանն ու առաքելական նամակները բազմիցս կոչում են մարդուն աստվածնմանության. «Նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի որդիներ» (Եփեսացիներ 5:1): Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ (Գաղատացիներ 3:27), ուստի «ով ասում է, թե ինքը միացած է մնում Քրիստոսին, պետք է ապրի այնպես, ինչպես Քրիստոսն Ինքը ապրեց» (Ա Հովհաննես 2:5):

Աստված կոչում է մեզ Իր որդիները լինելու, բնականաբար ցանկանալով, որ մենք նմանվենք Իրեն: Որդիները նմանվում են իրենց հորը և նրանից օրինակ վերցնում, ուստի Աստծո որդիներն էլ պետք է նմանվեն իրենց Երկնավոր Հորը: Ինչպե՞ս կարող ենք նմանվել Աստծուն. նախ, աստվածային անսպառ սերն ու ողորմածությունը օրինակ ունենալով, հարկ է կյանքի կոչենք մեր Փրկչի հորդորները. «Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկաս 6:36), «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48):

«Ինչը կարող է ավելի քաղցր հնչել, քան այս խոսքերը՝ նմանվիր Աստծուն: Դու նմանվում ես Աստծուն, երբ Նրա հետ միասին ներում ես: Դու ունես ևս մեկ անհրաժեշտություն Աստծուն նմանվելու, ոչ միայն այն պատճառով, որ Նրա բարերարությունն ես կրում, այլ նրա համար, որ դարձել ես Նրա սիրելի որդին: Քանի որ ոչ բոլոր որդիներն են իրենց հայրերին նմանվում, այլ միայն սիրելիները»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:

Որքան քրիստոնյան ջանում է նմանվել Իր Նախապատկերին, այնքան իր կյանքում առավել զգալի է դարձնում Տիրոջ ներկայության հրաշքը: «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը, Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ Հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա հետ» (Հովհաննես 14:23): Կյանքի նպատակը «աստվածային բնությանը հաղորդակից լինելն է» (Բ Պետրոս 1:4):

Սուրբ Գրքի բազմաթիվ հատվածներ հաստատում են այն, որ փրկությունն անխզելի կերպով կապված է հոգու նորոգության հետ: Ողորմած Աստված բոլորին կոչում է Երկնային Արքայության, միայն անհրաժեշտ է ջանք թափել այնտեղ հասնելու համար. «Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծո Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթեոս 6:33): Ընդհանրական եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ Երկնքի Արքայությանն արժանանալու համար բավարար չէ միայն մեղքերից ազատվելը, այլ հարկավոր է առաքինությունների մեջ վարժվել:

Մեղքը, շեղելով մարդուն աստվածնմանության ճանապարհից, ուղղորդեց դեպի կործանարար ուղի: Մեր Տերը, վերականգնելով մեղքի պատճառած վնասները, օգնեց մեզ վերադառնալու ճշմարիտ և փրկարար ուղուն: «Պետք է ոչ միայն հավատալ Քրիստոսին,- ասում է Ս. Մակար Մեծը,- այլ չարչարակից լինել Նրան՝ գրվածի համաձայն. «Աստված ոչ միայն Քրիստոսին հավատալու շնորհ տվեց, այլ նաև Նրա համար չարչարվելու շնորհ» (Փիլիպպեցիներ 1:29): Աստծուն միայն հավատալը հատուկ է իմաստակներին, անգամ չասեմ անմաքուր հոգիներին, որ Տիրոջը տեսնելով՝ ասում էին. «Ի՞նչ ես ուզում մեզանից, Հիսո՛ւս, Աստծո՛ Որդի, եկար, որ ժամանակից առաջ տանջե՞ս մեզ» (Մատթեոս 8:29): Ահա դեպի Աստված տանող հիմնական ուղին. մեծ համբերությամբ, հույսով, խոնարհամտությամբ և հոգու աղքատությամբ քայլել կյանքի ուղիով, որի շնորհիվ մարդը ձեռք կբերի արդարացում, իսկ արդարացման ներքո, անշուշտ, Իրեն՝ Աստծուն:

Աստվածնմանության ճանապարհն ընտրած անձը պետք է արթուն և զգոն լինի: «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքում հանդիպում ենք արթնության հետևյալ կոչին. «Հսկե՛նք, ով եղբայրներ, և արթո՛ւն լինենք և աղոթքի վարժվենք, որպեսզի ապրենք, բարի՛ն գործենք, որպեսզի հաճո լինենք Աստծուն. նմանվե՛նք զինվորի, որ զինավառված է պատերազմի մեջ և ուրիշ ոչ մի բանի մասին հոգ չի տանում, բացի իր կյանքից և հաղթանակից: Այսպիսին է նաև որսորդը, որը միմիայն որսին է հետամուտ. ուրեմն՝ սրա՛նց նմանվենք: Եվ ով պահում է Աստծո խոսքը, նա Աստծո մեջ կբնակվի, քանզի գրված է. «Կբնակվեմ նրանց մեջ, Աստված կլինեմ նրանց, և նրանք Ինձ ժողովուրդ կլինեն» (Բ Կորնթացիներ 6:16)»:

surbzoravor.am

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում Նոր սահմանափակում՝ ԶԼՄ-ների համար Ինչու է Փաշինյանը խուճապահար վազել Վրաստան «Ֆլայ Դուբայը» բացել է դեպի Երևան չվերթները, այսօր երեկոյան և լուսաբացին սպասվում են չվերթներ ՀՀ ՊՆ-ն և այլ համապատասխան գերատեսչությունները սրտիկներով կիսվելու փոխարեն ավելի լավ է պարզաբանում տան՝ ինչ է սա․ Տաթև Հայրապետյան Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան դուք կարծում եք. Թրամփը Իրանի հետ պատերազմի պլան չունի. սենատոր Ուրմիայում աղջիկների ևս մեկ դպրոց է թիրախավորվել. IRNA Բեյրութում ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր Թրամփի դեմ մահափորձի համար ենթադրաբար պատասխանատու իրանցին սպանվել է Politico: Сторонники Трампа в шоке — Белый дом не может объяснить, зачем бомбить Иран Financial Times: В Иране ищут нового лидера — среди кандидатов сын убитого Хаменеи и внук Хомейни Расплата будетю. Дмитрий Саймс «Թուրքիան «հաջորդ Իրան» չի դառնա»․ թուրք ընդդիմադիր գործիչ Իրանից դեպի Թուրքիայի երկինք շարժված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է То, с чем мы сталкиваемся сейчас, — это борьба с сатанизмом ԱՄՆ-ն հաղթում է Իրանին, և ամեն ինչ «դեռ նոր է սկսվում»․ Պենտագոնի ղեկավար Լսեք Մխիթարյանի խորհուրդը. Ինտերի կոչը հայ երկրպագուներին Հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է Պենտագոնի ղեկավարը հաստատել է Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավի խոցումն ԱՄՆ սուզանավի կողմից Երբ իմ տղան զինվորին ջուր էր տալիս, Ալեն Սիմոնյանն իր համար հարս էր ման գալիս․ Խաչիկ Մանուկյան (video) Աննա՛, ջհանդամը բաժանվեք․ Ժողովուրդը ձեզ մի պատասխան ա տալիս․ արցախցի (video) Էսպես չի՛ մնալու, ամեն ինչ փոխվելու է, մտածե՛ք՝ գլուխներդ կախ ման եք գալու․ Վարդան Ղուկասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am