ԿԿՀ-ն Նոյեմբերյանի համայնքապետի մասով վարույթի վերաբերյալ որոշում է ընդունել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի կողմից շահերի բախման առերեւույթ դեպքի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշում է ընդունել։


Բանն այն է, որ «Հետքը»-ը պարզել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի առաջարկով, ավագանին համաձայնություն է տվել համայնքային գույքը 4 տարի ժամկետով վարձակալության տալ Աղաբաբյանի օգնականի ընկերությանը: Արսեն Աղաբաբյանը պայմանագիր է կնքել օգնականի ընկերության հետ: Հետաքրքիրն այն է, որ համայնքի ղեկավարի զավակները հաշվառված են նույն հասցեում, ինչ օգնականը: Երբ ընկերության տնօրեն է դարձել համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին, վարձակալության 4 տարի ժամկետը դարձել է 25 տարի:

«Սխալմունքներ»՝ Նոյեմբերյան համայնքում

 

 

Հանձնաժողովն արձանագրել է, որ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի՝ 2024թ. մարտի 14-ի որոշմամբ համայնքի բյուջեից 180 հազար դրամ է տրամադրվել «Կամո Մամյան» ԱՁ-ին։

Փոխանցման նպատակը եղել է Նոյեմբերյան քաղաքում «Ապրելու երկիր» կուսակցության հանդիպման համար անհրաժեշտ միջոցառման ծախսերի ապահովումը։ Ըստ որոշման՝ հանդիպումը եղել է նույն տարվա փետրվարի 21-ին։

Աղաբաբյանը լրատվականին հայտնել է, որ գումարի փոխանցումը կատարվել է «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների հետ նախատեսված հանդիպման եւ այդ միջոցառման ծախսերը հոգալու նպատակով։ Սակայն, նրա պարզաբանմամբ, որոշման մեջ տեղի ունեցած փաստաթղթային սխալի հետեւանքով սխալմամբ գրվել է «Ապրելու երկիր» կուսակցություն։ Հարկ է նշել, որ Աղաբաբյանը համայնքապետ է դարձել «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակով։

Հանձնաժողովին ներկայացրած պարզաբանման մեջ եւս Աղաբաբյանը նույն հիմնավորումն ու պատճառաբանությունն է բերել։

Այս «սխալմունքը» հաշվի առնելով՝ Հանձնաժողովը եզրակացրել է, որ Աղաբաբյանը չի կատարել մասնավոր շահով պայմանավորված գործողություն, որը կարող էր հանգեցնել օրենքի խախտման։

Արդյունքում, Հանձնաժողովը եզրակացրել է ՀՀ Տավուշի մարզի նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի գործողություններում շահերի բախման իրավիճակի բացակայության մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. Սուրենյան Նոր թատերաշրջանը բացվեց․ բեմին արտաքին հետախուզության շոուն է (video) Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին Ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի Ընդդիմության խնդիրն է բնական ճանապարհով ձևավորվող ընտրությունը չլղոզել և չբարդացնել. Հովհաննիսյան Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով Դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք․ նախաքննության ավարտ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտնել է երկրում 1348 քաղաքացիական անձի զոհվելու մասին Փարաքարի բենզալցակայաններից մեկում մի խումբ քաղաքացիների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Իրանում հարձակման է ենթարկվել մոտ 9 հազար օբյեկտ. Թեհրանի քաղաքապետ Մարդը գնացել է ԵԽ-ում պատմում է, թե եկեղեցու եպիսկոպոսները ազդեցության գործակալներ են․ Օսկանյան Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Փաշինյանը նախընտրում է, որ Հայաստանում նոր մոդուլային ատոմակայանը կառուցի Ֆրանսիան՝ ամերիկյան վարկով Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել. iPhone է գնել Լոռու մարզպետարանը․ «Ժողովուրդ» Ով է եղել ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը. «Հրապարակ» Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում. «Հրապարակ» Ազատազրկվածների՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքում Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» 15 աշխատակից ազատել են, իսկ փոխնախարարի մայրը պաշտոն ունի. ի՞նչ է կատարվում Հաշվեքննիչ պալատում 85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am