Դավիթ Հարությունյանի գործով դատախազության կասկածելի մեթոդաբանությունը հարցեր է առաջացրել. Panorama.am

Դավիթ Հարությունյանի գույքի բռնագանձման հետ կապված հնչեղ գործի նախնական դատական նիստի ընթացքում բացահայտվել են լուրջ հակասություններ, որոնք առնչվում են դատախազության ներկայացրած ֆինանսական վերլուծությանը. գրում է Panorama.am-ը և մանրամասնում, որ դատարան ներկայացված նյութերը Դավիթ Հարությունյանի մոտ առաջացրել են հիմնավոր հարցեր՝ կապված ներկայացված տվյալների հավաստիության և օրինականության հետ:

«Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած նիստում ուշադրության կենտրոնում էր դատախազության կողմից կազմված բանկային գործարքների ամփոփ ֆայլը և դրանց վերլուծությունը: Դավիթ Հարությունյանը մատնանշեց եկամուտների և ծախսերի հաշվարկման միասնական հաստատված մեթոդաբանության բացակայությունը, ինչը դատական նիստի ընթացքում ընդունեց նաև դատախազությունը: Այս հանգամանքն ինքնին կասկածի տակ է դնում հայցի հիմքում ընկած ֆինանսական ողջ վերլուծության օբյեկտիվությունը:

Հատկապես խոսուն էր բանկային գործառնությունների վերաբերյալ Դավիթ Հարությունյանի կատարած վերլուծությունը: Կոնկրետ օրինակներով Դավիթ Հարությունյանը ցույց տվեց սկզբնական բանկային քաղվածքների և դատախազության կողմից ներկայացված տվյալների միջև առկա էական տարբերությունները: Մասնավորապես՝ մի շարք դեպքերում գործառնությունների գումարներն անհասկանալի պատճառներով ուռճացվել են տասնյակ անգամներով. օրինակ՝ 42 հազար դրամի գործարքը ներկայացվել է որպես 1 միլիոն 260 հազար դրամ: Այլ դեպքերում վերլուծության մեջ ներառվել են գործին չառնչվող անձանց կամ գոյություն չունեցող գործառնություններ, իսկ որոշ գործառնություններ հաշվարկվել են կրկնակի:

Հարությունյանը նաև դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ դատախազության ամփոփ ֆայլում առանձին հաշիվների մնացորդների հաշվարկման ժամանակ առաջանում են անբացատրելի անհամապատասխանություններ, ինչը, ըստ Հարությունյանի, վկայում է, որ կա՛մ եկամուտներն են նվազեցվել, կա՛մ ծախսերը` գերագնահատվել, կա՛մ էլ երկուսն էլ միաժամանակ:

 

Ոչ պակաս խնդրահարույց էր Հարությունյանի հարազատների անձնական տվյալների ներառումը գործի նյութերում: Դրանցում առկա են եղել նրա հարազատների բանկային տվյալները՝ առանց նրանց նախնական ծանուցման և համաձայնության: Դատախազությունը թեև ընդունեց, որ այդ տվյալները չեն օգտագործվել հաշվարկներում, սակայն այն հարցին, թե ի՞նչ իրավական հիմքերով և ի՞նչ նպատակով է այդ գաղտնի տեղեկատվությունը ներառվել աղյուսակում, համոզիչ պատասխան չտրվեց:

Նիստի ավարտին պաշտպանական կողմն առաջարկել է դատախազությանը կամավոր վերանայել իր հաշվարկները, ճշգրտել ելակետային տվյալները՝ բացառելով գործառնությունների կրկնօրինակումը, գոյություն չունեցող կամ այլոց գործարքների ներառումը և վերացնելով հաշիվների դեբետների ու կրեդիտների միջև անհամապատասխանությունները: Պաշտպնական կողմը շեշտեց նաև, որ նույնիսկ գույքի բռնագանձման գործերում, որտեղ գույքի օրինականության ապացուցման պարտականությունը դրված է պատասխանողի վրա, պետական մարմինը միևնույն է պարտավոր է ներկայացնել հավաստի և համոզիչ ապացույցներ, որոնք համապատասխանում են ֆինանսական հաշվետվության հիմնարար սկզբունքներին:

Այնուամենայնիվ, դեռևս բաց է մնում Դավիթ Հարությունյանի բարձրացրած սուր հարցը. արդյո՞ք դատախազության ներկայացրած վերլուծության այս աղաղակող թերությունները մեթոդաբանական սխալների արդյունք են, թե՞ տվյալների գիտակցված մանիպուլյացիա՝ նախապես որոշված արդյունքի հասնելու նպատակով»,- նշված է հրապարակման մեջ:

դիտվել է 158 անգամ
Լրահոս
11 հազար դոլարի դիմաց զինվորին 3 տարով տարկետում են տվել. ՊՆ պաշտոնյա անձին մեղադրանք է առաջադրվել. Արմլուր ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման. Շարմազանով Լեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին Ալիևը Փաշինյանին նորից գցել է ողորմելի վիճակի մեջ․ի՞նչ աղետ է սպասվում առաջիկայում․Դավիթ Ջամալյան (video) Թրամփը Իսրայելին ճնշում է․ զգուշացրել է՝ կպայթի, եթե․․․ Բոզոյան (video) Մկրտիչ Սրբազանին ազատ արձակեցին՝ պայմանով․․․ (video) Փաշինյանն ամենապաշտպանվածն է․ Մկրտիչ Սրբազանին ինչու՞ եք պահում կալանքի տակ․ Արա Զոհրաբյան (video) Ռոբերտ Քոչարյանն իր սառնասրտությամբ անելու է այդ քայլը․ քաղաքացի (video) Մկրտիչ Սրբազանն ազատ արձակվեց Պետք է Քոչարյանի շուրջը համախմբվենք, որ փրկվենք․ քաղաքացիներ (video) Մոսկվայում Իրանի դեսպանը հերքել է Մոջթաբա Խամենեի՝ Մոսկվայում գտնվելու մասին լուրերը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհների պատճառով վնասվել է 108 պատմական հուշարձան Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին Անվավեր ճանաչվեց Հանրային ռադիոյի տնօրենի ևս մեկ ապօրինի որոշում Վախկոտնե՛ր, ուշադիր լսե՛ք․ սա սադրանք չէ, ինչպես դուք եք ասում․ Աննա Գրիգորյան (video) ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ Սուրենյանց Սասունը բացահայտել է Նիկոլի սարսափելի դավաճանությունը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը #ՈՒՂԻՂ․ «ՔՊ-ի այլասերված ոհմակը վերջին ամիսներն է ապրում»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Սահմանապահ Վարդենիսն ու շրջակա գյուղերը դատարկվում են․ վտանգը մոտենում է մայրաքաղաք (video) Այսօր ինքնասպան եղած անձը 4 օր առաջ էր կալանավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am