Արևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանյան քաղաքական դաշտի, այսպես կոչված, արևմտյան սեգմենտում լուրջ քննարկումների մեջ են, թե ինչպես մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Հարցն այն է, որ այդ դաշտում գործող քաղաքական ուժերն իրենք էլ հիանալի հասկանում են, որ առանձին մասնակցելու դեպքում ինչ-որ փոքր տոկոսներ հավաքելու հնարավորությունն անգամ չկա: Ուստի, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է բոլորով մեկ միասնական դաշինքով հանդես գալու հարցը, հատկապես, որ Գյումրու ընտրություններն էլ ցույց տվեցին, որ նույնիսկ 3-4 միավորով միանալու դեպքում արդյունքները բավարար չեն: Սակայն այստեղ էլ առաջ է գալիս հարց, թե ով կարող է լինել այդ «ալ յանսի» առաջնորդը: Ի սկզբանե հատկապես իշխանություններին ձեռնտու է եղել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի թեկնածությունը, բայց իշխանություններին անվերապահ աջակցելու դրսևորումների արդյունքում, ինչպես նաև նույն Գյումրու ընտրություններից, առավել ևս նրա թեկնածուի ուղիղ «մասնակցությամբ» Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի դեմ «գործ սարքելու» վերջին դրսևորումից հետո Սարգսյանի վարկանիշը (որքան էլ որ եղել է) սարսափելի ընկել է:

Ըստ այդմ, մեր ունեցած տեղեկություններով, հիմա ինտենսիվ քննարկումներ են ընթանում արևմտյան ողջ բլոկը միավորելու շուրջ՝ Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի առաջնորդությամբ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սիմոնյանը հատկապես վերջին շրջանում ոչ միայն ինքն է բավականին ակտիվ, այլև շատ ակտիվ շփումների մեջ է արևմտյան կողմնորոշում ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների, նաև անկուսակցական անհատների հետ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08․ 11․ 25 թ

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am